Երևան
12 °C
ՀՀ կառավարությունը եւս մեկ քայլ է արել կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) լեզվի պետական տեսչությունը լուծարելու ուղղությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման մի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է լուծարել ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը, ինչպես նաեւ կրթության պետական տեսչությունը:
Բայց եթե կրթության պետական տեսչության փոխարեն նույն նախագծում առաջարկվում էր ստեղծել կրթության տեսչական մարմին, լեզվի պետական տեսության փոխարեն ոչինչ չէր նախատեսվում: Բանավոր, իհարկե, հայտարարվել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել ավելի բարձր կարգավիճակ ունեցող մի մարմին, բայց այդ մտադրությունը, գոնե մեկ ամիս առաջվա դրությամբ, որեւէ փաստաթղթում ամրագրված չէր:
Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի այսօր կայացած նիստում նույնպես, դատելով կառավարության հաղորդագրությունից, այդ մասին խոսք չի եղել:
«Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով խորհուրդը քննարկել եւ հավանություն է տվել Կրթության եւ գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Այն քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Նախագծով նախատեսվում է լուծարել Կրթության գործող տեսչությունը՝ որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը՝ տարեվերջին»,- տեղեկանում ենք կառավարության հաղորդագրությունից:
Նույն աղբյուրը նաեւ հաղորդում է. «Կարեն Կարապետյանն անդրադառնալով տեսչական բարեփոխումներին՝ նշել է, որ դրանք պետք է հստակ, համարձակ ու արագ կյանքի կոչել, իրականացնելով մաքսիմալ վերահսկողություն` ընթացքում լուծելով նաեւ հնարավոր խնդիրները»:
Վերոնշյալ նախագծի առնչությամբ կրթության եւ գիտությայն նախարարությունն ավելի վաղ կարծիք էր ներկայացրել` մասնավորապես նշելով, որ Լեզվի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ դրույթը չի բխում լեզվի բնագավառը կարգավորող օրենսդրությունից: Նաեւ ընգծվել էր. «Լեզվի պետական տեսչությունն իր բնույթով ռազմավարական նշանակության կառույց է, ուստի նրա կարգավիճակին վերաբերող յուրաքանչյուր փոփոխություն կատարելիս նախ եւ առաջ պետք է հաշվի առնել լեզվի` ազգային անվտանգության գործոն եւ հանրության ընդգծված հետաքրքրության առարկա լինելու հանգամանքները»:
Տեսչական բարեփոխումների խմբից փորձեցինք պարզել, այսօր կայացած նիստում հավանության արժանացած նախագիծն արդյո՞ք նախկին տեսքն ունի, թե հաշվի են առնվել ԿԳ նախարարության առաջարկներն ու դրանց հիման վրա նախագիծը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ: Նախարարությունից նույնպես որեւէ տեղեկություն չստացանք: Բայց դատելով կառավարության մեջբերված հաղորդագրությունից, նախագծի նախնական տեսքը փոփոխություն չի կրել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում90-օրյա կասեցում. Թրամփը մաքսատուրքերի մասով որոշում է ընդունել
Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցչի հետ. ինչ են քննարկել կողմերը
Զագրեբում պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել
Վայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
«Արարատ-Արմենիա»-ն՝ Սուպերգավաթակիր
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՊՆ
Արցախցիների վրանից արդեն իսկ հնչեցին իշխանափոխության հայտարարությունները, արագ մոռացան սոցիալականը. Չախոյան
Տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը. ինչ հարցեր են քննարկվել
Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին. ՈւԵՖԱ-ի նախագահը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն. տեսանյութ
Եվրահանձնաժողովը հրաժարվել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ առաքելությունն ավելացրել է գիշերային պարեկությունների թիվը
Որպես հակամարտություններից տուժած երկրում ծնված կին՝ երազել եմ, որ այն կավարտվի իմ կյանքի օրոք. Վարդանյան
Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված մեքենաների վրա
Ռուսաստանը հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը. Զախարովա
Վարորդը քնե՞լ է, թե՞ հեռախոսի մեջ եղել. նոր մանրամասներ շտապօգնության մեքենայի ողբերգական վթարից. տեսանյութ
Դանիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և խաղաղության հաստատման Հայաստանի ջանքերին. Սյոնդերգարդ
Ի՞նչ աստիճանի ապուշ պետք է լինես, որ հավատաս. Իոաննիսյանը զինվորների՝ խոնարհվելու կեղծ լուրերի մասին
Հայաստանի և Գերմանիայի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել
Եղանակները տաքանան, ժողովրդին ոտքի ենք հանելու, հեռացնելու ենք իշխանությանը և Արցախն ազատագրելու ենք. Բազեյան
Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
MyAmeria Star․ Ամերիաբանկը ներկայացնում է բանկային քարտ և հավելված 6-18 տարեկանների համար
Հայկ Կոնջորյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են առաջիկա ծրագրերի և գործակցության հեռանկարները
ՀՀ և Իրանի ԶՈւ-երի հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն կանցկացնեն
Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին
«Կրթվելը նորաձև է» շարժումը այս շաբաթ օրը կլինի Մեղրիում. ինչպե՞ս մասնակցել
Հայտնաբերված տասնյակ խմբեր ունենք, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից. ՀՀ ոստիկանապետ
Կոռուպցիայի դեմ պատվաստանյութ չկա, մենք պետք է լինենք զգոն՝ հարմարվելով մարտահրավերներին. Վլադիմիր Վարդանյան
Հայտնի է՝ ում է տրվել Վիլեն Գաբրիելյանի մանդատը
Աբու Դաբիի ֆոնդային բորսայի ներկայացուցիչները շահագրգիռ են ՀՀ ֆինանսական շուկաների հնարավորություններով
«Քաղաքացիական պայմանագիր»-ը հետևողական է լինելու իր նախաձեռնած ծրագրերը կյանքի կոչելու հարցում. Գյուլնազարյան
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի անդամի թեկնածու
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 9-ին
Կարևոր է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանել. ԱՍՀ նախարարն ընդունել է Եգիպտոսի դեսպանին
Մոսկվան ակնկալում է, որ մինչև մայիս կհստակեցվի Սյունիքում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը. Զախարովա
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Եղեգնաձորում գտնվող գյուղատնտեսական նշանակության 2 հողամասի նկատմամբ
Լուկաշենկոն մասնակցել է Մինսկի «Դինամոյի» մարզմանը և հոկեյ խաղացել. տեսանյութ
Հայաստանն ու Ադրբեջանը 2024-ին վերահաստատել են հետախուզումների դադարեցման 2007-ի հանձնառությունը. ՆԳՆ
10 տարվա ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով ունենք 3600 զոհ, միայն վերջին 3 ամսում՝ 60 զոհ և 1391 վիրավոր. Խաչատրյան
ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից կբռնագանձվի 8 գույք, 5 մեքենա, 5,5 միլիարդ դրամ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT