Երևան
12 °C

Գյումրու ամենապայծառ, պատմությամբ ամենահին, արտաքինով, սակայն, ամենանոր փողոցը՝ Ռուսթավելին շքեղ լույսերի, գույների եւ ցնծության մեջ էր: Այստեղ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ անցկացվեց Cristmas Bazaar, կամ որ նույնն է Ամանորի տոնավաճառ՝ նպատակ ունենալով մի փոքր շեղվել ամենամյա միջոցառումներից եւ նոր շունչ ու տրամադրություն բերել Գյումրի:
«Սա դեռ սկիզբն է, առաջիկայում շատ բան ունենք այստեղ անելու, Ռուսթավելին վերականգնելուց հետո ներդրումային նույն ծրագրով շարունակելու ենք Շիրազի եւ հարակից այլ փողոցների շինարարությունը: Մենք գալիք տարվա համար նպատակ ունենք, եւ հույս ունենք, որ կհասնենք դրան, ուզում ենք նաեւ Գյումրու հին բաղնիքները վերականգնել»,-տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի Զարգացման տնօրեն Սյուզաննա Ազոյանը: Ինչքա՞ն գումար ի վերջո ծախսվեց Ռուսթավելիի ամբողջական աշխատանքների իրականացման համար, հարցին, Սյուզաննա Ազոյանը չպատասխանեց: «Այս պահին ես լիազորված չեմ, որ խոսեմ թվերի մասին, հիմա տոն է եւ մենք մասնակիցն ենք: Բայց ծրագիրը շարունակակական է, եւ մյուս փողոցը եւս չի զիջելուն Ռուսթավելիին»,-ասաց նա եւ լրագրողներին խորհուրդ տվեց սրտանց ուրախանալ եւ պատրաստվել օրվա անակնկալին:
Իսկ մինչ անակնկալը բեմ բարձրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունեց հավաքվածներին, եւ տարակուսանքով նկատեց, որ քիչ մարդ է մասնակցում տոնին: «Ինձ համար շատ զարմանալի է, որ շատ մարդ չի եկել, ճիշտ է ձմեռ է, եղանակը ցուրտ է, բայց սա յուրահատուկ օր է, լավ առիթ է ուրախանալու: Բայց երեւի մարդիկ ցանկացել են իրենց տանը նստած ուղիղ եթերում հետեւել, թե այստեղ ինչ է կատարվում, դրա համար էլ չեն եկել»,-ասաց Սամվել Բալասանյանը:



Բայց քանի օրը մթնեց, քաղաքապետի անհանգստությունը գնալով փարատվեց: Տոնի մեկնարկից մեկ ժամ անց Ռուսթավելիում ասեղ գցեիր՝ գետին չէր հասնի: Կանգնելու տեղ չկար, բայց պարելու՝ որքան ուզեիր:





«Մի պահ ինձ թվաց Գյումրիում չեմ, այնքան ժպտացող մարդիկ կան, երջանիկ դեմքեր, տաք գին են վայելում, պարում են: Ամեն օր նման բաներ չկան եւ հիմա պատրաստվում եմ ընկերներիս հետ վայելել այս հնարավորությունը, եւ հետո սա իմ մանկության փողոցն է եղել, եւ ես այսօր կրկնակի ուրախ ու երջանիկ եմ, իմ մանկությունն այսօր ծիծաղում է, երջանիկ է»,-ասաց տոնին մասնակից գյումրեցի Վանուհին:

Ռուսթավելիում ոգեւորությունը հասավ գագաթնակետին, երբ վերջապես բեմ բարձրացավ իր անակնկալ այցով Գյումրի եկած Սիրուշոն:


«Շնորհակալ եմ շատ, որ այս ցուրտ օրը եկել եք այստեղ եւ ինձ հետ ուրախացաք, շուտով էլի ենք հանդիպելու»,-գյումրեցիներին խոստացավ Սիրուշոն: Երգացանկից հայտնի ու սիրված երգեր, այդ թվում եւ «Քելե, քելե»-ն միասին երգելուց, հաղաորդավարի առաջարկով միասնական մեկ սելֆի անելուց հետո Սիրուշոն հրաժեշտ տվեց գյումրեցիներին:
Ռուսթավելիում, սակայն տոնը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Dj Arni Rock-ն ու Գյումրու «TmbaTa» խումբը շարունակեց համերգային երեկոն: Վառվեցին նաեւ Ռուսթավելիում տեղադրված հեքիաթային տնակների կախարդական լույսերը:





Տաղավարները դեռ 6-ն են, սակայն բոլոր գործարարաներն ու կազմակերպությունները ցանկության դեպքում կարող են իրենց տնակ-տաղավարն ունենալ եւ դրանցում վաճառել այն, ինչ կկամենան: Փայտե փոքրիկ տնակները տրամադրում են Պիեռ եւ Տիրան Բաղդադյանները: Տոնավաճառը կգործի մինչեւ հունվարի 6-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին
Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT