Հայր եւ որդուց ո՞վ է լինելու պատգամավորը եւ ինչո՞ւ է վարչապետը դժգոհ Արման Սահակյանից

Հանրապետական կուսակցությունում դեռ անորոշ է, թե ինչպես են որոշելու հայր եւ որդի՝ Ազգային ժողովի նախագահ Գալուստ եւ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանների քաղաքական ճակատագիրը: Բանն այնն է, որ Գալուստ Սահակյանը ցանկանում է, անպայման մանդատ ստանալ եւ պատգամավոր դառնալ, իսկ Ա. Սահակյանին էլ կառավարությունում չի ցանկանում տեսնել վարչապետ Կարեն Կարապետյանը:

ՀՀԿ-ում նախապես՝ մինչեւ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները որոշել էին, որ Գ. Սահակյանը Ազգային ժողով չի գնա, այլ կուսակցությունում կղեկավարի նոր ստեղծվելիք ավագանիների խորհուրդը: Բայց երեւում է, նա չի համաձայնել այդ կարգավիճակին եւ պնդել է պատգամավոր դառնալու տարբերակը: Նա իր հարցազրույցներում էլ անընդհատ պնդում էր, որ իր մանդատն իրեն է պատկանում եւ ինքն, անպայման ԱԺ գնալու է «Գալուստ Սահակյան» կարգավիճակով:

Եվ խնդիրն այն է, որ եթե Ա. Սահակյանին կառավարությունում պաշտոն չտան, նա նույնպես պետք է պատգամավոր դառնա: Չէ որ Երեւանի թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայները նա է ստացել: Իշխանությունները հիմա էլ մտածում են, թե ինչքանով է ճիշտ, որ հայր ու որդին նորից նույն խմբակցությունում պատգամավոր լինեն, ինչպես դա եղել է 2007-2011թթ.:

Գ. Սահակյանը ցանկանում է անպայման ԱԺ-ում լինել, որպեսզի կարողանա ավելի լավ հովանավորել իր որդիներին:

Ըստ մեր աղբյուրների, Կարապետյանն Ա. Սահակյանին կառավարությունում չի ցանկանում տեսնել այն պատճառով, որ դժգոհ է նրա աշխատանքից: Դա նկատելի է նաեւ կառավարության նիստերի ժամանակ, երբ վարչապետը պարբերաբար նկատողություններ է անում Ա. Սահակյանին:

Պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում են գտնվում պետական բոլոր շենք-շինություններն ու մեծաթիվ այլ գույք: Կ. Կարապետյանը գտնում է, որ այդ գույքը, ազատ շենքերն արդյունավետ կառավարելու դեպքում հնարավոր է բյուջե գումարներ բերել, ինչն այդ վարչությունն այնքան էլ արդյունավետ չի անում:

Եվ Կ. Կարապետյանը մայիսի վերջին ձեւավորվելիք կառավարությունում չի ցանկանում նրան պաշտոն տալ, թեեւ այդ հարցը նա ինքնուրույն չի որոշում: Ամենայն հավանականությամբ, վերջնականը Սերժ Սարգսյանի կարծիքն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4919 դիտում

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց