Իշխանությունն օգտագործեց Պյոտր Սվիտալսկուն եւ հիմա ուզում է ազատվե՞լ նրանից

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լուրջ պատերազմ է հայտարարել Հայաստանի իշխանություններին:

Սվիտալսկին Հայաստանում աշխատող օտարերկրացի դիվանագետներից ամենաակտիվն է եւ առանձնանում է իրերն իրենց անուններով կոչելու ոճով: Ի տարբերություն շատ ու շատ այլ դեսպանների, Պյոտր Սվիտալսկին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով շփվում է մամուլի հետ, երկու շաբաթը մեկ հանդիպումներ է ունենում կառավարության անդամները հետ, մի քանի ամիսը մեկ՝ Սերժ Սարգսյանի հետ եւ անձամբ մասնակցում է ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի բոլոր շնորհանդեսներին:

Դեսպան Սվիտալսկին այս բոլոր հանդիպումներում եւ շփումներում, որպես կանոն, անկաշկանդ է, սիրում է բաց  խոսել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, ՀՀ-ում առկա տարբեր խնդիրների եւ հատկապես կոռուպցիայի մասին:

Ենթադրվում է, որ Հայաստանի իշխող վերնախավը պետք է սովորած լիներ ՀՀ-ում ԵՄ ամենաբարձրաստիճան ներկայացուցչի ոճին: Բայց ոչ: Անցյալ շաբաթ ՀՀԿ-ականները որոշեցին եվրոպացի դիվանագետին իր տեղը ցույց տալ: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հերթական միջոցառման ժամանակ դեսպանը խոսեց անցած խորհրդարանական ընտրությունների բացերի մասին: «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը». այսպիսի խորագիր էր կրում միջոցառումը, որ կազմակերպվել էր կրկին ԵՄ ֆինանսավորած ծրագրի շրջանակներում եւ որին մասնակցում էին նաեւ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, այդ թվում`ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Եվ ահա այս քննարկման ժամանակ Սվիտալսկու հնչեցրած որոշ մտքեր, օրինակ, որ Հայաստանում ԿԸՀ-ի վստահության խնդիր գոյություն ունի, որ անցած ընտրություններում խնդրահարույց զեկույցներ են եղել ընտրողներին ուղղորդելու եւ այլնի մասին, ՀՀԿ-ական վերնախավը համարեց միջամտություն Հայաստանի ներքին գործերին:

Մամուլը ողողվեց Դավիթ Հարությունյանի, Էդվարդ Շարմազանովի, Տիգրան Մուկուչյանի կոշտ պատասխաններով: Անգամ ՀՀ ԱԳՆ-ն հարկ համարեց ակնարկել, որ դեսպանի պահվածքը դուրս է դիվանագիտության սահմաններից:

Սա զարմանալի զարգացում էր եւ լուրջ  կասկածներ է առաջացնում Հայաստանի իշխանությունների մտադրությունների մասին: Տպավորություն կա, որ նրանք ՀՀ-ում ԵՄ դեսպանին օգտագործելու եւ ապա «դեն նետելու» ճանապարհով են գնում: Այսինքն, մինչեւ վերջին խորհրդարանական ընտրություններ ՀՀԿ-ականները սերտորեն համագործակցում էին ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ, բաց էին նրա քննադատությունների առաջ, խոստանում էին շտկել թերությունները, եւ հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, հարձակվել են նրա վրա` հղում անելով «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիային:

Այն, որ ընտրություններից առաջ ԵՄ-ն հսկակայան դրամական միջոցներ տրամադրեց ընտրատեղամասերը համապատասխան տեխնիկայով զինելու համար, մեծապես նաեւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության եւ անձամբ այդ պատվիրակության ղեկավարի աշխատանքի արդյունքն էր: Ընդ որում, այդ ամբողջ ընթացքում, երբ Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ էր Բրյուսելին համոզելու համար ֆինանսավորել ՀՀ ընտրական գործընթացները, նրա խոսքն ավելի մեղմ չէր, եւ ամեն պահի կարելի էր աղմուկ բարձրացնել Հայաստանի ներքին գործերին միջամտելու թեմայով: Բնականաբար, նման բան տեղի չունեցավ: 

Իսկ ի՞նչ էին սպասում ՀՀ իշխանությունները «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» խորագրով քննարկումից: Եթե պատրաստ չէին քաղված դասերի մասին խոսել, կարող էին հրաժարվել այդ միջոցառմանը մասնակցելուց, ի վերջո կարող էին հետաձգել կամ չեղյալ անել այն: Բայց միջոցառումը որպես խայծ օգտագործել, ապա  բարձրացնել Պյոտր Սվիտալսկու կոմպետենտության հարցը, մեղմ ասած, ցածրակարգ վարքագծի դրսեւորում  է:

Այսօր դեսպան Սվիտալսկին կրկին հանդիպեց լրագրողների հետ եւ որոշակի պարզաբանումներ ներկայացրեց: Նրա խոսքից պարզ դարձավ, որ ներքին կարգով բավական լուրջ խմորումներ են եղել, որոնց ժամանակ ՀՀ-ում հավատարմագրված մյուս դեսպանները աջակցություն եւ զորակցություն են հայտնել նրան: Սա լավ չի խոսում Հայաստանի միջազգային իմիջի մասին եւ մեր երկիրը դնում է վայրի վարքուբարքով այլ երկրների շարքում, որտեղ եվրոպացի դիվանագետների գործունեությունը պաշտպանված չէ: Նրանց վրա կարող են քաղաքական հարձակումներ կազմակերպել,  ամեն պահի կարող են պերսոնա նոն գրատա հայտարարել:

Եթե ՀՀ իշխանությունները Սվիտալսկու հետ կապված նման պլաններ ունեն, ապա արժե, որ շատ արագ վերանայեն դրանք, քանի դեռ հարցը չի հասել Բրյուսել: Ի վերջո, իրավիճակի հետագա շիկացման դեպքում Ֆեդերիկա Մոգերինիի միջամտության անհրաժեշտությունը կառաջանա: Եվ ոչ մի նախադրյալ եւ հիմք չկա, որ Բրյուսելն այս հարցում կպաշտպանի Դավիթ Հարությունյանի եւ Էդուարդ Շարմազանովի տեսակետները: 

Հասկանալի է, որ իշխանությունը փորձում է, ի դեմս Սվիտալսկու, ավելորդ գլխացավանքից ազատվել, սակայն մեծ է վտանգը, որ նոր, շատ ավելի մեծ գլխացավանքի մեջ ընկնի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5196 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի