Հարկերի հավաքագրումը հնարավոր է նաեւ առանց հարկային բեռի մեծացման

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել է Պետեկամուտների կոմիտե:

«ՊԵԿ-ի 2017 թվականի աշխատանքը գնահատում եմ դրական եւ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: 2018, 2019, 2020 թվականներին պետք է շատ հետեւողական աշխատենք: Բիզնես իրականացնելու առումով Հայաստանը պետք է դարձնենք մաքսիմալ օրինակելի, նախանձելի երկիր: Եթե այդ դաշտն ապահովենք, մնացած բոլոր խնդիրները որպես ածանցյալ լուծվելու են: Եվ վստահ եմ, որ մենք դա կարող ենք անել»,- ըստ տարածված հաղորդագրության՝ հայտարարել է վարչապետը ՊԵԿ-ում:

Իհարկե, 2017 թվականին հավաքագրված մուտքերը շոշափելիորեն աճել են, եւ զուտ այդ տեսանկյունից ՊԵԿ-ի աշխատանքը դրական գնահատելու հիմքեր կան: Բայց ի՞նչ է լինելու այս տարի:

Մի քանի ցուցանիշներ, որ երեկվա հանդիպման ժամանակ ներկայացրել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: Հարկային եկամուտները անցած տարի կազմել են 1 տրիլիոն 201.6 մլրդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 124,7 մլրդ դրամով կամ 11.6 տոկոսով: Առանց ԱԱՀ-ի վերադարձի գումարների հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 155 միլիարդ դրամ: Դա նախորդ տարվա համեմատ 78,7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով:

Հարկային եկամուտները 2017-ին գերազանցել են ոչ միայն 2016-ի ցուցանիշները, այլեւ հենց 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված չափը: Ըստ օրենքի սահմանված էր 1 տրիլիոն 135 միլիարդ: Այսինքն, ՊԵԿ-ը 2017-ին կարողացել է հավաքագրել 20 միլիարդով ավելի շատ գումար, քան բյուջեով սահմանվածն էր (իսկ եթե ԱԱՀ վերադարձն էլ հաշվենք, ապա «պլանը գերակատարվել է» ավելի քան 65 միլիարդ դրամով):

Այս տարվա համար բյուջեով նախատեսվում է հավաքագրել 1 տրիլիոն 248 միլիարդ 500 միլիոն հարկային եկամուտ: Կստացվի՞, թե ոչ: Այս հարցին պատասխանելու համար պետք է հաշվի առնել մի չափազանց կարեւոր հանգամանք: 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Հարկային օրենսգիրքը, որի հետեւանքները մենք զգում ենք արդեն հիմա: Խոսքը առաջին հերթին վերաբերվում է ավտոգազի, բենզինի ու դիզվառելիքի շեշտակի թանկացումներին: Որքանով թանկացել են այդ ապրանքները, ճիշտ այդքանով ավելանալու են բյուջեի հարկային մուտքերը, քանի որ այդ ապրանքների թանկացումը պայմանավորված է հարկերի ավելացմամբ: Այլ կերպ ասած, եթե ոչինչ չանենք, հարկային մուտքերը որոշ չափով կավելանան արդեն իսկ այս ապրանքների վրա նոր հարկերով պայմանավորված:

Էականորեն կավելանան հարկային մուտքերը նաեւ մեկ այլ նոր հարկատեսակի շնորհիվ: Այսուհետ, ըստ Հարկային օրենսգրքի պահանջների, ընկերության ստացած շահույթը որը արդեն մի անգամ հարկվում է շահութահարկով, շահաբաժնի տեսքով փայատերերի միջեւ բաշխվելու դեպքում մի անգամ էլ է հարկվելու:

Բացի դրանից, տնտեսվարողները իրենց մաշկի վրա հիմա արդեն զգում են օրենսգրքով սահմանված նոր կարգերի ազդեցությունը: Առաջինը, ինչից նրանք դժգոհում են, ՀԴՄ կտրոններով ծախսագրումներ անելու հնարավորության իսպառ վերացումն է: Մինչ անցած տարի ԱԱՀ վճարողները կարող էին ամսական մինչեւ 3 միլիոն դրամի ապրանք գնել եւ դա ցույց տալ որպես ծախս միայն ՀԴՄ կտրոնով՝ առանց հաշիվ-ապրանքագրի: Օրինակ ակտիվորեն գործող որեւէ արտադրական ձեռնարկություն (ԱԱՀ դաշտում գործող), որին արտադրությունը չկանգնեցնելու համար պահի տակ անհրաժեշտ էր, ասենք, մի քանի փական, կամ անջատիչ, կամ հազար ու մի տեսակի այլ ապրանք, կարող էր հարեւանությամբ գտնվող փոքր խանութից այն ձեռք բերել, վերցնել ՀԴՄ կտրոնը եւ վերջ: Հիմա այդ նույն ապրանքը գնելու համար անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր: Այսինքն, պետք է ձեռնարկությունը կապվի մի ինչ- որ խոշոր մատակարարի, ճշտի ապրանքի գինը, տեսակը, հաշիվ դուրս գրի, որը պետք է հաստատվի, փողը փոխանցի, սպասի, մինչեւ «նստի», ու գնա քաղաքի մյուս ծայրից այն վերցնի: Տեսականորեն սա պետք է խթանի, որպեսզի բոլոր մեծուփոքր խանութները հաշիվ դուրս գրեն, որը պետք է նվազեցնի ստվերը: Սակայն գործնականում դա էականորեն նվազեցնում է ձեռնարկությունների մոբիլությունը եւ ընկերությունները ստիպված են լինելու որոշակի «սեւ փողեր» ունենալ, որով անհրաժեշտության դեպքում կհոգան չնախատեսված որոշ ծախսեր:

Հարկային օրենսգիրքը ընդամենը երկու շաբաթ է, ինչ մտել է գործողության մեջ, բայց տնտեսվարողները արդեն իսկ զգում են հարկային բեռի որոշակի ծանրացումներ, որոնք արտահայտվում են ինչպես ուղղակի ներգործությամբ, ինչպիսին, օրինակ, ակցիզային հարկի բարձրացումն է, այնպես էլ անուղղակի, ինչպես, օրինակ, ՀԴՄ կտրոնով ծախսերի կատարման անհնարինությունը:

2017 թվականին Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը ցույց տվեց, որ առանց հարկային բեռի ավելացման էլ հնարավոր է էականորեն մեծացնել հարկային մուտքերը՝ ստվերի կրճատման եւ տնտեսական աշխուժացման աճի շնորհիվ: Թերեւս արժե քննարկել Հարկային օրենսգրքով նախատեսված կտրուկ փոփոխությունները վերացնելու կամ գոնե մեղմելու եւ ժամանակի ընթացքում դրանք դանդաղ կիրառելու տարբերակները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7024 դիտում

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը