Վահրամ Բաղդասարյանի ՍՊԸ-ի տնօրենը ոսկու հանք է ուզում շահագործել. գյուղացիները դեմ են

Լոռու մարզի Արդվի եւ Մղարթի համայնքների վարչական տարածքում պլանավորված է անցկացնել օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության, սակայն դրա վերաբերյալ գյուղացիները միայն վերջերս են իմացել:

ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից armtimes.com-ը տեղեկանում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաեւ կառավարության կարգով 2017թ. հուլիսի 26-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Արդվիի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերեւակումում 2017-2020թթ. ընթացքում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Բնապահպանության նախարարության հայտարարության համաձայն՝ երկրորդ հանրային քննարկումն է տեղի ունենալու, սակայն Արդվի համայնքի բնակիչներն առաջին անգամ են լսում հանրային քննարկման մասին: Ավելին, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանից տեղեկացանք, որ Արդվի համայնքի բնակիչները ստորագրահավաք են սկսել «Միռամ» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնված աշխատանքների դեմ:

«Արդվին, չնայած իր փոքրությանը, ունի բավականին հին պատմություն. գյուղում է ամփոփված Հովնան Օձնեցի կաթողիկոսի աճյունը: Արդվիում են ամփոփված նաեւ Ռուսական կայսրության արիստոկրատ Քալանթարյանների տոհմային թանգարանը եւ Օձի պորտ բուժիչ ջրերի ակունքը, որը գյուղն ապահովում է հազարավոր զբոսաշրջիկներով: Օրերս լրատվամիջոցներից մեկի հրապարակումից հայտնի դարձավ, որ գյուղի հարակից Շեկաղբյուր կոչվող սարավանդում նախատեսվում է հանքավայրի հետախուզական աշխատանքներ: Նշված հատվածում են գտնվում գյուղի խմելու ջրի ակունքը եւ անասունների արոտավայրը: Հանքերեւակման տարածքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է շուրջ 200 հա մակերես: Ընդգրկում է երկու համայնքի` Մղարթի 54 հա եւ Արդվիի 146 հա տարածքները:

Հարկ է նշել, որ գյուղի հանրությունը նշված գործընթացից բացարձակ անտեղյակ է եւ չի մասնակցել որեւէ հանրային քննարկման: Մինչդեռ Բնապահպանության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ սույն թվականի հուլիսի 26-ին Արդվիի համայնքապետարանում նախատեսվում է արդեն երկրորդ հանրային քննարկումն անցկացնել: Այս հանգամանքը գյուղացիների մոտ դժգոհությունների լուրջ առիթ է հանդիսացել, եւ բոլորը միահամուռ հայտնում են, որ չեն թողնի որեւէ հանքի շահագործում»,- ասված է գյուղացիների նամակում, որը ստորագրել է ավելի քան 8 տասնյակ գյուղացի:

Արդվի համայնքի ղեկավար Սամվել Կիրակոսյանից փորձեցինք որոշ տեղեկություններ ստանալ հանրայի քննարկման եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն նրա արձագանքը մտահոգիչ էր: «Ուշադիր լսում եմ, բոլոր հարցերը տվեք»,- ասաց Սամվել Կիրակոսյանը, սակայն երբ առաջին հարցը լսեց, արագ ասաց. «Ես ժամանակ չունեմ, արձակուրդում եմ, հիմա հավաքված, ծննդի եմ հրավիրված, ես ժամանակ չունեմ, ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»: Սամվել Կիրակոսյանի հետ մեր զրույցն այսքանով ավարտվեց:

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուրգարյանը մեր զրույցում ասաց, որ ոսկու հանքի ուսումնասիրության վերաբերյալ տեղեկացված չի եղել, այնպես ինչպես եւ գյուղացիները տեղյակ չեն եղել: «Երեկ գյուղացիները դիմեցին մեզ, հենց երեկ էլ տեղեկացա, որ գյուղացիները դրա նախորդ օրերին ստորագրահավաք են կազմակերպել, որ ամսի 26-ին համայնքում հանրային երկրորդ լսումներն են, ի դեպ, գյուղացիները նշում են, որ առաջին լսման վերաբերյալ իրենք չգիտեն, երբ է դա տեղի ունեցել»,- ասաց Օլեգ Դուրգարյանը՝ նշելով, որ ինքը պարզապես օգնել է գյուղացիների խնդրի հանրայնացմանը:

«Հենց երեկ տեղեկացա դրա վերաբերյալ, նախաձեռնությունը հենց համայնքի բնակիչներինն է: Ի ուրախություն մեզ բոլորիս եւ արտաքին միջամտությամբ պայմանավորված չէ, սակայն մենք պատրաստակամ ենք աջակցել համայնքի բնակիչներին իրեն նախաձեռնության եւ կամարտահայտման գործում»,- ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ գյուղացիները, կարծես, արդեն որոշել են,  որ իրենք տարածք չունեն հանքի համար հանձնելու: «Մարդիկ բարեհաջող զբաղվում են գյուղատնտեսությամբ: Առանց այն էլ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի համայնքների կեսից ավելին խոցված է հանքարդյունաբերությամբ»,- ընդգծեց Դուրգարյանը:

«Հետք» էլեկտրոնային պարբերականը պարզել է, որ «Միռամ» ՍՊԸ-ն ընդամենը երկամսյա պատմություն ունի: Գրանցվել է այս տարվա մայիսի 10-ին: Ընկերության ամենամեծ բաժնետերը Արայիկ Սամվելի Զադոյանն է: Նրան է պատկանում բաժնեմասի 34 %-ը: Արայիկ Զադոյանը նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ՍՊԸ-ի տնօրենն է: Մնացած 33-ական տոկոս բաժնեմասերի տերերը վանաձորցի Անահիտ Շավարշի Դանիելյանն է եւ ՌԴ քաղաքացի Հենրիկ Մեսրոպի Գեւորգյանը: Վերջինս նաեւ ընկերության տնօրենն է:

Նշենք, որ Մղարթ համայնքի ոսկու հանքն էլ շահագործում է «Մուլտի գրուպ» ընկերությունը, որը հիմնադրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6729 դիտում

Այսօրվա նիստը նույնպես տևեց ավելի քան 5 ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Դեկտեմբերի 18-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում՝ որպես այս տան իրական զավակներ ու տերեր. Բաբաջանյան

ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին

Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը և Միացյալ Թագավորության դեսպանությունը Երևանում համաժողով են կազմակերպել

Ժողովրդին շոկային բացահայտումներ են սպասվում. շատ ժամանակ չի մնացել, Գարեգին Բ-ն գնալու է. Տեր Թադե. տեսանյութ

Առաջարկում եմ կրկին կարդալ պոեմը. գուցե պարզվի՝ Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել. Հակոբյան

Լիլիթ Մակունցը կմեկնի արձակուրդ

Բուլղարիայի հայոց թեմի թեմական խորհուրդը միանում է տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին

Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Տեղի է ունեցել հարկային վարչարարության արդյունքում քրվարույթների նախաձեռնման պրակտիկայի վերաբերյալ քննարկում

Պոլսի հայոց պատրիարքը հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի հետ. ինչ է քննարկվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ից մոտ 1 մլն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն. 10 կարևոր փաստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Երևանի խաչմերուկներից մեկում

Աստղաձոր գյուղում տան տանիք է հրդեհվել

Որոշ տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 19:35-ի դրությամբ

ՀՀ նախագահն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանին

ՖԻԴԵ-ն 17-ամյա հայ շախմատիստին միջազգային վարպետի կոչում է շնորհել

Գևորգ Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Եթե երբևէ որոշում կայացնեմ մտնել քաղաքականություն, հասարակությունը դրա մասին կիմանա ինձանից. Նազիկ Ավդալյան

Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market

GERMED. հարթակ, որը մատչելի և հուսալի կապ է ապահովում հայ բուժառուի և գերմանացի բժշկի միջև. տեսանյութ

Սուրեն Պապիկյանի հրամանով՝ տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը մարտական դրոշ է հանձնվել

Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանավորված

Այս Ամանորի լավագույն նվերը՝ Amio Mastercard World քարտը

ՊՆ-ն հայտարարում է երաժիշտ և պարող զորակոչիկների մասնագիտական լսումներ և դիտումներ

Դեկտեմբերի 18-ին միացեք մեզ Մայր Աթոռում՝ Գարեգին Բ-ին հանգստի կոչելու արդար պահանջով. եպիսկոպոսներ

Ծեծկռտուք հետախուզման մեջ գտնվող «Դոն Պիպոյի» մասնակցությամբ. տեսանյութ

Վարչապետը նոր նշանակում է արել

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը. փաստաթղթեր են ստորագրվել

Մարտունի քաղաքի գազալցակայանը տուգանվել է

«Հայաստան» խմբակցության 3 պատգամավոր Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորություն է ներկայացրել

Փարիզում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը

Մեկ տարի է՝ սահմանին կրակոց կամ զոհ չկա, Մեղրիում անշարժ գույքի գները 50 տոկոսով աճել են. Ղահրամանյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 17-ին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան

Հատուկ ձյանը սպասողների համար. Սուրենյանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա տասը օրը

Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ

Նոյեմբերին գրանցվել է ՀԴՄ կանոնների խախտման 485, վարձու աշխատողի չձևակերպման 59 դեպք. ՊԵԿ-ի ամփոփումը