Երևան
12 °C
ՀՀ քաղաքացի Մելիքսեթ Գաբոյանը, որ վերջին մի քանի տարիներին բնակվել է Ռուսաստանում, այս տարվա մայիսի 30-ին արտաքսվել է:
armtimes.com-ին դիմած Գաբոյանը պնդում է, որ իր հետ կատարվածը դուրս է օրենքից: Նա արձանագրում է, որ եթե Հայաստանում օրինականություն ու արդարադատություն դժվար է գտնել, ապա Ռուսաստանն այդ առումով գերազանցում է մեր երկրին:
«Ես 9 տարի` 2004 թվականից մինչեւ 2013 թվականը, այստեղ պայքարում էի անօրինության դեմ, ոչ մի արդյունքի չհասա, իրականությունը չկարողացա բացահայտել: Ստիպված գաղթեցի, քանի որ Հայաստանում օրենքը չէր գործում, արդարադատություն չկար: Մաֆիան, պաշտպանում էր մեկը մյուսի շահերը, եւ ես հեռացա իմ հայրենիքից: Բայց Ռուսաստանի դատարանը Հայաստանի դատարանից «բեթար» թքած ուներ օրենքի եւ պետության վրա: Ես ապշեցի: Այնտեղ դատարան չկար»,- նշեց Մելիքսեթ Գաբոյանը:
Ռուսաստանում իր հետ տեղի ունեցածը ներկայացնելով` նա ասաց, որ արտաքսվել է գրանցման կնիքը ոչ վավեր լինելու պատճառաբանությամբ.
«2014 թվականի հունիսին տղայիս հետ գնացինք Ռուսաստան` քաղաք Կրասնոյարսկ: Այդ ժամանակ «պատենտով» էինք գրացվում` 3 ամսով, 6 ամսով, մինչեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միության կազմում ընդգրկվելը: 2015 թվականից արդեն, աշխատանքային պայմանագրի հիման վրա, մի տարով թույլատրում էին Ռուսաստանում ապրել, աշխատել, արարել»:
Հավելեց, որ վերջին այդպիսի թույլտվության ժամկետը պետք է լրանար 2017 թվականի նոյեմբերի 25-ին:
Բայց տեղի իրավապահները, հայտարարելով, թե համապատասխան կնիքը վավեր չէ, չգիտես ինչու կեղծարարին գտնելու հարցում հետամուտ չեն եղել, այլ միայն բավարարվել են իրեն արտաքսելով:
«2017 թվականի մարտին ես գնացել էի УФМС (միգրացիոն ծառայություն-խմբ.): Մարտի 20-ին հրավիրվել էի տեղակալ Պոտյոմկինի մոտ` իմ հարցով ընդունելության: Այնտեղ ինձ մոտեցան քաղաքացիական հագուստով երկու ոստիկան` ո՞վ է Պոտյոմկինի մոտ: Ասացի` ես: Կանչեցին, մոտեցա, վկայականը ցույց տվեցին, պահանջեցին իմ փաստաթուղթը: Նկատեցի, որ ոստիկաններն իրենց հետ ունեին համակարգչից հանած իմ նկարը: Պարզ էր, որ ինչ-որ մի բան այն չէ: Ես պահանջեցի անձնագիրս վերցնելուց առաջ գրություն տալ, որ այն իրենց մոտ է: Չհամաձայնեցին: Պահանջեցի փաստաբան: Վստահեցրին, որ որեւիցե բան չկա, ընդամենը ուզում են նայել անձագիրը, որի մեջ իմ բոլոր մնացած փաստաթղթերն էին` գրանցումը, պայմանագիրը: Չուզեցա վիճաբանության մեջ մտնել, օտար հողի մեջ էի: Փաստաթղթերս տվեցի: Վերցրեցին, թե` այս կնիքը իրական չէ: Ասացի` ինչ է, դուք փորձագե՞տ եք, որ այդպես միանգամից նայելով հասկանում եք: Առաջարկեցի` գնանք Պոտյոմկինի մոտ պարզենք, պատասխանեցին, որ նրա մոտ ընդունելության կարիք ես արդեն չեմ ունենա»,- պատմեց Հայաստանի քաղաքացի Գաբոյանը:
Քաղաքացիական հագուստով ոստիկաններն, ըստ Գաբոյանի, իրեն տարել են ոստիկանության բաժանմունք` այդպես էլ իր փաստաթղթերը չվերադարձնելով ու իբր մինչեւ ավտոմեքենային հասնելը դրանք կորցնելով:
«Առանց որեւիցե հիմնավորման մի գիշեր պահեցին ոստիկանությունում: Առավոտյան ինձ բերեցին դատարան, որ պիտի դատ կայացնեն: Դատավորն իմացավ, որ անձնագիր չունեմ, որեւէ գործողություն չկատարեց»,- փոխանցեց մեր զրուցակիցը: Բայց երկու օր անց նիստ է գումարվել ու որոշվել Մելիքսեթ Գաբոյանին արտաքսել Ռուսատանի Դաշնությունից:
«Մարտի 24-ին դատական նիստ նշանակեցին դատախազի ներկայացրած ինչ-որ փաստաթղթի հիման վրա, որը ինձ անհայտ է: Ինձ թույլ էլ չեն տվել գործին ծանոթանալ, նույնիսկ խոսելու հնարավորություն չէին տալիս»,- ասաց նա:
Հայաստանի քաղաքացին վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ վիճարկել Կրասնոյարկսի խորհրդային շրջանային դատարանի վճիռը: Այն, սակայն մնացել է անփոփոխ: Բայց, ինչպես նշեց, վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումն իրեն այդպես էլ չի տրամադրվել:
«Ես պահանջում էի` եթե կնիքը կեղծված է, քրեական գործ բացեք: Ես տուժող եմ, ես այստեղ մեղք չունեմ»,- զուր հորդորել է նա:
Իսկ դատական գործընթացների ընթացքում Մելիքսեթ Գաբոյանը շուրջ երկու ամիս պահվել է օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահպան կենտրոնում:
«Մարտի 24-ից ինձ մեկուսացրել են տարբեր ազգերի հետ: Ես իրենցից պահանջում էի վճիռս, որպեսզի բողոքարկեմ նաեւ Վճռաբեկ դատարանում: Մայիսի 29-ի երեկոյան, առանց վճիռը տրամադրելու, տեղեկացրին, որ վաղն ինձ արտաքսելու են: Այդ կենտրոնից ես երկու ամիս զանգահարել եմ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատուն: Չորս-հինգ համար կա ինձ մոտ գրված, բայց ոչ մեկով Հայաստանի դեսպանատանը որեւիցե մեկը չպատասխանեց: Ապրիլի 10-ին ես այնտեղից զանգահարել եմ ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ինձ պատասխանեցին` փաստաբան վարձեք»,- ասաց Գաբոյանը:
Նա նշում է, որ Կրասնոյարսկի իշխանությունների քմահաճույքի հետեւանքով ինքը հեռացել է իր երեխաներից (զինծառայությունն ավարտելուց հետո նաեւ երկրորդ որդին էր հոր մոտ մեկնել):
«Օգնության համար դիմելու եմ անշահախնդիր մարդկանց: Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն կդիմեմ: Թե որոշումը փոխվեց, փոխվեց, թե չէ` նստացույց եմ անելու»,- եզրափակեց Մելիքսեթ Գաբոյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT