Ուսանողն իրավունք ունի հանրակացարանում սենյակ ստանալ, բուհը դա տրամադրել պարտավոր չէ  

Լուսանկարում՝ Տնտեսագիտական համալսարանի հանրակացարանի խոհանոցը

Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող ուսանողն օրենքով իրավունք ունի հանրակացարանում բնակվելու համար տեղ ստանալ: Բայց դա, այսպես ասած, անհաստատ իրավունք է: Իսկ ուսանողական հանրակացարանների խնդիրը՝ լուրջ:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» դեռեւս գործող օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ բուհում սովորողն իրավունք ունի «հանրակացարանի առկայության եւ բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բարձրագույն ուսումնական հաստատության սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ»:

«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի նախագծում եւս այդ հնարավորությունն ամրագրվում է, բայց դարձյալ ոչ որպես բուհի պարտավորություն: 27-րդ հոդվածում նշվում է մոտավորապես նույնը. (Ուսանողն իրավունք ունի-խմբ.) «հանրակացարանի առկայության եւ բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքերում բուհի սահմանած կարգով ստանալու հանրակացարանում համապատասխան տեղ՝ ուսումնառության համար նախատեսված ժամկետով»:

Արագածոտնի մարզի բնակիչ Նաիրի Թորոսյանը Երեւանի պետական համալսարանի ուսանող է: Սովորում է մագիստրատուրա կրթական ծրագրով: ԵՊՀ հանրակացարանում սենյակ ստանալ նա չի կարողացել: Բուհի ղեկավարությունը բացատրել է, որ նախ հանրակացարանում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, հետո էլ այն նախատեսված է ոչ Հայաստանի քաղաքացի ուսանողների համար: Պրոռեկտորը նամակով դիմել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավարությանը՝ խնդրելով այդ բուհի հանրակացարանում հնարավորության դեպքում տեղ տրամադրել Նաիրի Թորոսյանին: Ընդառաջել են, սենյակ հատկացրել, բայց երկու ամիս անց հանրակացարանի պարետի, Ագրարային համալսարանի ղեկավարության եւ Նաիրիի միջեւ առաջացած կոնֆլիկտի պատճառով վերջինս հեռացվել է հանրակացարանից: Եվ կեցության վայրն այսօր նորից խնդիր է ուսանողի համար: Նաիրին, ճիշտ է, հեռակա է սովորում, բայց, ասում է, դասերը հաճախակի պարբերականությամբ են: «Յուրաքանչյուր շաբաթ մենք դասի ենք՝ շաբաթական երկու օր: Այսինքն՝ հանրակացարանի ակնկալիքն ինչ-որ աբսուրդ չէ»,- նկատեց նա:  

Երեւանի պետական համալսարանի հանրակացարանը գտնվում է Ավան վարչական շրջանում: Բուհի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ նախատեսվում է բոլոր երկու մասնաշենքերում հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել մայիսին: Հիմնանորոգված հանրակացարանում տեղերի քանակը համեմատաբար մեծ կլինի՝ մոտ 350: Հազարավոր ուսանողներ ունեցող բուհի համար սա, իհարկե, շատ քիչ է ՝ ամբողջ պահանջարկը բավարարելու: Հասարակայնության հետ կապերի վարչության պետն ասաց, որ եթե նորացված հանրակացարանները շահագործվելուց հետո հասկանան, որ դա եկամտաբեր է, հնարավոր է հետագայում այլ մասնաշենքեր նույնպես ավելացվեն:

Կարեն Գրիգորյանը հաստատեց, որ հանրակացարանում սենյակներ տրամադրելիս նախապատվությունը տրվելու է արտասահմանյան ուսանողներին: «Երբ արտասահմանցուն հրավիրում ես, կարեւոր է նրան կեցության հնարավորություն տրամադրել»,- ասաց վարչության պետը: Ավելացրեց, որ վարձաչափը դեռեւս որոշված չէ, բայց դա կլինի շուկայականից ցածր եւ հաշվի առնելով ընդհանուր գնային քաղաքականությունը:

Ագրարային համալսարանից փոխանցեցին, որ բուհի հանրակացարանում առկա տեղերը բավարարում են պահանջարկը՝ առանց թվական տվյալներ ներկայացնելու: Մեկ անձի համար ամսական վարձավճարը 3 հազար դրամ է: Բացառության կարգով ընդունում են նաեւ այլ բուհերի ուսանողների, եթե տվյալ բուհի ռեկտորից կամ պրոռեկտորից դիմում են ստանում: Այս դեպքերում, սակայն, վարձաչափը կազմում է 12 հազար դրամ: Ինչ վերաբերում է Նաիրի Թորոսյանին հանրակացարանից հեռացնելուն, այստեղից մասնավորապես պատասխանեցին, որ նա իրենց ուսանողը չէ եւ իրենք պարտավորություններ ունեն միայն իրենց ուսանողների առաջ:

Հանրակացարանային հնարավորությունները սուղ են նաեւ այլ բուհերում կամ ընդհանրապես չկան:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցեցին,  որ «Տնտեսագետ» ուսանողի տունը, որը գտնվում է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում, ունի 183 ուսանող ընդունելու հնարավորություն: Այնտեղ բնակվելու համար դիմում են տարբեր բուհերի ուսանողներ, սակայն տեղերն առաջնահերթ տրամադրվում են ՀՊՏՀ, ապա նոր՝ այլ բուհերի ուսանողներին: «Բացի այդ, մեր ուսանողների՝ հատկապես սոցիալապես անապահովների համար համալսարանի ղեկավարությունը զգալի զեղչեր է անում՝ ամսական վարձը հասցնելով ընդհուպ մինչեւ 5 000 դրամի»,- նշեցին լրատվական բաժնից: Այս բուհում գործում մյուս վարձաչափերը հետեւյալն են.

Հայաստանի հեռավոր մարզերում բնակվող ուսանողների համար երկտեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 20 000 դրամ, 3 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 15 000 դրամ,  4 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 12 500 դրամ: Արտասահմանցի ուսանողների համար երկտեղանոց սենյակների 1 տեղի համար սահմանվել է ամսական 29 000 դրամ, 3 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 24 000 դրամ, 4 տեղանոց սենյակների 1 տեղի համար՝ ամսական 20 000 դրամ: 

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական համալսարանի (ԵՊԲՀ) հանրակացարանային երկու մասնաշենքերում, որոնք գտնվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ընդահնուր առմամբ կա 640 տեղ:

«Հանրակացարաններում ԵՊԲՀ հայ եւ օտարերկրացի ուսանողները կարող են հյուրընկալվել անկախ սեռից, տարիքից, ազգային պատկանելությունից եւ կրոնական ուղղվածությունից»,- նշում են բուհի լրատվական ծառայությունից: Ըստ նույն աղբյուրի, հաշվի առնելով ուսանողների պահանջարկը, ուսանողների թվի մեծացումը՝ ԵՊԲՀ-ն վարձակալում է հանրակացարանային եւս երկու մասնաշենք՝ 2014 թվականից Կոմիտասի պողոտայում (80 տեղ) եւ 2015 թվականից սկսած Նոր Նորքի 2-րդ զանգվածում (50 տեղ):

Առկա հնարավորությունները բավարարում են կեցության կարիք ունեցող ուսանողների 75-80 տոկոսի պահանջը: Քննարկվում է հանրակացարանային նոր շենքի կառուցման կամ տարածքների ձեռքբերման հարցը: Բժշկական համալսարանի հանրակացարաններում սենյակները նախատեսված են մինչեւ երեք հոգու համար: Մեկ սենյակի ամսական վարձաչափը 45 000-ից 60 000 դրամ է՝ ըստ մասնաշենքի:

Իսկ օրինակ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) հանրակացարան ընդհանրապես չունի: «Մանկավարժական համալսարանը հանրակացարան վերջին քսան տարում չի ունեցել: Անհրաժեշտություն կա, բնականաբար: Եվ որոշակի ծրագրեր, միտված հանրակացարան ունենալուն, մշակվում են»,- մեր հարցին պատասխանեցին ՀՊՄՀ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:

Ժամանակին հանրակացարանային տարածքները մասնավորեցնելուց հետո այս ոլորտում առաջացած խնդիրներն աստիճանաբար փորձ է արվում հաղթահարել եւ շտկել իրավիճակը: Վերջնական լուծումը, սակայն, կարծես դեռ սարերի ետեւում է:

 

Տպել
7329 դիտում

Ռուս խաղաղապահները բանակցում են, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրք

Ադրբեջանը ձգտում է ավելի խստացնել Արցախի շրջափակումը. Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Անհարմար եմ զգում այս պարտության համար. Ալեքսանդր Պետրակով

Եթե ցանկանում եք ինձ մեղադրել, մեղադրեք. Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին

Հայաստան-Թուրքիա՝ 1-2. Թուրքիայի հավաքականը հաշվի մեջ առաջ է անցնում

Տարեկան հաշվետվություն

7 րոպեում 4 դեղին քարտ

Հայաստան-Թուրքիա՝ 1-1. հաշիվը հավասարվեց

Հայաստան-Թուրքիա՝ 1-0. մեր հավաքականը բացում է հաշիվը

ՌԴ ՊՆ-ն՝ Շուշի-Լիսագոր հատվածում ադրբեջանական առաջխաղացման մասին

Ո՞ր պաշտոնյաներն են եկել ֆուտբոլ նայելու (լուսանկարներ)

Հայաստանի և Թուրքիայի հավաքականների ֆուտբոլիստները դուրս են եկել նախավարժանքի (լուսանկարներ)

Հայտնի են Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Թուրքիայի սպորտի նախարարը ժամանեց Հայաստան (լուսանկար)

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ

Ովքեր են Հայաստանի ազգային հավաքականի «վտանգավոր» խաղացողները. թուրքական մամուլի անդրադարձը

Թուրքիայի սպորտի նախարարը ժամանում է Հայաստան. նա ճանապարհին է

Կյանքից հեռացել է Նարինե Հովհաննիսյանը

Ազգային ժողովը մեկ ժամով կանջատի էլեկտրականությունն ու արտաքին լուսավորությունը

Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է շփման գիծը և դիրքային առաջխաղացում ապահովել

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վտանգը իրական է. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Մոսկովյանից մինչև Տերյան «մեծ սաղարթով» ծառերը ըստ հերթականության. Բեգոյանը լուսանկարներ է հրապարակել

Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց համար կառուցվող ուսումնական կենտրոն

Պաշտոնից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենը

Երևանի կենդանաբանական այգու տնօրենն ազատվել է աշխատանքից

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են

Իրանի հյուսիս-արևմուտքում գրանցված երկրաշարժի հետևանքով 165 մարդ է տուժել

Դիլիջանում տուն է փլուզվել (լուսանկարներ)

Երևանում հայտնաբերվել է հետախուզվող 30-ամյա կինը

Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ, վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ

Ծնվել է Մարկ Ցուկերբերգի երրորդ դուստրը

«Վստրեչի» կամուրջը վերանորոգվում է. ի հայտ են եկել չնախատեսված խնդիրներ (տեսանյութ)

Տոկիոյի հրաշքը՝ Երևանում. մանրամասներ երկրագնդի ամենագեղեցիկ ծառի մասին

Նոր հրաժարականի դիմում. Հրաչյա Սարգսյանի կադրերը հեռանում են քաղաքապետարանից

Դանակահարել են երևանյան ռեստորաններից մեկի անվտանգության աշխատակցին

Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանի հետ միջտարածաշրջանային երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել

«Տելեգրամ»-ով մեթադոն ձեռք բերած տղամարդը ձերբակալվել է