Ռուսաստանում նույնպես պլաստիկ բրնձի ահազանգ է հնչել. «Ռոսպոտրեբնադզոր»-ը զբաղվում է

«Ռոսպոտրեբնադզորը» ստուգում է ռուսական սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությունը, թե մանրածախ խանութներից մեկում սովորական բրնձի նման բրինձ է վաճառվում պատրաստված պլաստիկայից: Այս մասին ասվում է ծառայության մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ռոսպոտրեբնադզորի» բաժանմունքները հսկիչ-վերահսկողական միջոցառումներ են իրականացնում առեւտրի եւ սննդի արտադրության ձեռնարկությունների նկատմամբ, որոնք կարող են առնչություն ունենալ ահազանգի դեպքի հետ:

Մասնավորապես` ծառայությունը ստուգելու է կասկածելի բրնձի որակը եւ վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ ստուգելու է փաստաթղթերը եւ ապրանքի պիտակավորման վերաբերյալ տվյալները:

Միեւնույն ժամանակ, «Ռոսպոտրեբնադզորը» քաղաքացիներին խորհուրդ է տալիս հենվել միայն տեղեկատվության վստահելի աղբյուրների վրա, իսկ սննդի որակի վերաբերյալ կասկածների դեպքում դիմել տարածքային ստորաբաժանումներին:

Մի քանի օր առաջ Հայաստանում նույնպես ֆեյսբուքում ահազանգ հնչեց Երեւանի խանութներից մեկում գնված բրնձի որակի մասին: Քաղաքացին ահազանգել էր, որ իր գնած բրինձն արհեստական, տհաճ համ ու հոտ ունի եւ չի բորբոսնել, հետեւաբար՝ պլաստիկ է: 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նույն օրը ձեռնարկել էր  վերահսկողության միջոցառումներ, ՍԱՊԾ աշխատակիցները գնացել էին ահազանգի հետքերով, Դավիթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/2 հասցեում գործող «Նուշ» իրացման կետում նմուշառում էին կատարել առկա բրնձի խմբաքանակից եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության:

Ավելի ուշ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Ազատության եթերում փորձաքննության արդյունքների մասին հաղորդել էր հետեւյալը. «Պարունակությունը, ըստ էության օրգանական է, պոլիմերային որեւիցե տարրեր չեն եղել, որովհետեւ թե՛ վառելիս, թե՛ ջրի մեջ պահելիս զննում է իրականացվել: Էական անհամապատասխանություն եւ մարդու կյանքի համար վտանգ չի եղել: Ինչ վերաբերում է հոտին, ենթադրում եմ, որ այդ սննդամթերքը կարող էր պահված լինել ոչ պատշաճ պայմաններում, որից կարող էր առաջանալ հոտը: Տվյալ արտադրողը, ում անունը տվել է տնտեսվարողը, որտեղից որ նմուշառում է իրականացվել, իր մոտ վերցրած բրնձի նմուշները եւ խանութում առկան չեն համապատասխանում: Այսինքն՝ ներկրողի մոտ նորմալ բրինձ է եղել»:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3609 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ