ՀՅԴ-ական պատգամավորի «գործ տվող» ելույթը եւ ԵՄ-ի արագ արձագանքը

Երեկ ինտելեկտուալ հայ հասարակությունը լուրջ սթրես տարավ: Խորհրդարանի ամբիոնից հնչեց ելույթ այն մասին, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր կնպաստեն իրենց հիմնարկներում կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը, կհամարվեն «գործ տվողներ»:

Այս միտքը հնչեց ԱԺ-ում հակակոռուպցիոն հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ, եւ դրա հեղինակը ՀՅԴ-ական նորաթուխ պատգամավորներից մեկն էր`Անդրանիկ Կարապետյանը:

Վստահ ենք, եթե դեռեւս փորձ չունեցող այս պատգամավորը հեռավոր կասկածներ ունենար, թե ինչ շոկ կպարգեւի մարդկանց իր խոսքերով, անմիջապես կհրաժարվեր դրանիցից: Իրականում նա փորձում էր վեհ գաղափարները հակադրել կոռուպցիայի դեմ պայքարի ընտրված մեթոդին, երբ առաջարկվող օրինագծով պետք է ներդրվի ազդարարի ինստիտուտ, որն էլ ենթադրում է, որ հիմնարկի աշխատողները պետք է ուշադիր լինեն եւ կոռուպցիայի դեպքեր նկատելիս հայտնեն իրավապահ մարմիններին:

«Ինչ է ասում դա, ասում է՝ մի հիմնարկում աշխատողներն իրար հետ հարաբերությունները պարզելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ: Սա ավելորդ անջրպետ է մտցնում աշխատողների միջեւ: Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք, բոլորս տեղյակ ենք՝ ինչ արժեքներ ենք կրում: Եվրոպական արժեքները միշտ չի որ մեր հայկական արժեքների հետ համատեղելի են»,- ասաց պատգամավորը:

Տարօրինակ զուգադիպությամբ երեկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայերն ավելի եվրոպացի են, քան ԵՄ անդամ շատ երկրների ներկայացուցիչներ:

«Պյոտր Սվիտալսկին կարեւորել է խորհրդարանի դերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում եւ հույս հայտնել, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները կշարունակեն համագործակցել ԵՄ պատվիրակության հետ:

Դեսպանը նշել է, որ տարիներ շարունակ շփվելով հայ հասարակության հետ, նկատել է, որ հայերն ավելի եվրոպացի են, քան ԵՄ անդամ շատ երկրների ներկայացուցիչներ»,- ասվում է ԱԺ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Այս հայտարարությունը, ըստ էության, դեսպան Սվիտալսկու պատասխանն է ԱԺ ամբիոնից հայկական եւ եվրոպական արժեքների անհամատեղելիության մասին հայտարարությանը: ԵՄ մեր բարեկամները համաձայն չեն դրա հետ եւ բարձր մակարդակով հերքեցին այդ թեզը: 

Ինչ վերաբերվում է «գործ տվողների» թեմայով հայտարարությանը, վստահ չենք, որ ԵՄ գրասենյակում հասկացել են`ինչի մասին է խոսքը: Սա այն քիչ անհամատեղելի երեւույթներից է, որ գոյություն ունի հայկական եւ եվրոպական մենթալիտետներում:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս եզրույթը հաստատուն քայլերով նահանջում է նաեւ նույնիսկ Հայաստանում եւ ԱԺ ամբիոնից դրա կյանքը երկարացնելու փորձերը դատապարտված են:

Ուշ կամ շուտ «գործ տվող» քստմնելի հասկացությունը Հայաստանում կիրառությունից դուրս է գալու եւ եկող սերուդները եվրոպացիների նման այդ արտահայտությունը լսելով չեն ընկալելու, թե ինչի մասին է խոսքը:

Ինչ վերաբերում է նորաթուխ պատգամավորի ելույթի քաղաքական նշանակությանը, ապա ՀՅԴ-ում պետք է լուրջ լիկբեզ անեն իրենց նոր պատգամավորների հետ եւ բացատրեն, թե ինչ է ԱԺ-ն, ինչ է նշանակում ԱԺ ամբիոնից ելույթ ունենալ, ովքեր են լսում այդ ելույթները եւ ինչ հետեւանքներ կարող է դա ունենալ:

ՀՀԿ-ում օրինակ նման պրակտիկա վաղուց գործում է, ինչի հետեւանքով ՀՀԿ խմբակցության բազմաթիվ պատգամավորներ խորհրդարանի գործունեության 5 տարվա ընթացքում ծպտուն չեն հանում: Ճիշտ է` այս երեւույթը նույնպես նորմալ չէ, եւ զայրույթ է առաջացնում հասարակության մոտ, բայց երեկվա դեպքից հետո հասկանալի է դառնում, որ լինում են իրավիճակներ, երբ նախընտրելի են լռող պատգամավորները: Կգան, իհարկե, ժամանակներ, երբ խորհրդարանում կհայտնվեն միայն այնպիսի մարդիկ, ովքեր չեն կանգնի լռելու կամ անհեթեթություններ խոսելու երկընտրանիք առաջ, բայց ցավոք, այդ ժամանակները դեռ հեռու են:

Հ.Գ. Բոլորովին վերջերս նույն Սվիտալսկին հայտարարեց, որ Եվրոպայից նկատելի ներդրումներ չեն լինի, եթե Հայաստանում կոռուպցիան չստանա իր հստակ պատասխանը: Պատասխանը պետք է հնչեր այդ թվում նաեւ ԱԺ-ում, եւ փաստորեն հնչեց`իշխանական կոալիցիան ներկայացնող պատգամավորի կողմից: Իրականում սույն ելույթով Անդրանիկ Կարապետյանը «գործ տվեց» Հայաստանի դեմ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9291 դիտում

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը