Սոցփաթեթի ապահովագրավճարների առումով առաջատար են «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն և «Ինգո Արմենիա»-ն

Սոցիալական փաթեթի շահառուներն, ինչպես հայտնի է, այս տարի հնարավորություն չեն ունեցել ընտրելու իրենց սպասարկող ապահովագրական ընկերությունները, եւ շահառուներին ապահովագրական ընկերությունների միջեւ բաշխել է առողջապահության նախարարությունը: Ապահովագրական ընկերությունները 6-ն են, սոցփաթեթի շահառուները՝ մոտ 95 հազարը:

Նախարար Լեւոն Ալթունյանը օրեր առաջ հրավիրած ասուլիսի ընթացքում անդրադառնալով, թե ինչ սկզբունքով է իրականացվել այդ բաշխումը եւ ինչ չափորոշիչներով են ապահովագրական կազմակերպությունները նախընտրելի համարվել մեկը մյուսի համեմատությամբ, ասաց.

«Ընտրությունը կատարվել է՝ համամասնորեն շուկայում իրենց կշռի, իրենց հատուցումների չափաբաժնի եւ մի քանի այլ գործոնների համաչափությամբ, որոնք մշակվել եւ հաստատվել են Կենտրոնական բանկի կողմից՝ ժամանակակից ֆինանսական չափանիշներին համապատասխան»:

Թվական տվյալներ նախարարը չներկայացրեց: Ավելի ուշ, մեր հարցմանն ի պատասխան, փոխնախարար Սամվել Մարգարյանը տեղեկացրեց, որ սոցիալական փաթեթի շահառուներն ու նաեւ պետական բյուջեից տրամադրվող գումարը բաշխվել են հետեւյալ կերպ.

«Ռոսգոստրախ-Արմենիա» ԱՓԲԸ - շահառուների քանակը՝ ավելի քան  27 հազար, ընդհանուր ապահովագրավաճարը՝ ավելի քան 259 միլիոն դրամ

«Ինգո Արմենիա» ԱՓԲԸ - շահառուների քանակը՝ ավելի քան 26 միլիոն դրամ, ընդհանուր ապահովագրավճարը՝ ավելի քան 250 միլիոն դրամ

«Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ - շահառուների քանակը՝ ավելի քան 18 հազար, ընդհանուր ապահովագրավաճարը՝ ավելի քան 173 միլիոն դրամ

«Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ - շահառուների քանակը՝ շուրջ 13 հազար, ընդհանուր ապահովագրավաճարը՝ ավելի քան 123.5 միլիոն դրամ

«Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ - շահառուների քանակը՝ ավելի քան 5 հազար, ընդհանուր ապահովագրավաճարը՝ շուրջ 50 միլիոն դրամ

«Ռեսո» ԱՓԲԸ - շահառուների քանակը՝ մոտ 4.8 միլիոն, ընդհանուր ապահովագրավաճարը՝ ավելի քան 45.5 միլիոն դրամ

Սոցիալական փաթեթի 94 հազար 429 շահառուների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 902 միլիոն 413 հազար 540 դրամ:

Հիշեցնենք, որ ի սկզբանե, երբ ներդրվեց սոցիալական փաթեթի գաղափարը, այդ ծրագրի առողջապահական բաղադրիչն իրագործվում էր ապահովագրական կազմակերպությունների միջոցով: Հետո հայտնի դարձավ տվյալ ընկերությունների գերշահույթների մասին, եւ պետությունն ինքը ստանձնեց շահառուներին տրամադրված բուժծառայությունների դիմաց փոխհատուցելու գործառույթը: Այժմ ահա, այն վերադարձվել է ապահովագրական կազմակերպություններին:

Հարցին, թե մինչ այդ ուսումնասիրվե՞լ են նախկինում եղած թերություններն ու բացթողումները եւ որոնք են եղել դրանք, առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը պատասխանեց.

«Այն ժամանակ ժամանակավրեպ էր մարդկանց ընտրության ազատություն տալը, որովհետեւ այդ ազատությունը շատ հմտորեն սահմանափակվեց նրանց տնօրենի կամքի թելադրմամբ: Տնօրենն ուղղորդում էր աշխատակիցներին, եւ այստեղ առաջանում էին միջնորդավճարներ, գումարի անհարկի ծախսեր: Դրան գումարած՝ 94 հազար մարդու հետ մեկ առ մեկ պայմանագիր կնքելը լուրջ ժամանակային եւ ադմինստրատիվ ծախս է, որը կարող էր ուղղվել հիվանդի բուժմանը: Մենք այդ ամեն ինչից խուսափելու համար մի կողմից երաշխավորեցինք, որ անկախ նրանից՝ որ ընկերությունում եք, միեւնույն որակի ծառայություն ստանաք, մյուս կողմից այդ մարդկանց բաշխեցինք պատահական թվերի օրենքով»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ սոցփաթեթի բազմաթիվ շահառուներ արդեն իսկ ստացել են անհրաժեշտ բժշկական ծառայություններ, որ դրանք անխոչընդոտ են, առանց հերթերի եւ չլիմիտավորված: Նոր կարգը գործում է սույն թվականի հոկտեմբերի 1-ից:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6087 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս