Երևան
12 °C
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը վաղուց չէր հայտնվել ԶԼՄ-ների էկրաններին ու էջերին: Երեկ «կարոտներս առանք»:
Երեկ նա Ազգային ժողովում էր ու պատասխանելով լրագրողների հարցերին` հայտարարեց, թե գերիշխող դիրք ունեցող ընկերությունների շուկաներում մուտքի խոչընդոտներ չկան. «Մուտքի խոչընդոտներ չկան, ով ինչ ուզում է, կարող է ներկրել»,- հայտարարեց նա:
Իսկ թե քանի հոգի է հիմա Հայաստան ներկրում, ասենք, շաքար, Շաբոյանը չգիտե, բայց գիտե, որ ներկրողները բազմաթիվ են` «թե՛ փոքր, թե՛ խոշոր»: Հարցին, թե որ այդքան մրցակցային է ներկրումը ինչո՞ւ գնանկում չկա, Շաբոյանը պատասխանել է` ցանկացած ապրանքի գնագոյացումը կատարվում է՝ ելնելով այդ ապրանքի ինքնարժեքից եւ շահութաբերության աստիճանից. «Այսինքն՝ եթե մրցակիցները շատացան, դա չի նշանակում, որ անպայման դա ապահովելու է գների նվազում»,- ասել է Շաբոյանը:
«Գնագոյացում», «ինքնարժեք», «շահութաբերություն»... Մեր պաշտոնյաներին երեւի թվում է, թե այդ բառերի իմաստը միայն իրենք գիտեն, իսկ մյուսները այդ բառերի ազդեցությունից ընկնում են հիպնոսի տակ ու կորցնում տրամաբանելու ունակությունը: Միայն մի օրինակով, կարելի է հեշտությամբ ապացուցել, որ Շաբոյանի ասածը իրականության հետ որեւէ կապ չունի: Հենց շաքարի շուկայում տիրում է, մեղմ ասած, խայտառակ իրավիճակ, որը մրցակցության հետ կապ չունի ընդհանրապես: Իսկ այն, որ ՏՄՊՊՀ-ն այդ շուկայով չի էլ հետաքրքրվում, կարող է ունենալ քրեական բնույթի դրդապատճառներ: Խոսքը կամ այդ շուկայի տիրակալի հետ հանցավոր համաձայնությունն է, կամ էլ հանցավոր անգործությունը: Երրորդ տարբերակը չկա, եւ դա պարզ երեւում է որոշակի թվերից ու ցուցանիշներից:
Եվ ուրեմն այսպես: Շաքարի շուկան Հայաստանում վերահսկում է Սամվել Ալեքսանյանը: Վերջինս հայտարարում է, որ ինքը հումք է ներկրում ու վերամշակում իրեն իսկ պատկանող Սպիտակի շաքարի գործարանում: Համարենք, որ հավատում ենք: Վերը բերված գծապատկերում ներկայացված է շաքարի հումքի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում: Անցած տարվա դեկտեմբերին մեկ ֆունտ հումքի գինը կազմել է 19.51 ցենտ: Հիմա գինը 12.93 ցենտ է: Այլ կերպ ասած, դեկտեմբերի համեմատ շաքարի գինը նվազել է 33 տոկոսով: Ընդ որում, նվազել է անընդմեջ` ամսեամիս, օր առ օր: Շաբոյանի ասած «գնագոյացում», «ինքնարժեք», «շահութաբերություն» ծիրին մեջ ակնհայտ է, որ շաքարը պետք է էժանանար նաեւ Հայաստանում:
Ու ի՞նչ է տեղի ունեցել: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տեղեկատվության, անցած 5 ամիսների ընթացքում, երբ աշխարհում շաքարի գինը նվազում էր, Հայաստանում աճել է: Հունվարին` 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, շաքարը թանկացել է 1.8 տոկոսով, փետրվարին` 2.9 տոկոսով, մարտին` 2.7 տոկոսով, ապրիլին` 3.2 տոկոսով, մայիսին` 3.3 տոկոսով:
Մի խոսքով, աշխարհում շաքարի հումքի գնի շեշտակի նվազմանը զուգընթաց Հայաստանում շաքարի գինը կայուն ու հաստատուն աճում է: Հետաքրքիր է, թե ՏՄՊՊՀ-ն եւ նրա նախագահը տնտեսագիտական այդ ո՞ր բանաձեւով են առաջնորդվում այս աղաղակող փաստի նկատմամբ այդքան նախանձելի անտարբերություն ցուցաբերելիս: Բա ՏՄՊՊՀ-ին չի՞ հետաքրքրում, թե ինչու է Ռուսաստանի սուպերմարկետներում շաքարի մեկ կիլոգրամը 320 դրամ, ու ոչ ոք չի ֆայմում ներկրի Հայաստան, որտեղ «մուտքի խոչընդոտ չկա» ու մեկ կիլոգրամ շաքարը 400-405 դրամ է: Սա ի՞նչ հանելուկ է:
Այս թվերն ու ցուցանիշները ուսումնասիրելով, ակամա հիշեցինք մի չքնաղ ձեւակերպում: «Հայաստանը կլինի ստեղծագործելու եւ արարելու հենարան միայն այն դեպքում, երբ ապահովված լինի արդյունավետ մրցակցային միջավայր։ Միայն այդպիսի միջավայրը հնարավորություն կընձեռի ներդրումներ ներգրավելու միջոցով որակյալ աշխատատեղեր ստեղծելու համար»: Իսկ գիտե՞ք որտեղից ենք վերցրել այս հրաշալի մեջբերումը: Վերցրել ենք ՀՀ կառավարության ծրագրից, որը հավանության արժանացավ անցած շաբաթ: Սա այդ ծրագրի 4-րդ էջի 13-16-րդ տողերն են: Փաստորեն, Հայաստանը չի լինելու «ստեղծագործելու եւ արարելու հենարան», ներդրումներ ներգրավել չի կարողանալու, ու որակյալ աշխատատեղեր չեն ստեղծվելու: Այսինքն՝ լինելու այն, ինչ եղել է ու հիմա էլ կա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT