Երևան
12 °C
Այսօր 184 փաստաբան դիմել է ծայրահեղ քայլի՝ գործադուլ է սկսել բողոքելով իրենց նկատմամբ ապօրինի զննությունների եւ խուզարկությունների դեմ: Այս խնդիրը հիշեցնենք առաջացավ «Սասնա ծռեր» խմբի գործով դատավարության մեկնարկին: Տեւական ժամանակ է` որոշ փաստաբաններ չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը: Փաստաբանները կարգադրիչներից պահանջում են ներկայացնել արգելված իրերի ցանկ, որը, սակայն, չի ներկայացվում: Փոխարենը կարգադրիչն ինքն է որոշում, թե որն է արգելված իր, իսկ որը՝ ոչ:
Բողոքի ակցիային մասնակցող 184 փաստաբան այսօր չեն մասնակցելու դատական նիստերին եւ քննչական գործողություններին:
Գործադուլին մասնակցող փաստաբաններն այսօր հավաք-քննարկում են անցկացնում «Կոնգրես» հյուրանոցում: Հավաքին ներկա էր նաեւ Փաստաբանների պալատի վերընտրված նախագահ Արա Զոհրաբյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում մասնակցել գործադուլին: Հավաքին մասնակցում էին նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, իրավապաշտպաններ:
Քննարկման մեկնարկին փաստաբան Երվանդ Վարոսյանը հարց բարձրացրեց, թե արդյո՞ք կար անհրաժեշտություն Հայաստանում դատարան մտնող փաստաբաններին առհասարակ զննել. «Արդյո՞ք կար նախադեպ, երբ որեւէ փաստաբան դատարան է ներս տարել ինչ-որ արգելված իր, փորձել օժանդակել ինչ-որ իրավախախտման կամ օժանդակել որեւէ նախապատրաստվող հանցագործության: Նման դեպք չի եղել եւ նման միջոցներն ու մեթոդները բացարձակապես հիմնավոր չեն եւ կամայական մոտեցման արդյունք են»,- ասաց Վարոսյանը: Փաստաբաններն այսօր անդրադարձան նաեւ երեկ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից սահմանված արգելված իրերի ցանկին: Մասնավորապես Երվանդ Վարոսյանը նկատեց, որ ավելի լավ է պետական մարմինները որեւէ գործողություն չանեն, քան փորձեն ինչ-որ լուծումներ գտնել:
Քննարկմանը մասնակցող մեկ այլ փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հրապարկված փաստաթղթի վերաբերյալ ասաց, որ դատարանների նախագահներն ուշադիր չեն ընթերցել այդ փաստաթուղթը: «Երեւի աշխատակազմի ինչ-որ մեկը կազմել է, արագ ընդունել են, երեւի պետք էր այսօրվանից առաջ մի փաստաթուղթ ընդունել: Դա պարզապես քոմեդի քլաբի տեքստ է: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ աշխարհով մեկ լուր գնա, որ Հայաստանի դատարաններում արգելվում է ներս մտցնել գործելու շյուղեր: Այսինքն՝ ի՞նչ, փաստաբաններս ինչ-որ խասյաթ ունենք շյուղերով ներս մտնելու: Կամ արգելվել են բակտերիաները եւ վիրուսները. սովորական մարդն ունի 31 տրիլիոն բակետրիա իր մեջ: Սա զավեշտ է, իրականում լացելու է սա, ողբերգություն է այդպես անլուրջ չի կարելի վերաբերվել պետությանը»,- ասաց Աթանեսյանը: Նա նշեց, որ եթե այս ապօրինի վերաբերմունքը շարունակվի փաստաբանների նկատմամբ ապա գործադուլը կլինի ավելի երկար եւ ավելի ծավալուն: «Հույս ունենք, որ այս մեկօրյա ակցիան բավական կլինի որպեսզի պետական մարմիններում շատ ավելի խորն ուսումնասիրեն խնդիրը եւ գտնեն բոլորի համար հարմար լուծում»,- եզրափակեց Աթանեսյանը:
Ելույթ ունեցավ նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որին արդեն երեք ամիս է՝ կարգադրիչները չեն թողնում մուտք գործել նիստերի դահլիճ, այն պատճառով, որ փաստաբանը հրաժարվում է բացել իր պայուսակը: Սկսելով իր ելույթը Շուշանյանն ասաց, որ զննությունների, խուզարկությունների խնդիրն առաջացավ երեք ամիս առաջ, երբ փաստաբաններին սկսվել է պահանջ ներկայացվել ցույց տալ իրենց պայուսակի, գրպանների պարունակությունը: «Սկզբից այդ պահանջը ներկայացվում էր բոլորի նկատմամբ: Այն փաստաբանները, որոնք հրաժարվել են ապօրինի պահանջից, նրանց մուտքը դատարան արգելվեց, ժամանակ առ ժամանակ սկսվեց ընտրողական մոտեցում ցուցաբերել, կային փաստաբաններ, որոնց հնարավորություն տրվեց մուտք գործել դատարան, երբ մետաղորսիչն արձագանքում էր: Օրինակ իմ նկատմամբ՝ այն պահպանվեց մինչեւ վերջ եւ ես հնարավորություն չունեմ դատական նիստերին մասնակցելու»:
Շուշանյանի խոսքով՝ որպեսզի ապօրինի պահանջներ չներկայացվեին, Փաստաբանների պալատի նախագահը պետք է հստակ դիրքորոշում արտահայտեր խնդրի վերաբերյալ եւ իրականացներ իր հիմնական գործառույթը՝ փաստաբանների իրավունքի պաշտպանությունը պետական մարմինների հետ հարաբերություններում. «Եթե այդ ամենն արվեր, ապա հիմա այս հարցն օրակարգում չէր լինի: Սկզբից սկսվեց քննարկվել, թե դատական կարգադրիչի պահանջը զննությո՞ւն է, թե՞ խուզարկություն, սակայն ՓՊ նախագահի թեթեւ ձեռքով դա հիմնավորվեց որպես զննություն: Որեւէ փաստաբան զննությունից չի հրաժարվել, մեր պահանջն է, որ զննությունը տեղի ունենա փաստաբանի արժանապատվության հարգման եւ զննության կարգի հիման վրա: ՓՊ նախագահն արդեն իսկ հայտարարեց, որ դա զննություն է, այնինչ խուզարկություն է եւ Դատական դեպարտամենտի հետ հայտարարություն ստորագրվեց»:
Քննարկամն ժամանակ ձայն խնդրեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանւ: Նա ասաց, որ ինքը չի ասել, որ փաստաբանները կարող են նռնակ տանել, դա ասել է ընդհանուր, որ կարող է նման բան լինել.«Հարցը պետք է կարգավորվի, փաստաբանի արժանապատվությունը ոչ ոք իրավունք չունի վիրավորի: Այս հարցերը պետք է լուծվեն: Մեր 1852 հոգանոց համայնքում բոլորս կատարյալ չենք, ձեր մեջից ամենամեծ թերություն ունեցողը ես եմ: Հարցերը պետք է լուծվեն»: Փաստաբանների պալատի նախագահը շարունակում է կարծել, որ դատարաններում տեղի ունեցողը զննություն է. «Ես անկեղծ ասեմ՝ այդպես եմ մտածում, որ դա զննություն է, ես իրոք մտածում եմ, որ դա խուզարկություն չէ, խուզարկությունն այն է, որ զննություն իրականացնողը միջամտի եւ ձեռքով վերացնի թերությունները»:


Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT