Երևան
-3 °C
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ-ում պետաիրավական եւ անվտանգության մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծը:
Պետաիրավական հանձնաժողովը ղեկավարում է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանը: Կանխատեսելի է, որ նախագիծը չի ընդունվի: Armtimes.com-ը հանձնաժողովի անդամներից հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունեն նախագծի վերաբերյալ, կո՞ղմ, թե՞ դեմ են արտահայտվելու:
«Ես իմ տեսակետի մասին կհայտեն հանձնաժողովի նիստի ժամանակ: Կուսակցության պատասխանատու անձինք այդ մասին բազմիցս խոսել են: Ես նոր եմ վերադարձել Հայաստան եւ չգիտեմ, թե «Ելք»-ի նախագծում ինչ է ասվում: Նախագծին կծանոթանամ, իմ կարծիքը կհայտնեմ»,- ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, որի պատասխանը թերես կարելի է զավեշտի շարքից համարել: Ինչ ասել է, թե նախագծին տեղյակ չեմ, երբ մեկ օր անց դա քննարկվելու է այն հանձնաժողովի նիստում, որի տեղակալը Մախմուդյանն է:
Մախմուդյանի նման իր հանձնաժողովի օրակարգային հարցերին դեռ չի հասցրել ծանոթանալ ՀՀԿ-ական պատգամավոր, վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ Շուշան Սարդարյանը: Վերջինս մեր զրույցում ցանկացավ նախագծից խոսել ծանոթանալուց հետո:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանն էլ, որ վիճաբանությանն ականատես էր եղել հանձնաժողով ստեղծելու գաղափարի մասին, ասաց.
«Ես հանձնաժողովի նիստին բնականաբար ասելու եմ, որ չարժի հանձնաժողով ստեղծել: Հիմա երկու տղամարդ է վիճել են, ինչ կա այսքան քննարկեցիք»,- նշեց նա:
Նախագծի հեղինակը «Ելք» խմբակցությունն է, իսկ այս ուժից հանձնաժողովում միայն Էդմոն Մարուքյանն է ընդգրկված:
Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ
«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ
Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական
Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով
«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում
Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում
Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է
Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ
Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ
«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ
Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով
Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք
ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն
Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ
Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը
Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են
© 2019 Հայկական ժամանակ