Կրակեմ Հրաչի զգուշացումից հետո Հովիկ Աբրահամյանի գործերը կտրուկ վատանում են (տեսանյութ)

Armtimes.com-ին հատնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով: Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլեւս պետք է չունենա, համենայնդեպս այքնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա: Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյաին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը:

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից ամիսներ անց, մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Աբրահամյանի մերձավորներն արտագաղթում են, վերջիններիս բիզնես գործունեությունը դադարեցվում է: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին:

Այսօր այցելեցինք Արարատի մարզ: Արտաշատ քաղաք տանող ճանապարհին՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի աջ եւ ձախ հատվածներում տեղակայված գազալցակայանները, որոնց մի մասը մինչեւ վերջերս պատկանում էին Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, առանձնապես շատ հաճախորդներ չունեին: Գազալցակայաններից մեկի վրա էլ մեծ տառերով գրված էր «վաճառվում է» եւ տակը հեռախոսահամարը:

Արտաշատ քաղաքի հենց կենտրոնում՝ հրապարակի հարեւանությամբ, վեր է խոյանում «Արտաշատ պլազա» առեւտրի կենտրոնը: Իրարանցում տեղի չէր ունենում առեւտրի կենտրոնի տարածքում՝ չնայած նրան, որ այն գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածում:

«Արտաշատ պլազա»-ն ժամանակին հիմնադրել էին Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը եւ Արտաշատի ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի մորական կողմից ազգականն է: Ընկերության հիմնադրումից հետո Աբրահամյաննի հարազատները դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից, սակայն այն շարունակում է մնալ իրենց ընտանիքինը:

Արտաշատ քաղաքից ուղեւորվեցինք Մխչյան՝ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր, որի ճանապարհին էլ տեղակայված է «Արտաշատ վինկոն» գինու-կոնյակի գործարանը: Գործարանի մոտ երկու մեքենա էր կայանված, որոնցից մեկը՝ պահակակետի մոտ, փակ էր «Արտաշատ վինկոն»-ի ֆիրմային խանութը: Տեղացի խաղողագործները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մտավախություն ունեն, որ այս տարի այս գործարանը մթերում չի իրականացնելու: Պատճառը՝ ենթադրում են, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս իշխանություն չունի, բնականաբար՝ արտահանում էլ կդժվարանա կատարել, այդ իսկ պատճառով մթերման այս կետը խաղողագործները հանում են իրենց ցուցակներից:

Գործարանի կայքում նշված հեռախոսահամարները չէին գործում, ուստի հնարավորություն չունեցանք պարզել, թե արդյո՞ք ճիշտ են գյուղացիների ունեցած տեղեկություններ: Այդուհանդերձ՝ հետաքրքիր գրառումներ հանդիպեցին «Արտաշատ վինկոն»-ի կայքում: Նախ այն, որ փաստացի ընկերությունը ժամանակին պատկանել է անձամբ Հովիկ Աբրահամյանին, սակայն կայքում չէին թարմացրել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեղեկությունները: «Արտաշատ վինկոն»-ի կայքում ՀՀ վարչապետը դեռ Հովիկ Աբրահամյանն է: Ուշագրավ է նաեւ այս գործարանի արտադրատեսակների անվանումները: Մի հատված մեջբերենք կայքից. «2002թ.-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում կառուցվեց հիմնովին նոր գործարան: Նոր գործարանն այդ ընթացքում մեծ թափ հաղորդեց արտադրությանը, եւ արդեն հայտնի «Արտաշատ Երեք աստղ», «Արտաշատ Հինգ աստղ», «Արտավազդ Տաս տարեկան», «Արտավազդ Տասնհինգ տարեկան» կոնյակների տեսականին համալրվեց նոր՝ «Մարզպետ», «Դռուժբա», «Արգամի 10 տարեկան», «Արգամի 25 տարեկան» եւ «Տաշիր 25 տարեկան» բարձրակարգ կոնյակներով»: Հիշեցնենք, որ «Արգամ» անվանումը եւ Հովիկ Աբրահամյանի հոր անունն է, եւ տղայի՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:

Հովիկ Աբրահամյանը վերջերս տված հարցազրույցում իր բիզնեսների վաճառքի փաստը մեկնաբանել էր, թե իբր օպտիմալացում է կատարում: «Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, եւ երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչեւ վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»,- «news.am»-ի հետ զրույցում ասել էր Հովիկ Աբրահամյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19579 դիտում

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած