Սերժ Սարգսյանը պաթոլոգիական ստախոս է. Լեւոն Բարսեղյանի կայքում հետհաշվարկ է սկսվել

«Аsparez.am» կայքում  Սերժ Սարգսյանի թոշակի գնալու հետհաշվարկ է դրված, նշելով նրա 2014 թվականի ապրիլի 10-ի հայտնի խոսքը, որտեղ ասել էր. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:

Ի՞նչ նպատակով է դրված հետհաշվարկը, և ի՞նչ ակնկալիքներ կան, մանրամասնեց կայքի գլխավոր խմբագիր Լևոն Բարսեղյանը:

- Պարոն Բարսեղյան, ի՞նչ նպատակով է դրված հետհաշվարկը:

- Ուղղակի իր խոսքի ժամկետով հետհաշվարկ է դրված, կախված է նրանից, թե ինքը որքանով իր խոսքի տերը կլինի: Ուղղակի մարդկանց մենք ցուցադրում ենք, թե ինչքան է մնացել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտին:

- Սպասելիքներ ունե՞ք:

- Չէ, ճիշտն ասած, քանի որ նա պաթոլոգիական ստախոս է, չի ուզում խոսքի տերը լինել, պարբերաբար ստում է, սուտ խոստումներ է տալիս, և սուտ փաստեր է ներկայացնում, ակնկալիք չկա, որ իր խոսքի տերը կլինի, բայց սպասենք:

- Իսկ ի՞նչ կասեք Սերժ Սարգսյանի վերջերս արտահայտած մտահոգիչ թեմաների մասին, նա սկսել է խոսել արտագաղթի մասին, ասում է, որ հրաշալի երկիր ունենք:

- Վերջերս չէ, պարբերաբար, դա քաղաքական գործիչների տեսակն է, նախագահական պալատը տալիս է իրեն, ինքը կարդում է:

- Երեկ էլ թանկացումների թեմայով է խորհուրդ հրավիրել:

- Ես այդպիսի մի լուր կարդացի, թանկացումները դադարեցնել, որոշ տեղերում գրված էր թանկացումները չեղարկելու մասին, բայց ճշգրիտ տեղեկություն չգտա, փակ աղբյուրներից, գաղտնի աղբյուրներից, հավաստի աղբյուրներից ինչ-որ լուր է եղել, ըստ երևույթին պարոնը թանկացումներից դժգոհություն է հայտնել: Եթե պարզվի, որ կարգադրությամբ կարելի է գնային քաղաքականություն փոխել, դա կնշանակի, որ զավթված է Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, որ զավթված է օլիգարխների և Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի կողմից, ու եթե հանկարծ պարզվի, որ վաղը օրինակ վառելանյութի գները վերադառնում են այն վիճակին, ինչ վիճակի որ եղել է տարեմուտից առաջ, դա կնշանակի, որ իսկապես ինքն է կառավարում գները Հայաստանում, և ազատ շուկայական տնտեսության մասին խոսք լինել չի կարող: Այդքան միամիտ չէ, որ նման բան կարգադրի անել, գուցե ասել է, որ այլևս մի թանկացրեք, բայց որ չեղարկելու հրաման տա, շատ կասկածում եմ: 

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4690 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին