Երևան
12 °C
Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը Դիլիջանում մասնակցում էր տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին ու, մեղմ ասած՝ ծավալուն ելույթ է ունեցել:
Եթե երկու բառով ասենք, Սերժ Սարգսյանի ելույթի «կարմիր թելը» եղել է համայնքներից զարգացման ծրագրեր պահանջելը: Մի քանի մեջբերում այդ ելույթից.
«Շատ եմ լսել ֆինանսական հատվածի, այդ թվում՝ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներից, որ մեր համայնքներում հավակնոտ եւ իրատեսական ծրագրերի, դրանց թափանցիկ իրագործման ինստիտուցիոնալ կարողությունների առկայության պարագայում միշտ հնարավոր է ֆինանսավորում գտնել»:
«... անհրաժեշտ է համայնքների զարգացման մոտեցումների եւ ծրագրերի իրագործման պատկերացումների փոփոխություն»:
«Համայնքները պետք է կարողանան ձեւավորել համապատասխան կարողություններ բարձր որակի զարգացման եւ կոնկրետ գործարար ծրագրեր կազմելու համար»:
«Երկարաժամկետ հատվածում հաջողության են հասնում այն ծրագրերը, որոնք համայնքները կապում են գլոբալ արժեշղթաների հետ։ Դրանք Արեւելյան Եվրոպայի, եւ այլ զարգացող երկրների համար լուրջ առաջընթաց են ապահովել»:
«Բոլոր ծրագրերի մշակման եւ իրագործման փուլում պետք է իրականացվեն բազմակողմ շահագրգիռ քննարկումներ, որոնք ամբողջությամբ կներառեն եւ կարտացոլեն տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման կարիքները: Ի վերջո, այդ ծրագրերը հենց մեր համայնքների ամրապնդման համար են իրականացվում, այլ ոչ թե մեկ այլ նպատակով»:
Եվ այլն, եւ այսպես շարունակ:
Ի դեպ, Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ ցուցանիշ է ներկայացրել: «Վարչապետը հանդես է եկել կոչով, որպեսզի համայնքները զարգացման ծրագրեր ներկայացնեն: Շատ ողջունելի եւ բոլորիս համար անհրաժեշտ առաջարկություն է, բայց ներկայացվեցին ընդհանուր թվով 180 ծրագիր, որոնցից միայն 108-ը հասան քննարկման փուլ: Դրանցից 58-ն են արժանացել կառավարության հավանությանը, բայց հետագայում ներկայացնողները հրաժարվել են իրենց իսկ մշակած 44 ծրագրերից: Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է, որ կառավարությունը ձեզ հնարավորություն է տվել աշխատելու, օժանդակություն ստանալու, բայց պայմանով, որպեսզի դուք ունենաք ծրագրեր, որպեսզի ձեր համայնքները կարողանան օգտվել ծրագրեր կազմելու եւ իրականացնելու ձեր ունակություններից: Բայց արդյունքը ի՞նչ դարձավ` այդքան խոսեցինք, այդքան աշխատեցիք եւ ընդամենը 14 ծրագիր: Համաձայնեք, որ դա առաջին հերթին ձեր մեղքն է եւ ոչ կառավարության: Պետք է այս հարցերին ուշադրություն դարձնել: Ակնկալում եմ, որ ելույթների ընթացքում նաեւ այս իրողության մասին պետք է խոսել՝ հասկանանք, տեսնենք, թե պատճառն ինչ է: Մեզ օդի պես անհրաժեշտ են հաջողված պատմություններ: Հասկանու՞մ եք, դրանք շատ լավ օրինակներ են: Եթե մենք ամեն մարզում ունենանք 5, 7, 10 հաջողված ծրագրեր, հավատացեք, որ հաջորդ տարի, դրանից հետո մյուս տարի կրկնապատկվելու, եռապատկվելու են»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը:
Փաստորեն 180 ծրագրից, որոնք ներկայացրել են համայնքները, հիմա իրականացվում է միայն 14-ը: Այսինքն՝ 10 տոկոսի նույնիսկ չի հասնում: Շա՞տ է սա, թե քիչ: Ինչպես ասում են, ամեն ինչ ճանաչվում է համեմատության մեջ: Այն, որ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները լավ չեն աշխատում, թերեւս, անվիճելի է: Նրանց հիմնական ֆունկցիան անընդհատ վերարտադրվելն է, բոլոր միջոցներով «վերընտրվելը», որպեսզի համապետական ընտրություններում «ձայն հավաքեն» ՀՀԿ-ի համար: Մնացածը, այնպես՝ ձեռքի հետ. ինչ ստացվեց՝ ստացվեց: Հայաստանում տարիներ շարունակ թշվառության, անհուսության, անհեռանկարայնության մեջ ապրող բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր կան, որոնց քաղաքապետներն ու գյուղապետները անընդհատ «հաղթում են» ընտրություններում: Բայց սա այլ խոսակցություն է: Հիմա՝ եթե 180 ծրագրից 14-ն է իրականացվում, դա շա՞տ է, թե քիչ: Կասեք՝ քիչ է, ահավոր քիչ: Բայց...
«Համոզված եմ, որ յուրաքանչյուր համայնք Հայաստան աշխարհի մանրակերտն է...»,- իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը: Այսինքն, եթե մանրակերտների պահով համեմատություն անենք, ապա ամեն համայնքապետ իր ղեկավարած համայնքում Սերժ Սարգսյանի «մանրակերտն է»: Եվ ուրեմն նրանց՝ ծրագրեր իրականացնելու արդյունավետության ցուցանիշը պետք է համեմատվի Սարգսյանի հայտարարած ծրագրերի իրականացման ցուցանիշի հետ:
Ահա այս համեմատությունն անելու դեպքում կհասկանանք, որ համայնքների ներկայացրած 180 ծրագրից 14-ի իրականացումը բարձր՝ շատ բարձր ցուցանիշ է: Նույնիսկ անակնկալ բարձր: Այստեղ գոնե մի 7-8 տոկոս կատարողական կա: Իսկ ինչպիսի կատարողական ունի «Հայաստան աշխարհի» «համայնքապետի»՝ Սերժ Սարգսյանի ծրագրերի կատարողականը: Դե երեւի ոչ ոք չի մոռացել, որ մենք աշխարհը արդեն պետք է բուժած լինեինք «Սպիդից» մեր «Արմենիկումով», պիտի երթեւեկեինք Իրան-Հայաստան երկաթուղով, մեր տներում պետք է վառվեին նոր ատոմակայանից սնվող լամպերը եւ այլն, եւ այսպես շարունակ: Այդ ծրագրերի կատարողականը ուղիղ 0 տոկոս է:
Հիմա կա նոր «ծրագիր», որի մասին Սերժ Սարգսյանը հիշեցրել է իր ելույթում. «Արդեն հայտարարել եմ, վստահ եմ, որ տեղյակ եք, մինչեւ 2040 թվականը մեր ժողովրդագրական եւ տնտեսական զարգացման թիրախները...: Մի քանի տարի հետո մենք հասնելու ենք 10 հազար դոլարին համարժեք մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի»,- ասել է նա: Դե երեւի հիշում եք, որ բացի 10 հազար դոլարից նաեւ 4 միլիոն բնակչություն պետք է ունենանք: 2040 թվականը շատ հեռու է, այդքան սպասելու հավես չկա: Պարզապես՝ երկու ցուցանիշ: ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանում լիարժեք իշխանություն է ստացել 2008 թվականին: Այն ժամանակ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4.1 հազար դոլար էր, 2016-ին՝ 3.6 դոլար: 2008-ին ՀՀ բնակչությունը 3 միլիոն 127 հազար էր, 2016-ին՝ 2 միլիոն 992 հազար: Այս տեմպերով որ շարունակվի, 2040 թվականին Հայաստանում ոչ ոք չի լինի, որ գնահատի, թե ինչպես իրականացվեց Սերժ Սարգսյանի այս նոր ծրագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT