Ընդդիմադիր քաղաքապետ ունենալու համար պետք է սրել իրավիճակը. PR մասնագետ

Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ավարտին 10 օրից էլ քիչ ժամանակ է մնացել: PR մասնագետ Հայկ Կիրակոսյանից հետաքրքրվել ենք, թե իր կարծիքով ի՞նչ շանսեր ունի ուժերից յուրաքանչյուրը:

- Այս պահին, ԱԺ ընտրությունները հաշվի առնելով, կարելի է ակնկալել, որ 50-50 շանսեր կան: Երեք կողմերն էլ բավական պասիվ են եւ 50-50-ը լավագույն վիճակը կլինի, որովհետեւ հետո ավագանու նիստերը միակարծիք չեն անցնի: Շատ հետաքրքիր կլիներ ընդդիմադիր «Ելք»-ի եւ «Երկիր ծիրանիի» միավորումը, որովհետեւ այդպես հանրությանը ավելի հեշտ կլիներ ուղղորդել ու ասել, որ կամ մենք ենք, կամ այն, ինչ մինչեւ հիմա եղել է: Հանրությունը այդ պարագայում կտեսներ, որ գործ ունի սեւ ու սպիտակ իրավիճակի հետ: Իսկ այս պարագայում լուրջ խնդիր կարող է լինել ընտրողների չմասնակցության հարցը, ինչի վրա էլ պետք է աշխատի ընդդիմությունը: Այս կոնտեքստում հարկավոր է նաեւ մի քիչ ավելի համարձակ լինել խոստումների մեջ: Խոսքը հատկապես ընդդիմադիր ուժերի մասին է: Ես լսել եմ, որ «Երկիր ծիրանիին» ընտրելու որոշում կայացրած մարդիկ ասում են, որ դա անելու են որպես ջենտլմենական քայլ, լավ կլիներ կին քաղաքապետ ունենալ եւ այլն:

- Ի՞նչ խոստումներ պետք է տային, որ իրենց կողմը գրավեին ընտրողին:

- Ես ավելի համարձակ մոտեցումների մասին եմ խոսում. օրինակ, որ պիտի մետրոյի կայարան ունենանք Էրեբունիում, Դավթաշենում: Ավան բարձրանալու հարցը պետք է լուծել կամ մետրոյով, կամ ճոպանուղիով: Մյուս խնդիրը հանրային զուգարան դարձած անցումներն են: Իրականում շատ ակտուալ է նաեւ հանրային զուգարանների հարցը: Մինչեւ հիմա տուրիստները արձանագրում են, որ երբ Հայաստանում են՝ քիչ է մնում տակները անեն: Կա նաեւ երթուղային տրանսպորտի հարցը. քաղաքական ուժերից ոչ ոք չի ասում, որ կվերացնի գծատեր հասկացությունը, բոլոր գծերը կպետականացնի: Սրանք դրույթներ են, որ քաղաքական տեխնոլոգիաների տեսանկյունից կարող են մեծ օգուտ տալ:  

- Չե՞ք կարծում, որ անիրատեսական խոստումներ տալով՝ ընդդիմությունը կնմանվի իշխանություններին. սովորաբար իշխանություններն են խոստումներ տալիս, հետո շրջանցում:

- Ձեր մտահոգությունը միայն ես ու դուք ունենք: Քաղաքական ուժերի գերխնդիրը հիմա ընտրվելն է: Հետո խոստումը կպահեն, թե ոչ՝ չեմ կարծում առանձնապես շատ է մտահոգում: Բայց իմ նշած հարցերը անիրատեսական չեն: Եկեք հիշենք, որ Հայաստանում պետական տարբեր կառույցներից ամենահարուստը Երեւանի քաղաքապետարանն է: Բացի պետական հատկացումներից՝ քաղաքապետարան են մտնում գովազդների գումարները: Մի փոքրիկ պաստառ փակցնեք ձեր շենքի մոտ ու գեղեցկության սրահ գրեք, միանգամից կտուգանեն: Եթե նայենք, թե ինչքան հարուստ կարող է լինել քաղաքապետարանը, ապա բոլոր այդ խոստումները ավելի քան իրատեսական են: Չինաստանը պատրաստ էր եւս 300 ավտոբուս նվիրել մեզ: Բայց եթե բերեն մտցնեն՝ գծատերերը կբողոքեն, իսկ գծատերերի կեսը հենց իրենք են: Խոստումները էս պահին կարող են աշխատել:

- Երեւանի քաղաքապետի թեկնածուներից ո՞վ ինչ առավելություն ունի:

- Տարոն Մարգարյանի օգտին աշխատում է այն, որ արդեն փորձ ունի, Նիկոլ Փաշինյանի օգտին աշխատում է իր լավ հռետոր լինելը, Զարուհի Փոստանջյանը կարող է օգտվել գեղեցիկ սեռի ներկայացուցիչ լինելու հանգամանքից: Նրանցից ոչ ոք, սակայն, չի օգտվում այս առավելություններից: Բոլորը միանման քարոզարշավ են իրականացնում: Նույնիսկ պաստառի գույներով տարբեր չեն. բոլորն ընտրել են ծիրանագույնը: Պետք է ինչ-որ կերպ սրել իրավիճակը, որովհետեւ այսպիսի հանդարտ իրավիճակում մարդիկ չեն գնալու ընտրության: Գոնե ծեծկռտուք լիներ (կատակում է-խմբ.): Տարոն Մարգարյանը չի համաձայնում, գոնե Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը բանավիճեին: Իրավիճակի սրման դեպքում նույնիսկ քնածները կարթնանային եւ կգնային ընտրության մասնակցելու. այս պարագայում միգուցե հնարավոր լիներ ընդդիմադիր քաղաքապետ ունենալ:

Հ.Գ. Հարցազրույցը պատրաստ էր, երբ Երեւանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ գծատեր հասկացությունը վերացնելու են

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4888 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս