Երևան
12 °C
2018 թվականին Հայաստանի քաղաքական «գարունը» կսկսվի ձմռան կեսին՝ հունվարի 15-ից, քանի որ Հայաստանի խորհրդարանն իր աշխատանքները սկսելու է հունվարի 15-ից, իսկ փետրվարից, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին: Սա էլ ենթադրում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 5-րդ գլխի համաձայն մինչեւ ապրիլի առաջին կիսամյակ խորհրդարանը պետք է հասցնի ընտրել երկրի նոր նախագահ եւ վարչապետ:
Ի դեպ, ընտրվելու է Հայաստանի 15-րդ վարչապետը եւ 4-րդ նախագահը: Վերջինիս ընտրության հարցում քաղաքացիներն այլեւս անելիք չունեն: Խորհրդարանի ընտրած նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից: Այդ պահից սկսած կդադարեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրաժարական կտա:
2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, փետրվարի վերջին 10 օրերին՝ փետրվարի 19-ից 28-ը, խորհրդարանական ուժերի կողմից առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուները: Արդեն մարտի առաջին տասնօրյակում խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահին:
Նախագահի ընտրությունն ընթանալու է հետեւյալ կերպ. պատգամավորների ¼-ը կառաջադրի նախագահի թեկնածու, իսկ եթե թեկնածուն ստանա պատգամավորների ¾-ի ձայները, որը համարժեք է 75 տոկոսի, ապա տվյալ թեկնածուն կհամարվի ընտրված: Եթե որեւէ թեկնածու չստանա ձայների նշված քանակը, ապա պետք է տեղի ունենա նախագահի ընտրության 2-րդ փուլը: Այս փուլում երկրի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների 3/5-ի ձայները, որը համարժեք է 60 տոկոսի: Եթե ստացվի այնպես, որ նախագահը չընտրվի նաեւ այս փուլով, ապա տեղի է ունենում 3-րդ փուլը: Երրորդ փուլում պայքարելու են միայն երկու թեկնածուները, որոնք 2-րդ փուլում ստացել են ամենաշատ ձայները, իսկ 3-րդ փուլում նախագահ կընտրվի նա, որն ամենաշատ քվեները կստանա. այստեղ թվային շեմը հաղթահարելու խնդիր չկա: Խորհրդարանական երկրում նախագահը պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով:
Այնուհետեւ՝ ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ խմբակցությունները Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որեւէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու է պատգամավորների 1/3-ը:
Ի դեպ, խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նորընտիր նախագահը: Սահմանադրության համաձայն՝ նոր վարչապետը հինգ օրվա ընթացքում պետք է առաջադրի փոխվարչապետերի եւ նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը նրանց թեկնածությունը պետք է հաստատի երեք օրվա ընթացքում: Վարչապետի ընտրությունից 15 օր հետո լիարժեք ձեւավորված կլինի ՀՀ նոր կառավարությունը:
Սահմանադրության համաձայն, կառավարությունում փոխվարչապետերի թիվը 3-ից ավելի չի կարող լինել, իսկ նախարարներինը՝ 18-ից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT