Երևան
12 °C
Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը պատասխանել է դատախազության տարածած հաղորդագրությանը եւ մասնավորապես նշել.
«Ի պատասխան ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հայտարարության, որը տեղադրված է, մասնավորապես, a1plus.am կայքում:
Նշված հայտարարության մեջ առկա է պնդում, որը չի համապատասխանում իրականությանը, միաժամանակ որոշ հանգամանքների ներկայացված են խիստ միակողմանի։
Կարծում ենք, որ իրողությունները միտումնավոր միակողմանի ներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակելու, լավագույն դեպքում փաստերը անձնական համոզմունքների պրիզմայով գնահատելը վտանգավոր է, որովհետև այդ կերպ հանրությունը ենթարկվում է մանիպուլյացիայի և անհիմն կերպով խաթարվում է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ:
Նշված հայտարարության մեջ տեղ գտած ներքոգրյալ հատվածների մասով, հայտնում ենք, որ.
Դատախազությունը նշել է, որ. «Դրանցից մեկը վերաբերել է համայնքի ավագանու նիստերի արձանագրություններում (աճուրդով հողամասեր վաճառելու որոշումների վերաբերյալ) առկա ավագանու անդամների ստորագրությունների, Գ. Սարգսյանի համոզմամբ, կեղծված լինելուն: Դրանց կապակցությամբ է համայնքապետը նշում, թե «ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով» և «չապացուցված փաստերի հիման վրա» եզրահանգել, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն»:
Նշված «շահագրգիռ անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները: Իրենց բացատրություններում նրանք բոլորն էլ նշել են, որ մասնակցել են նիստերին: Արձանագրություններն ավելի ուշ են կազմվել, իրենց հրավիրել են ստորագրելու, սակայն զբաղված լինելու պատճառով իրենք խնդրել են գործընկերներին ստորագրել արձանագրությունները, քանի որ համաձայն են եղել դրանց»:
Հայտնում ենք, որ բաց նամակում չկա պնդում, ըստ որի «շահագրգիռ անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները, դա ՀՀ դատախազության մեկնաբանությունն է։
Ինչ վերաբերում է արտահայտված այն պնդմանը, որ ավագանու անդամները իրենց բացատրություններում բոլորն էլ նշել են, որ մասնակցել են նիստերին, ուղղակի որոշ դեպքերում հետագայում կազմված արձանագրություններում խնդրել են այլ անձանց ստորագրել իրենց փոխարեն, ապա հարկ է նկատել, որ.
Յուրաքանչյուր սկսնակ դատախազ տեղյակ է, որ քրեական գործ հարուցելու փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն:
Յուրաքանչյուր սկսնակ դատախազ տեղյակ է, որ հանցագործության մասին հաղորդումը չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի։ Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին։ Վերոգրյալը, սակայն, չի նշանակում, որ անձն իր հաղորման մեջ պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք իրենց բնույթով բավարար լինեն հանցագործության հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատված համարելու համար։ (Ընդ որում, սա նշված է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում)։
Այսպիսով, հաղորդման մեջ նշված հանգամանքները արդեն իսկ բավարար էին քրեական գործ հարուցելու համար, որից հետո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կարող էր տարվել այդ թվում նաև արարքի հանրային վտանգավորության առկայությունը կամ բացակայությունը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների տեսակներով։
ՀՀ դատախազությունը նաև հայտնել է, որ. «Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 2004-2016թթ. նիստերի արձանագրություններն առհասարակ առկա չեն նյութերում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե արձանագրություններ չեն պահանջվել և չեն ուսումնասիրվել, ապա ինչի՞ հիման վրա են կազմակերպվել բացատրություններ վերցնելու գործողությունները: Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են համապատասխան արձանագրությունները:»։
Այսպիսով, դատախազությունը պնդում է, որ 2004-2016թթ. նիստերի արձանագրություններն առկա են գործում։ Նշվածի կապակցությամբ նաև տրամաբանական հարցադրում է կատարվում, որի պատասխանը հետաքրքիր է նաև մեզ։
Այս կապակցությամբ, առաջարկում ենք ուսումնասիրել քրեական գործի նյութերը, որպեզի պարզենք արդյոք 2004-2016թթ. նիստերի արձանագրությունները գործում առկա՞ են, թե՞ ոչ։
Նշենք, որ մեր կողմից հաղորդման հետ միասին տրամադրվել են նշված արձանագրությունների երեք օրինակներ՝ պատճենների տեսքով, իսկ ձեռագիր լրացված արձանագրությունների հատորները վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահանջվել։
Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2004-2016թթ. նիստերի բոլոր արձանագրություններն առկա չեն նյութերում, ապա խնդրում եմ հարուցել կարգապահական վարույթ դատախազի վարքագծի կանոնագիրքը խախտելու հատկանիշներով։ Մասնավորապես, նշված տեղեկատվությունը («Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են համապատասխան արձանագրությունները») տրամադրած դատախազը արդյո՞ք տրամադրել է ճիշտ տեղեկատվություն, ըստ որի՝ 2004-2016թթ. նիստերի արձանագրությունները գործում առկա են, եթե ոչ, արդյո՞ք նման գործունեությունը նպաստում է «դատախազության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը»։ Խնդրում եմ արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը։
ՀՀ դատախազությունը նաև հայտնել է, որ. ««Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով քննություն չտարվելու մասին պնդման հետ կապված՝ պետք է հիշեցնել, որ բոլոր խախտումները չէ, որ քրեական բնույթ ունեն, այսինքն տարբեր օրենքների պահանջների ոչ բոլոր խախտումներն են համարվում հանցագործություն: Դրանք կարող են դրսևորվել վարչական, քաղաքացիական, կարգապահական իրավախախտումների ձևով, որոնք չեն կարող ստուգվել քրեական վարույթի շրջանակներում:»։
Նշենք, որ գնումներ մասով օրենսդրության խախտման փաստարկը բերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ (Պաշտոնական լիազորությունները անցնել) հոդվածով նախատեսված արարքի հնարավոր առկայության համատեքստում։ Հետևաբար, եթե կնքված կոնկրետ գործարքը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, չի հայտարարվել մրցույթ, ապա հնարավոր է, որ համայնքին պատճառվել է վնաս (ձեռք է բերվել ծառայություն ավելի մեծ գնով, քան մրցույթ հայտարարելու դեպքում)։ Սա նշանակում է, որ քրեական գործը ենթակա էր հարուցման նաև այս դրվագով, որից հետո հնարավոր կլիներ պարզել, թե ինչու գործարքը չի համապատասխանել օրենքին, ինչպես են վարվել բանակցություններ նշված ընկերության հետ, որքան է կազմել գործարքի իրական արժեքը և այլն։
Միաժամանակ, բացառելու համար որևէ տարընկալում, հայտնում ենք, որ մեծագույն հարգանքով ենք վերաբերվում իրավապահ մարմիններին, վերջիններիս աշխատակիցներին, որոնք զբաղվում են հանցագործությունների բացահայտմամբ, դրանց կանխմամբ, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ»։
Գ․ Սարգսյան,
Ռ. Բադասյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱռողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ
Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին
Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը
Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան
Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան
Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը
Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան
Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել
Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել
Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան
Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան
23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ
Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել
Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ
Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել
Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն
Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Մերսեդես»-ը
Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 23 երթուղու ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա 9 վիրավոր
Սեյրան Օհանյանը Լևոն Քոչարյանի ԱԺ-ում հայհոյանք տալը զայրույթի դրսևորում է համարում. նա մանդատը վայր չի դնի
Չափորոշիչները խիստ են, բայց հաղթահարելի. ՆԳ նախարարը հետևել է ապագա պարեկների ընդունելության գործընթացին
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը. լուսանկարներ
Սարսափելի է. կհեռացվեն բոլոր անձինք, որոնք տեղյակ են եղել. նախարարը՝ Մխչյանի դպրոցում թմրանյութի դեպքի մասին
Քարտդ այսուհետև կարող ես ակտիվացնել AMIO Mobile-ում
Ի՞նչ են քննարկել ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Տիրանայում. լուսանկարներ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի «ներհոս ջրի խորքային պոմպի» ձեռքբերման համար հրավիրվում են հայտեր
Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են համագործակցության ընդլայնման հնարավորություններին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT