Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»թերթի խմբագրությանը
Ազատամարտիկ՝
Վլադիկ Ռաֆայելի Աբրահամյանից
Հասցե` Ծովակալ Իսակովի պողոտա, 36/72 բն.
ԴԻՄՈՒՄ
Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ արդեն 20-րդ տարին է, ինչ թիվ 28 /նախկինում 98/ երթուղու տնօրենն եմ: Ժամանակին երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանն է ինձ հանձնարարել, որ հետևեմ երթուղու գործունեությանը:
Այդ ժամանակ մեր երթուղում տարբեր մասնագիտությունների գծով աշխատում էր 13 ազատամարտիկ, որից յոթը` վիրավոր: Այդ օրվանից մինչ օրս պետական բյուջե եմ մուծել 500 միլիոնից ավելի ՀՀ դրամ: Այսինքն, բոլոր պետական պարտավորությունները կատարել եմ ժամանակին և 100 տոկոսով:
Մի քանի տարի առաջ բժշկական համալսարանի ղեկավարության կողմից եկան և քանդեցին մեր երթուղու՝ Զեյթունի ուսանողական թաղամասի 6-րդ կորպուսի մոտ գտնվող վերջնականգառի պետական դիսպետչերանոցը: Բազմիցս բանավոր և գրավոր դիմեցի պետական մարմիններին, սակայն ոչ մեկն էլ ոչինչ չարեց: Հարկադրված դիսպետչերանոցը տեղափոխեցի Բ2 թաղամասի 79 շենքի դիմաց կամ այժմյան հասցեով` Իսակովի պ. 32 շենքի դիմացի վերջնականգառ /Ախպարաշենից ներքև/:
Այս տարի էլ մի քանի շաբաթ առաջ եկան քաղաքապետարանի թույլտվությամբ /չնայած չեմ հավատում, թե քաղաքապետը տեղյակ է տարածքից/ քանդեցին մեր վերջին եղած վերջնականգառը` կրպակի հետ միասին և սկսել են շինարարություն անել՝ փակելով Իսակովի պողոտայի հիշյալ 32 շենքի լրիվ ֆասադը: Մեր միկրոավտոբուսները հարկադրված կանգնում են Ախպարաշենի և Բ2 թաղամասը կապող փողոցի մեջտեղում` ստեղծելով վթարային իրավիճակ: Արդեն 4 վթար է գրանցվել հիշյալ տարածքում:
Դիմել եմ թեժ գիծ, ապա բանավոր և գրավոր՝ քաղաքապետարանի ղեկավարությանը: Ինձ ասել են՝ գնա մի տեղ գտի և կանգնիր կամ Եռաբլուր կամ Արգավանդի խաչմերուկ, որտեղ հիսունից ավելի միկրոավտոբուսներ և ավտոբուսներ են կանգնում: Բացարձակ անտարբեր կամ կամ զրո պատասխան: Դիմել եմ Վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայություն /երկու անգամ/, Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարին, Գագիկ Շամշյանին, սակայն քար լռություն: Ոչ մի պաշտոնյա կամ որևէ աշխատակից չի գալիս տեսնելու, թե ինչ ավերակ են արել այդ տարածքում:
Մեր ուղևորները` աշխատավորը, ուսանողությունը և թաղամասի ողջ բնակչությունը բազմաթիվ տարիներ արդեն սովորել են այդ կանգառից օգտվելուն:
Հիշյալ վերջնականգառի հարակից հինգ հազար քմ տարածքում մոտ 500 000 մեքենա հող եմ լցրել, կանաչապատել և ծաղկապատել, որը տեսնելուց հետո Ձեր ուշադրությանը կարժանանա: Որպես ՀՀ հողագիտության և աքրոքիմիայի գ/հ ինստիտուտի գյուղաշխատող 39 տարի շարունակ ուսումնասիրել եմ ՀՀ ողջ հողային ծածկույթի վարելաշերտում բույսերին մատչելի ջրալույծ կալիումի դարավոր ապահովվածությունը և այս տարի /2017թ./ իմ առաջարկով վարչապետ պ-ն Կարեն Կարապետյանի և գյուղնախարարության պաշտոնյանների պայմանավորվածությամբ չեղարկել եմ կալիումական պարարտանյութերի ներկրումը Հայաստան, օգուտ տալով Հանրապետությանը մոտ 3.3 միլիարդ ՀՀ դրամ:
Պետք է նշեմ նաև, որ ազատամարտիկ եմ: 1988-1994թթ. օգնել եմ Սպիտակի աղետյալներին, ՀՀ սահմանամերձ գոտու /Նոյեմբերյան, Գորիս, Վայք, Լաչին/ և Արցախի /Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, Աղդամ/ զինվորականներին և ժողովրդի համար տարել եմ բազմաթիվ անձնական և մի քանի պետական օգնություններ/սննդամթերք, դեղորայք, վառելանյութ, շինանյութ և այլն/, որոնց ընդհանուր գումարը կազմում է հարյուրավոր միլիոնավոր դրամներ: Աղդամի հրամանատարությանը նվիրել եմ իմ երկու սեփական «Վիլիս» ավտոմեքենաները: Գործնական օգնություն եմ ցուցաբերել Ալավերդի քաղաքի գազից թունավորված աշակերտներին` տեղափոխելու, փրկելու, Բալահովիտի դեպքերին և Սև ծովում վթարված ինքնաթիռի ուղևորների փոխադրումը Լենինական, Կիրովական, Երևան և այլն:
1989-1994թթ. մասնակցել եմ Լաչինի միջանցքի հսկողությանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը և Արցախի ազատամարտին: Առաջին և միակ հաղթական դրոշը գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանի ներկայությամբ ես եմ բարձրացրել Աղդամ քաղաքի ալրաղաց կոմբինատի վրա:Կազմակերպել ենք Նորիկ Մուշեղյանի հետ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 140 ամյակը, իսկ արքեպիսկոպոս Մեսրոպ Աշչյանի և ՀԱԲ-ի զինվոր Վարդանի /Քյասիբ/ հետ Սոսե մայրիկի ամուսնու Արևմտյան Հայաստանից բերված մեծ ֆիդայապետ Սերոբ փաշայի գերեզմանի մասունքների հուղարկավորությունը Եռաբլուր պանթեոնում:
Հաշվի առնելով իմ ծառայությունները մեր հայրենիքին /Արցախը ներառյալ/ ինձ պարգևատրել են `
Ուստի դիմում եմ Ձեզ՝ հաշվի առնել իմ խնդրանքը և ծառայությունները հայրենիքին, և ձեր տպագրած նյութերով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին և Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանին, ապամոնտաժել շինությունը և թույլատրեն տեղ հատկացնել 20 տարի գործող թիվ 28 երթուղուն մեր նախկին կանգառում /որտեղ աշխատում են մոտ 30 տարբեր մասնագետներ/ վերջնականգառի համար, կամ Իսակովի 32 շենքի դիմաց: Դիմումս չավարատած, իմացանք, որ չբավարարվելով այսքանով, մեկ ուրիշ անհատի հող են հատկացրել տվյալ հասցեին մոտ բենզալցակայանի հարևանությամբ ջրագծերի վրա, որտեղ էլ պետք է քանդեն և հանեն 5 տարի առաջ մեր կողմից տնկված 4 ընկույզի ծառերը: Խնդրում եմ հաշվի առեք նաև այս հանգամանքը:
Դիմող` Ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու ավագ գիտաշխատող Վ. Ռ. Աբրահամյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT