Ուսանողը կընտրի իր դասախոսին եւ ուսման տեւողությունը, չի լինի հեռակա ուսուցում

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո համակարգում շատ բան է փոխվելու: Օրինակ, ուսանողը հնարավորություն կստանա ինքը որոշել, թե քանի տարում է ավարտելու բարձրագույն ուսումնական հաստատությունը, կարող է միաժամանակ սովորել երկու բուհում, հեռակա ուսուցման ծրագիր այլեւս չի լինի, ընդունելության անցողիկ միավորները սահմանելու են բուհերը եւ այլն:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը մեր հարցմանն ի պատասխան պարզաբանումներ ու մանրամասներ է ներկայացրել առաջարկվող մի շարք փոփոխությունների եւ օրինագծում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ:

Ինտեգրված ծրագրով ուսուցում

Սա նշանակում է, որ ուսանողը կարող է միաժամանակ սովորել բարձարագույն կրթության երկու աստիճաններում՝ բակալավրիատում եւ մագիստրատուրայում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում եւ ստանալ մեկ ավարտական վկայական:

Ռ.Ս. - Ինտեգրված ուսուցման ձեւ մենք այսօր էլ ունենք: Բժշկական կրթության դեպքում համադրված են բակալավրի եւ մագիստրոսի աստիճանները, իսկ ուսումնառության ավարտին շնորհվում է ավելի բարձր, այսինքն՝ մագիստրոսի աստիճանը: Այս պահին գործող օրենսդրությամբ դա վերաբերում է միայն բժշկական կրթությանը, բայց օրենքի նախագծով այդ հնարավորությունն ավելի ենք ընդլայնել՝ հետագայում արդեն համակարգը շատ ավելի ճկուն թողնելու համար: Բացառվում է, որ այդ փոփոխությունները վերաբերեն բոլոր մասնագիտություններին: Օրենքի նախագծում մենք նախատեսել ենք, որ դրանց ցանկը հաստատելու է կառավարությունը: Բայց եթե ընդհանուր փորձն ենք նայում, կան երկրներ, որոնք դա կիրառում են, ասենք, ճարտարապետություն, մանկավարժություն, անասնաբուժություն մասնագիտությունների դեպքում: Խոսքը չորս-հինգ մասնագիտության մասին է: Յուրաքանչյուր երկիր դա որոշում է՝ կապված աշխատաշուկայի պահանջներից: Ժամանակը ցույց կտա, թե մեզ մոտ որ մասնագիտությունները կներառվեն այդ ցանկ մեջ: Ինչ վերաբերում է ուսումնառության ժամկետին, կարող է լինել 4+1, 3+2 կամ առավելագույնը 4+2 տարի՝ կախված տվյալ մասնագիտության առանձնահատկությունից:

Համատեղ կրթական ծրագիր

Դիմորդը կարող է սովորել միաժամանակ երկու բուհում, բայց ստանալ մեկ մասնագիտություն:  

Ռ.Ս. – Համատեղ կրթական ծրագիրն այն է, երբ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ իրար հետ կնքում են պայմանագիր կամ համաձայնագիր, որպեսզի տվյալ ծրագրով իրականացնեն ուսուցում: Ենթադրենք մագիստրոսական ծրագիր է: Ելնելով իրենց կնքած պայմանագրից եւ դրա կետերից՝ ուսումնառության մի հատվածն ուսանողն իրականացնելու է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում, մի մասը սովորելու է մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունում: Դա կարող է լինել երկրի ներսում, կարող է լինել երկրից դուրս: Հիմնականում սա իրականացվում է արտասահմանյան բուհերի հետ, որը կրթության միջազգայնացմանն ուղղված քայլերից մեկն է: Բայց երբ որ բուհերը ընտրում են, պետք է այդ ծրագրերը համադրելի դարձնել, որպեսզի որակավորում ստանալիս շրջանավարտը որեւիցե խնդիր չունենա: Այս հնարավորությունը նախատեսվում էր ենթաօրենսդրական ակտով, բայց կային որոշակի բացեր: Հիմա արդեն կարգավորում ենք օրենքի մակարդակով, որպեսզի ուսումնական հաստատությունները շատ ավելի ճկուն լինեն, որովհետեւ առաջիկայում սա լինելու է մեր բուհերի համար հատկապես կարեւոր ուղղություններից մեկը:

Ինչ է նոր օրենքի նախագծում տեղ գտած «նախաբակալավր» հասկացությունը:  Եվ արդյո՞ք սա գալիս է փոխարինելու քոլեջներին

Ռ.Ս. - Նախաբակալավրը դեռ չի գալիս քոլեջներին փոխարինելու: Նախաբակալավրը ընդունված տերմին է. այսպես ասենք, եվրոպական տարածքում Short cycle-կարճ շրջափուլ կոչվող ուսուցման ձեւն է, ամերիկյան մոդելներում՝ social degree-ն: Կարճ շրջափուլով ուսուցումն ավելի շատ ուղղված է աշխատաշուկայի պահանջարկը բավարարելուն: Այսինքն՝ դպրոցի շրջանավարտը, եթե ընտրի այդ մեթոդը, ուսումնառությունը կենտրոնացված է լինելու հիմնականում մասնագիտական հմտությունների տրամադրման վրա եւ ավելի քիչ` ակադեմիական մասին: Նա կստանա անհրաժեշտ բոլոր հմտությունները, որոնցով շատ արագ կարող է մտնել աշխատաշուկա: Բայց եթե հետագայում ցանկություն ունենա ուսումնառությունը շարունակել, այն կրեդիտները, որոնք ստացել է նախաբակալավրում սովորելու երկու տարվա ընթացքում, բուհը կճանաչի, եւ ուսանողը բակալավրիատը կավարտի արդեն ավելի կարճ ժամկետում՝ մինչեւ երկու տարում: Ըստ դասակարգման, նախաբակալավրը համարվում է միջինից բարձր, իսկ բարձրագույն կրթության առաջին աստիճանից ցածր մակարդակ: Այստեղ անցումային դրույթ ենք նախատեսել, եթե չեմ սխալվում՝ երեք տարի, որպեսզի այդ ընթացքում համապատասխան ծրագրերը մշակվեն: Նաեւ նախատեսել ենք, որ ուսանողը նախաբակալավրիական կրթությունը կստանա բուհերում, բայց չենք բացառում, որ հետագայում նման հնարավորություն տրվի նաեւ մեկ-երկու մասնագիտացված քոլեջների: Այս փոփոխությունը նույնպես ոչ բոլոր մասնագիտությունների վրա է տարածվելու, այլ միայն առավել պրակտիկներին:

Նոր օրենքով բակալավրիատում եւ մագիստրատուրայում ավարտական քննություններ չեն լինելու եւ միայն ավարտական աշխատանքի պաշտպանությո՞ւն

Ռ.Ս. - Ավարտական քննությունները, որպես այդպիսին, մենք հանել ենք: Նոր օրենքի նախագծում թողնված են ամփոփիչ ատեստավորումները, որոնք կընտրի յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ելնելով նաեւ մասնագիտության ծրագրից:

Բարձրագույն կրթության աստիճաններում ուսումնառության հստակ ժամկետ սահմանված չէ:

Օրենքի նախագծում նշվում են միայն նվազագույն շեմերը: Ուսանողն, իր ընտրությամբ, կարող է, օրինակ բակալավրիատում անհրաժեշտ 240 կրեդիտը հավաքել ոչ թե 4, այլ ասենք 8 տարում, ինչից հետո ստանալ ավարտական փաստաթուղթ:

Ռ.Ս. – Բուհերում հեռակա ուսուցման հնարավորությունը դադարեցնում ենք: Անցում ենք կատարում ամբողջական կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպմանը: Բայց քանի որ այս գործընթացում բավական մեծ աշխատանք կա կատարելու, անցումը նախատեսել ենք երրորդ ուսումնական տարում: Մենք առաջարկում ենք, որ ուսանողն ինքը ընտրություն կատարի ամբողջական եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության տարբերակների միջեւ: Եթե խոսենք բակալավրիատի օրինակով, ապա ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում անհրաժեշտ 240 կրեդիտը պետք է ձեւավորել 4 տարում, բայց եթե ինչ-ինչ պատճառով չի կարողացել հավաքել տարեկան 60 կրեդիտը, բայց ունի դրա առնվազն 75 տոկոսը, ուսանողը չի հեռացվում բուհից: Նա մնում է համակազմում եւ նրան հնարավորություն է տրվում երկու ուսումնական տարվա ընթացքում լրացնել պակասող կրեդիտները: Քանի որ ուսանողների մի խումբ կա, որոնք նաեւ աշխատում են, ուսանողը կարող է որոշել իր ուսումնական բեռնվածությունը: Օրինակ բակալավրի աստիճանում նա կարող է ուսումնառությունն ավարտել մինչեւ 8 տարում: Եթե նվազագույն պահանջները բավարարի, կմնա ուսանողական համակազմում: Մասնակի բեռնվածության դեպքում բուհից չհեռացվելու համար պետք է ապահովել տարեկան 60 կրեդիտի 50 տոկոսը: Այս փոփոխությունն ամբողջությամբ կներդրվի երեք տարի հետո, որովհետեւ վերանայվելու է ուսուցման ամբողջ գործընթացը: Հնարավորություն է տրվելու, որ ուսանողն ընտրի իր դասաժամերը, իր դասախոսին եւ այլն, եւ այլն: Սրան բուհական համակարգը պետք է պատրաստվի: Անկախ այն բանից՝ դիմորդն ուսումնառության համար կընտրի ամբողջական, թե մասնակի ծանրաբեռնվածություն, վարձավճարը մնալու է նույնը, որովհետեւ նա վճարելու է կրեդիտի համար, իսկ կրեդիտը նույն 240-ն է:

Ընդունելության հետ կապված ի՞նչ փոփոխություն է լինելու: Այս իրավունքը վերադարձվելու է բուհերին եւ միասնական քննություններ չե՞ն կազմակերպվելու

Ռ.Ս. - Ընդունելության մասով նույնպես որոշակի փոփոխություն է նախատեսվում: Նախ, բոլոր բուհերում, անկախ սեփականության եւ կազմակերպաիրավական ձեւերից, դիմորդները պարտադիր պետք է քննություն հանձնեն հայոց լեզու առարկայից: Հետագայում դա կլինի մրցութային, թե չի լինի, կորոշի բուհը՝ մասնագիտությունից ելնելով: Նաեւ նախատեսված է, որ ամեն դեպքում դիմորդները, այսօրվա տերմինալոգիայով ասած, կմասնակցեն միասնական քննությունների: Ստացած հավաստագրով յուրաքանչյուր դիմորդ կդիմի իր նախընտրած բուհը՝ նախընտրած մասնագիտությամբ: Մրցույթը կիրականացնի բուհը: Բուհերը կարող են նախապես որոշակի շեմեր հայտարարել, որ այսինչ մասնագիտությամբ ընդունելու ենք ենթադրենք 15 միավորից բարձր միավոր ունեցող դիմորդներին: Այս ամենի հետ մեկտեղ որոշակի փոփոխություններ կլինեն  ֆինանսավորման մասով: Այսինքն՝ ուսանողը կընդունվի բուհ, բայց նախապես չի հայտարարվի՝ անվճար կամ վճարովի: Կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ՝ առաջադիմության, կարիքի վրա հիմնված: Եվ եթե ուսանողը բավարարի այդ չափանիշներին, պետության կողմից կստանա ամբողջական կամ մասնակի փոխհատուցում: Փոխհատուցումը կլինի առաջին կուրսից: Ընթացակարգերի, մեխանիզմների մշակումը վերապահվել է կառավարությանը՝  կրթաթոշակ ստանալու համար դիմորդը որտեղ է դիմելու եւ այլն:

Հ.Գ. «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, հանրային քննարկում անցնելուց հետո, հասել է կառավարություն, որից հետո կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24665 դիտում

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան