Երևան
12 °C
Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում պատասխանել է բազմաթիվ օգտատերերի հարցերին՝ նաեւ այս հնարավորության միջոցով ամփոփելու անցնող տարին: Վիրտուալ հարցազրույցը տեւել է շուրջ երկուսուկես ժամ:
Իրեն ուղղված հարցերին Փաշինյանի տված պատասխաններում կարմիր թելի պես անցնում էր այն գաղափարը, որ իրավիճակը, որում հայտնվել են Հայաստանն ու քաղաքացիները՝ ոտնահարված իրավունքներ, աղքատություն, թանկացումներ, հեգնական վերաբերմունք իշխանավորների կողմից եւ այլն, պատահականության բերումով չէ եւ այդ ամենը մեծապես հետեւանք է նույն այդ քաղաքացիների ընտրության: Այսինքն՝ երբ այս կամ այն համապետական ընտրությունների ժամանակ նրանք քվեարկում են Հայաստանի հանրապետական կուսակցության կամ, օրինակ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ալեքսանյանի օգտին, այդպիսիով նրանց հիմք են տալիս կարծելու, որ քաղաքացիների հետ շատ էլ ճիշտ են վարվում: Քաղաքական գործիչներն ու լիդերներն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ունեն առաջնային պատասխանատվություն, բայց յուրաքանչյուրը ունի դերակատարում՝ առկա իրավիճակի ստեղծման հարցում:
Վերոնշյալ թեմայի շուրջ հարցուպատասխանի մի հատված ներկայացնում ենք ստորեւ.
Օգտատեր Քնար Հակոբյան - Պարոն Փաշինյան, երբ են մեր հայրենիքը վեադարձնելու մեզ՝ հայերիս, որը գրավվել է դասալիք ու կաշառակեր ռուսահպատակ թուրքերի կողմից: Քամեցին ժողովրդին, գրպանները դատարկեցին, հիմա էլ՝ թանկացումներ: Բարձրացրեք նաեւ Հակոբ Հակոբյանի ու Խոսրով Հարությունյանի ինչպես նաեւ Ալթունյանի հրաժարականի հարցերը, քանզի այդ անձինք հանրային ձեւով հայերի ստորացման գործունեությամբ են զբաղված:
Նիկոլ Փաշինյան - Հարգելի օգտատեր, դուք որակումներ եք տալիս, բայց Հայաստանի Հանրապետության 770 հազար քաղաքացի ապրիլի 2-ի ընտրությունների ժամանակ գնացել եւ քվեարկել է ձեր ասած մարդկանց օգտին: Երբ որ 770 հազար քաղաքացի, թեկուզ ընտրակաշառքով, քվերակում է, ձեր ասած հայրենիքի կառավարումը հանձնում է այդ մարդկանց: Վերջին շրջանում շատ է խոսվում Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի պատգմավորական մանդատները վայր դնելու մասին, Առողջապահության նախարարի մասին են ասում: Կարծում եմ՝ ամեն դեպքը առանձին քննելու խնդիր է, բայց ընդհանուր առմամբ Հակոբ Հակոբյանը ռեյիտինգային ընտակարգով 13 հազար ձայն է ստացել Գեղարքունիքի մարզում: Այսինքն՝ 13 հազար մարդ քվեարկել է նրա օգտին: Տարբեր մարդիկ ասում են ինչու չեք պահանջում նրա հրաժարականը: Իրեն ընտրած 13 հազար քաղաքացիներից 130-ը, որն ընդամենը մեկ տոկոսն է, թող ասի՝ մենք պահանջում ենք մանդատը վայր դնել, այն ժամանակ կլինի մտածելու կոնկրետ իրավիճակ: Խոսրով Հարությունյանն ընտրվել է Հայստանի Հանրապետական կուսակցության համամսանական ցուցակով: ՀՀԿ համամասնական ցուցակին ձայն տված քանի քաղաքացի է այսօր պահանջում որեւէ մեկի հրաժարականը: Երբ նրանց ընտրողների ինչ-որ մի մասը հանդես կգա այդպիսի պահանջով, մենք մենք վերաբերմունքը կարող ենք արտահայտել: Իսկ քանի դեռ դա չկա, մեզ մնում է միայն տարակուսանք հայտնել, որ մարդիկ գնացել են եւ քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին, որը ձեւավորել խորհդրարանական մեծամասնություն, նաեւ կառավարություն: Ցանկացած իրավիճակում մենք ունենք դերակատարում, բայց ոչ բոլոր իրավիճակում է, որ մեր դերակատարումը պետք է լինի նախաձեռնողական: Եթե ես ասեմ՝ պահանջում եմ Հակոբ Հակոբյանի հրաժարականը, նա կպատասխանի՝ կներես, դո՛ւ ինձ չես ընտրել, եթե ընտրողը պահանջի, դու կարող ես արտահայտվել: Մենք գործում ենք այն մանդատի շրջանուկում, որը դուք մեզ տվել եք եւ հույս ունենք այդ գործունեությունը կլինի առավել արդյունավետ: Բայց մենք չենք կարող խոսել մի բանի մասին, որի մասին խոսելու առաջնային մանդատը մեզ չի պատկանում:
Օգտատեր Անուշ Ռութ – Հարգելի պարոն Փաշինյան, մեր երկրում խորապես արմատացել եւ խտացել են բոլոր այն բացասական երեւույթները, որոնք ժամանակին բնորոշ էին ԱՄՆ-ին, Իտալիային, մի շարք այլ պետություններին: Վերջիններս, իհարկե, այդ խոչընդոտները՝ մրցակցության սահմանափակում, համատարած մարդկանց տարրական իրավունքների ոտնահարում, օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների ամենաթողություն, կոռուպցիա վերից վար եւ այլն, փորձել են հաղթահարել, եւ որոշ երկրներում դա ստացվել է: Ինչ եք կարծում, մեր երկրում ինչպես կարող են հաղթահարվել այս երեւույթները եւ մասնավորապես չե՞ք գտնում, որ լուրջ խնդիրներ ունենք աշխատանքի շուկայում, որոնք թույլ չեն տալիս արժանի, բանիմաց մարդկանց գտնել իրենց տեղը մեր երկրում:
Նիկոլ Փաշինյան - Ձեր թույլտվությամբ ես կրկին անդրադառնամ օլիգարխիկ համակարգին: Շատ է խոսվում օլիգարխներից, նրանց ամենաթողություններից եւ այլն եւ այլն, այդ շեշտադրումները կային նաեւ ձեր հարցում, ինչի հետ ես ընդահնուր առմամբ համաձայն եմ: Բայց ինչպես լուծել այդ խնդիրը: Ես ձեզ էլի բերեմ խորհրդարանական վերջին ընտրությունների օրինակը: Հայաստանի ամենահայտնի օլիգարխներից մեկը՝ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալքեսանյանը, Երեւանում ստացել է 41 հազար ձայն: Սա շատ մեծ թիվ է, եթե չեմ սխալվում՝ ամենախոշոր արդյունքներից մեկը: Ձեր կարծիքով այդ 41 հազար ձայնը ինչ ազդակ է իրենց համար, իրենց օլիգարխ լինելը, ամենաթողությունը լա՞վ բան է, թե՞ վատ: Իհարկե նրանց համար ազդակ է, որ ինչ որ անում են, ճիշտ են անում, հակառակ դեպքում այդքան ձայն չէին ստանա: Քաղաքական մասը՝ քննադատել, բաձրաձայնել, խոսել, պայքարել, մենք դա արել ենք, անում են եւ կանենք, բայց ինչպիսին է դրան հանրության արձագանքը: ...Իրենք պետք է որեւէ ձեւով անհամաձայնություն արտահայտեն, ոչ թե դալաններում մեզ տեսնելով եւ ականջին ասելով՝ մենք ձեր մեջքին կանգնած ենք: Դուք տեսե՞լ եք, որ Հայաստանի Հանրապետության որեւէ քաղաքացի կամ քաղաքացիների խումբ օլիգարխի երեսին ասի այն, ինչ-որ դուք գրել եք: Ես գիտեմ, որ կան վտանգներ: Այո, կարող են հետապնդել, ծեծել եւ այլն: Բայց մենք ասում ենք՝ մենք բոլոր այդ մարդկանց կողքին կանգնած ենք, մենք մեր քաղաքական լծակներով եւ ազդեցությամբ պատրաստ ենք այդ մարդկանց պաշտպանել, եթե նրանք դրա կարիքը ունեն: Պատրաստ ենք նրանց կողքին կանգնել, սպանվել: Դրանից ավելին չենք կարող: Մեր քաղաքական կենսագրությամբ դա ցույց ենք տվել: Ես ինքս հարձակման էլ եմ ենթարկվել, բանտում էլ եմ հայտնվել՝ ցույց տալու հմար, որ այդ ամենի միջով պատրաստ եմ անցնել եւ ինչպես տեսնում եք դա մահացու չէ, ես հիմա նստած եմ ԱԺ իմ աշխատասանյակում: Ես ունեցել եմ որոշում, որ այդ ամեն ինչի առաջ չեմ ընկրկնելու, որպեսզի ցույց տամ ՀՀ քաղաքացիներին, որ պետք չէ օլիգարխների առաջ ընկրկել: Փոփոխությունը ես այդպես եմ պատկերացնում, որ պետք է ցույց տալ օրինակ եւ այդ օրիակը պետք է վարակիչ լինի:
Ես ուզում եմ հստակ տարբերակել այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառքով չեն քվեակել եւ չեն քվեարկել նեգատիվ երեւույթների օգտին: Կապ չունի՝ ում օգտին են քվեարկել, բայց քվեարկել են քաղաքական, քաղաքացիական գիտակցության հենքի վրա: Ես իրենց համարում եմ համախոհ, պետականության անկյունքար եւ սյուն:
... Ես նկատեցի, որ նաեւ հարցնում են՝ իսկ ինչքանով է ճիշտ, որ մարդկանց քննադատում եք 10 հազար դրամ վերցնելու համար: Ճշտի ու սխալի մեջ չէ հարցը, որովհետեւ եթե մենք այս խոսակցությունը չունենանք, փակուղուց դուրս չենք գա: Մեր ամենակարեւոր խնդիրը մարդկանց փոփոխությունների բանաձեւ առաջարկելն է: Ես կարծում եմ, որ ԵԼՔ դաշինքը Հայաստանում փոփոխությունների թիվ մեկ պատասխանատուն է, եւ մենք չենք պատրաստվում այդ պատասխանատվությունից խուսափել: Այդ փոփոխոթյունների բանաձեւը հետեւյալն է. ՀՀ քաղաքացիները մեզ պետք է լիազորեն իրականացնել փոփոխություններ եւ մենք կիրականացնենք փոփոխություններ: Եթե լիազորեն եւ մենք չիրականացնենք, ես քաղաքականությամբ այլեւս չեմ զբաղվի: Բայց չի կարելի դալաններում մեզ ասել՝ ձեր կյանքին մեռնենք, ու գնալ 41 հազար ձայն տալ Սամվել Ալեքսանյանին: Միայն Սամվել Ալեքսանյանը, ձեր ասած ատելի օլիգարխիայի ներկայացուցիչը, մեր քաղաքական ուժի համարյա կեսի չափ ձայն է ստացել: Ընտրակաշառք են բաժանել, ինչ են արել, էական չէ: Փաստն այն է, որ քվեթաթերթիկը նետելու պահին որեւէ քաղաքացու որեւէ մեկը չի պարտադրել: Գլխին ատրճանակ չեն պահել: Կամ եթե նույնիսկ պահել են, դա ի՞նչ արդարացում է: Փոփոխությունները սկսում են մեր մտքից: Առիթի դեպքում ցույց տվեք ձեր կամքը եւ դա կդառնա իրականություն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT