Շինարարության ոլորտը շարունակում է գահավիժել. անկումն անկասելի է

Շինարարության ծավալների անկումը Հայաստանում ոչ մի կերպ չի հաջողվում կասեցնել:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին 4 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարության ծավալները նվազել են 13.4 տոկոսով: Եվ դա այն դեպքում, երբ անցած տարի էլ, 2015 թվականի համեմատ, ծավալները նվազել էին 7.4 տոկոսով: Այսինքն, ընդամենը երկու տարվա ընթացքում 4 ամիսների կտրվածքով անկումը մոտ 20 տոկոս է:

2004-2008 թվականներին փչված «շինարարական փուչիկը» պայթեց 2009 թվականին: Այդ տարի ծավալների անկումը հաշվվում էր անգամներով: Անկումն այնպիսին էր, որ թվում էր, թե անկման տեղ այլեւս չկա, եւ ծավալները տարիների հետ կամաց-կամաց կաճեն: Իհարկե, չեն հասնի «փուչիկի» ցուցանիշներին, բայց գոնե որոշ դրական միտումներ կդրսեւորեն: Ժամանակը ցույց տվեց, սակայն, որ նույնիսկ նման համեստ ակնկալիքները չեն արդարանում: Չեն արդարանում նույնիսկ այն դեպքում, երբ այդ «փուչիկի» պայթյունից հետո Հայաստանում սկսվեց իրականացվել մի շատ թանկ ու մասշտաբային ծրագիր` Հյուսիս-Հարավ մայրուղին: Դրա ամբողջ արժեքը նախնական հաշվարկներով կանցնի 1.5 միլիարդ դոլարը: Բայց նույնիսկ այդպիսի ծավալով շինարարությունը չհանգեցրեց նրան, որ ցուցանիշների մեջ դրական տեղաշարժեր լինեն:

Եվ ուրեմն, որն է պատճառը: Շինարարությունը սովորաբար համարվում է տնտեսական վիճակի հայելին: Այսինքն, եթե տնտեսությունը աշխույժ է, շինարարությունն էլ է աշխույժ: Չնայած անցած 6-7 տարիներին Հայաստանում պարբերաբար ներկայացվել են տնտեսական պլպլացրած ցուցանիշներ, շինարարության ոլորտը այդպես էլ ուշքի չի եկել: Իսկ դա նշանակում է, որ տնտեսական մյուս ցուցանիշները պարզապես արհեստականորեն պլպլացվել են, կամ պարզ ասած՝ նկարվել են:

Շինարարության ծավալների սահուն նվազումը մի շարք պատճառներ ունի: Առաջինը, բնականաբար, բնակչության ցածր ու գնալով էլ ավելի նվազող գնողունակությունն է: Բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեն թերեւս բոլոր ընտանիքները: Բայց նրանց մի չնչին տոկոսն է կարողանում այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել: Անշարժ գույքի նկատմամբ գնողունակ պահանջարկի նվազումը հենց շինարարության ծավալների կրճատման հիմնական պատճառն է: Անշարժ գույքի նկատմամբ բնակչության գնողունակ պահանջարկի նվազումն էլ իր հերթին ունի իր պատճառները: Խնդիրն այն է, որ Հայաստանում չափազանց մեծ է հարստության կենտրոնացումը: Մարդկանց մի շատ փոքր խումբ չափազանց հարուստ է, իսկ մեծագույն մասը՝ չափազանց աղքատ: Հարստության այդչափ անհավասար բաշխումը բերում է նրան, որ հարուստների այդ փոքր խումբը արդեն հոգացել է իր բնակարանային խնդիրների լուծումը եւ այլեւս պահանջարկ չի ներկայացնում անշարժ գույքի նկատմամբ: Պահանջարկը ներկայացնում է աղքատների հսկայական բանակը, որն էլ, սակայն, վճարունակ չէ: Այլ կերպ ասած, եթե Հայաստանի տնտեսությունը ունենա, պատկերավոր ասած, ժամանակակից ու արդյունավետ կառուցվածք, որը կհանգեցնի հարստության համեմատաբար ավելի ապակենտրոնացված բաշխում, ապա անշարժ գույքի նկատմամբ գնողունակ պահանջարկը կտրուկ կաճի, ինչն էլ իր հերթին կբերի շինարարության ծավալների աճին: Գնալով, սակայն, տեղի է ունենում ճիշտ հակառակը` հարուստները ավելի են հարստանում, աղքատները ավելի են աղքատանում, ու շինարարության իմաստը պարզապես վերանում է:

Մյուս պատճառը, բնականաբար, արտագաղթն է: Նույնիսկ պաշտոնական տվյալներով՝ տարեկան Հայաստանը անվերադարձ լքում է 45-50 հազար մարդ, կամ բնակչության մոտ 2 տոկոսը: Ամեն տարի: Անընդհատ: Դա նշանակում է, որ Հայաստանից տարեկան հեռանում է մոտ 20 միջին գյուղի կամ երկու-երեք փոքր քաղաքի բնակչություն: Արտագաղթի այսպիսի տեմպերի պարագայում կարելի է նույնիսկ զարմանալ, որ Հայաստանում դեռ ինչ-որ շինարարություն, թեկուզ փոքր ծավալներով, դեռ ընթանում է:

Մի խոսքով, շինարարության ոլորտում առաջիկայում էական բարելավում սպասելն անիմաստ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9913 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը