Երևան
12 °C
Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նախորդ տարի նոյեմբերին ստորագրված համաձայնագրի որոշ կետեր կարող են գործել մինչեւ ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից վավերացվելը: Նման տեսակետ այսօր «Կոնգրես» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հարցին, թե ի՞նչ կանխատեսում ունի դեսպանը Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման վերաբերյալ, Սվիտալսկին պատասխանեց. «Ինչպես գիտեք, ԵՄ-ն լավ սկսեց եւ, փաստորեն, նախորդ նախագահությունն առաջինն էր, որ վավերացրեց համաձայնագիրը, ինչը շատ հստակ ազդանշան էր բոլոր գործընկերներին: Վավերացման գործընթացը սովորաբար հիմնվում է օրենսդրական գործընթացների վրա: Հիմնականում կախված է յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից: Դրանք երբեմն պարզ են, երբեմն բավականին բարդ են: Օրինակ՝ դաշնային պետություններում ցանկացած միջազգային համաձայնագիր պահանջում է բավականին մանրամասն գործընթացային ծանր աշխատանք, բայց մենք լավատես ենք, եւ ԵՄ-ի տեսակետից ասեմ, որ ամենակարեւորն այստեղ այն է, որ համաձայնագիրը կարող է իրականացվել այս տարի: Հուսանք այս տարի գարնանից կարող է իրականացվել: Սա պահանջում է Հայաստանի կողմից վավերացում»:
Դեսպանը նշեց, որ համաձայնագրի տեքստում մի գործընթաց կա, որը սկսելու է գործել ինքնաշխատ ձեւով: «Իհարկե ամբողջ համաձայնագրի շատ-շատ մասեր չի լինի ավարտել առանց ամբողջական վավերացումն ավարտելու: Դժվար է ասել, թե երբ դա հնարավոր կլինի, բայց բոլոր ազդանշաններից, որոնք ձեզ համար ակնհայտ են, որոնք երբեք չեն թաքցվել Հայաստանի կառավարության կողմից, կարող եմ ասել, որ մենք միանգամայն հիմքեր ունենք լավատես լինելու համար կապված համաձայնագրի հիմնական կետերի իրականացման ժամանակաշրջանի հետ»,- ընդգծեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:
Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Ցոցորկովան
Այսօր լրագրողների հետ հանդիպման հիմնական նպատակը Եվրամիության խորհրդում Բուլղարիայի նախագահության ստանձնում էր: Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Ցոցորկովան նշեց, որ ԵՄ-ին անդամակցելուց հետո առաջին անգամ Բուլղարիան ընդունեց Եվրոպական խորհրդում նախագահությունը, որը երկրի համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է, ինչպես նաեւ՝ շատ հզոր մարտահրավեր:
«Մեր նախագահության երեք հիմնաքարերը՝ կայունությունը, անվտանգությունը եւ միասնականությունն են: Մենք ծրագրում ենք հասնել այս նպատակներին՝ իրականացնելով երեք հիմնական սկզբունք: Դրանք են՝ կոնսենսուսը, մրցակցանությունը եւ ամբողջականությունը: Այս երեք սկզբունքները փոխադարձաբար սնուցում եւ սատարում են միմիանց, մեկին հասնել առանց մյուսների անհնար է»,- ասաց Մարիա Ցոցորկովայը:
2017 թվականի նոյեմբերի 24-ին Սերժ Սարգսյանի եւ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ-ն ՀԱՊԿ-ին հարցեր ունի, որոնց պատասխաններից է կախված Հայաստանի հետագա համագործակցության մակարդակը. Պապիկյան
Ընթանում է ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր
Դատախազությունը պահանջում է դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Համակարգում էական փոփոխություններ են սպասվում, փորձ է արվում զորակոչը դարձնել թվային․ Պապիկյանը մանրամասնեց
Մի քանի տարածաշրջանում մառախուղ է
Զառ գյուղի երեխաները նոր ֆուտբոլի դաշտ ունեն․ վարչապետ․ տեսանյութ
ԶՈՒ-ին վերաբերվում ենք պատասխանատվությամբ, կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել․ Պապիկյան
Պուշկինի թունելը հոսանքազրկվել է
Մեր համագործակցությունը ավելի կամրանա․ Պապիկյանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթին
Որպես նախարար՝ չեմ տեսնում, որ տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր կան․ Պապիկյան
Չի բացառվում, որ ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Զուրաբյան
«Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում վարորդների
Կոտայքում «Տոյոտան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին. կա տուժած
2024-ին ռուսական բիզնեսը սկսել է կրճատել Հայաստանի հետ գործառնությունները. Օվերչուկը խոսել է պատճառի մասին
Չի բացառվում, որ Կիսելյովի հաղորդումը չհեռարձակվի Հայաստանում, նա խոսել է ՀՀ ինքնիշխանության դեմ. ԲՏԱ նախարար
ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին
Առավելագույն թափանցիկությունը հանրային վստահության բարձր մակարդակ կստեղծի. ԲԴԽ նախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
Հայտարարություններին արձագանքողները դառնում են հանցագործության զոհ. ինչ է զգուշացնում դատախազությունը
Սա Հայաստանում է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում
Աշխատաժամանակը 8 ժամից՝ 7, օրերի քանակը՝ 5-ից՝ 4. նախագիծը դրվել է հանրային քննարկման. ԱՍՀ նախարար
Իրանը կպատասխանի, եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը որոշեն հարձակվել. Փեզեշքիան
ԼՂ-ից տեղահանված 440 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր. նախարարը մանրամասնել է
Մանկական ճարպակալումը լուրջ առողջապահական խնդիր է, տարածվածությունն աճում է. Մուրադյանը՝ խնդրի լուծման մասին
Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Հունանյան
Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրան բողոքի հայտագիր է հանձնվել
Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Լիլիթ Մակունց
Ինչու է հիմա կնքվում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ, ինչ սպասել առաջիկայում
14 տարվա դադարից հետո Սիրիայի արտգործնախարարն ուղևորվել է Թուրքիա
53-ամյա կինը նետվել է Երևանի շենքերից մեկի 7-րդ հարկից. հայտնաբերվել է նրա դին
Արշակ Կարապետյանը կեղծ լուսանկար է հրապարակել
Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին․ վարչապետ
Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. քաղաքապետարան
Պատմական փաստաթղթի ստորագրումը նշանակալի ձեռքբերում է Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում. Չախոյան
Ցուրտը դա էր, ոչ թե գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար նորմայից բարձր է. Սուրենյան
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր
Արարատ Միրզոյանը և Էնթոնի Բլինքենը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT