Եթե ասում են՝ ամեն ինչ ջնջում են, եկեք Քոչարյանի հետ Մարտի 1-ի երթ անենք. Արամ Սարգսյան

Ներքաղաքական զարգացումների եւ մարտի 1-ին ՀԱԿ-ի նախաձեռնած երթի թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին պատրաստվում է 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգության 10-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի երթ իրականացնել՝ ի նշան զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների: ԵԼՔ դաշինքը կմիանա՞ ՀԱԿ-ի նախաձեռնությանը:

- Մինչեւ մարտի 1-ը դեռ բավական ժամանակ ունենք, իսկ առաջիկայում այդ հարցով խորհրդարանական լսումներ են սպասվում, եւ կարող են այլ զարգացումներ լինել: Վաղաժամ ենք համարել այդ հարցը քննարկել: Հիշում եմ, անցած կամ նախանցած տարի մենք՝ ես եւ Նիկոլ Փաշինյանը (ամենաակտիվ մասնակիցներից ենք եղել եւ վերջին մարդիկ ենք եղել, ովքեր հեռացել են հրապարակից. Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբում իմ, հետո Նիկոլ Փաշինյանի միջոցով հանրությանը կոչ արեց տուն գնալ), դիմեցինք ՀԱԿ-ին, որպեսզի մասնակցենք հանրահավաքին եւ ելույթ ունենանք:  Մեզ ասացին, որ ոչ՝ չեք կարող մասնակցել մեր հանրահավաքին եւ ելույթ ունենալ: Այս ամեն ինչը հաշվի առնելով, հավանաբար, կքննարկենք մինչեւ մարտի 1-ը եւ տեսակետ կասենք: Մարտի 1-ը համազգային ողբերգություն է, ողբերգություն է թե՛ ժողովրդավարության առումով, թե՛ առանձին մարդկանց կյանքերի առումով, որտեղ մենք նախկին ՀԱԿ անդամներս՝ ես եւ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, մեր ջանքերի ներածին չափով ամեն ինչ արել ենք, մասնակցել ենք եւ որեւէ կոմպլեքս չունենք մարտի 1-ի դեպքերի հետ կապված գնահատականներ տալու, տեսակետ հայտնելու հետ կապված:

- Իսկ հնարավո՞ր է, որ ԵԼՔ դաշինքն առանձին նախաձեռնությամբ հանդես գա Մարտի 1-ի դեպքերի 10-րդ տարելիցի կապակցությամբ:

- Միանշանակ ոչինչ բացառել չի կարելի: Կան տարբերակներ ընդհանուր համահայկական երթ անել, հարգանքի տուրք մատուցեն բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր են, այդ օրերին եղել են հրապարակում, ովքեր գտնում են, որ մարտի 1-ը իշխանությունների կողմից կազմակերպված սպանդ էր՝ օրը ցերեկով, անհամապատասխան ուժի գործադրմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի կեղծ դիտարկումների վրա հիմնված, այնպես, որ կարող են բոլորը մասնակցել՝ նաեւ ԵԼՔ դաշինքը:

- ՀԱԿ-ը չմիացավ թանկացումների դեմ ԵԼՔ-ի կազմակերպած երթերին, որպես պատասխան՝ հնարավո՞ր է, որ ԵԼՔ-ն էլ այդ պատճառով չմիանա ՀԱԿ-ի երթին:

Մենք դեռ չենք ասել՝ միանում ենք, թե՝ չենք միանում: Դեռ չենք քննարկել, մարտի 1-ին դեռ ժամանակ կա, կքննարկենք, հստակ պատասխան կասենք:

- Պարոն Սարգսյան, Դուք նշում եք, որ ԵԼՔ-ի երթերը կայացած էին, բայց իշխանական ճամբարում թերահավատորեն են մոտենում այդ գնահատականին: Մասնավորապես՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշել էր, որ կանաչ «ժիգուլի» հրելը կրեատիվ մտածողություն չէ, այն էլ ջորի՝ անպտուղ կենդանի, իսկ ՀՀԿ-ից էլ նշում են՝ մասնակիցների այդ թվով հաջողություններ չեն լինում: Իսկապե՞ս ԵԼՔ-ի նախաձեռնությունը ձախողվեց, թե՞ իշխանությունները չեն ցանկանում տեսնել դաշինքի հաջողությունները:

Այս երթերը հիմնավորեցին, որ ԵԼՔ-ի քաղաքական նախաձեռնություններն աճելու հիմնավորում ունեն: Այն, որ իշխանությունները նման տեսակետներ պետք է հայտնեն՝ բնական է: Մենք 150 հազարանոց հանրահավաքներ ենք ունեցել, երբ իշխանությունն ասել է, որ 5 հազար մարդ է մասնակցել: Տարօրինակ կլիներ, որ իշխանությունն ասեր, որ երթը հաջողվել է, մարդիկ փողոց դուրս եկան, մարդիկ իսկապես դժգոհում են: Իրենք այս մասին խոսում են իրենց տներում, որովհետեւ իրենց մեծ մասը կամ տնտեսվարող սուբյեկտ է, կամ էլ բաժնեմասեր ունի եւ չի ուզում, որ շահութաբաժնից վճարի: Իրենք էլ են բողոքավոր եւ հասկանում են, որ այս բողոքները լավ բանի չեն բերելու: Ուրիշ խնդիր է, որ մեզ քննադատում է ընդդիմությունը: Մեզ քննադատում է այն ընդդիմությունը, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ լիդերների մակարդակով չմասնակցեց, ծուլություն ցուցաբերեց ամբողջ քարոզարշավի ժամանակ: Այն ընդդիմությունն է մեզ քննադատում, որ միմյանց մեջ բազմաթիվ խնդիրներ ունի, որը իրարամերժ եւ անհեթեթ դաշինք ձեւավորեց, որի լիդերներն ամենավերջում սկսեցին քարոզարշավին մասնակցել, կամ այն ընդդիմությունը, որը իշխանափոխությունը տեսնում է իշխանավորին սպանելով եւ ոչ մի ընտրության չմասնակցելով: Ինչ մնում է երթերին չմասնակցելուն, այստեղ երբեմն լիդերների անհամատեղելիության հարց կա: Ես ինձ երբեք չեմ պատկերացնում այն մարդկանց հետ, ովքեր մարտի 1-ին պատասխանատվություն են կրել, ովքեր արդարացրել են մարտի 1-ը: Ինչպես Ժառանգությունը, ես չեմ կարող Վարդան Օսկանյանի հետ նույն դաշինքում լինել, որովհետեւ ես չեմ կարող մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին նայել: Մի պարզ պատճառով, որ Վարդան Օսկանյանը մարտի 1-ի գործընթացը միջազգային հանրության աչքին արդարացնում էր, ասելով՝ հանրությունը խուլիգանություն է կատարել, իշխանությունը համապատասխան քայլեր է ձեռնարկում: Եթե ասում ենք, որ ամեն ինչ ջնջում ենք, սկսում ենք նոր էջից, այսուհետ միասին ենք, հետեւաբար կարող ենք ասել՝ Ռոբերտ Քոչարյանն էլ է դեմ գործող իշխանությանը, քննադատում է, նյութական հնարավորություններ էլ ունի, դե եկեք միանանք՝ մարտի 1-ի երթը միասին անենք: Չի կարելի ամեն ինչ հասցնել անհեթեթության:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 14-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5166 դիտում

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում