Բելառուսը հրաժարվել է Բաքվին «Պոլոնեզ» համակարգեր վաճառելու գործարքից. ինչո՞ւ

Ադրբեջանի ու Բելառուսի միջեւ «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը չի կայացել Հայաստանի պատճառով: Նման կարծիք Բելառուսում «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել է ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Նա նշել է, որ բելառուսական կողմը ցանկանում էր Ադրբեջանին «Պոլոնեզ» համակարգեր վաճառել, սակայն դրան դեմ է եղել ՀԱՊԿ գործընկեր Հայաստանը եւ գործարքը, ըստ փորձագետի, այդ պատճառով չի կայացել: «Հավանաբար, «Պոլոնեզի» առաջին գնորդը կդառնա Ղազախստանը»,- ենթադրել է նա:

Բաց աղբյուրներում չեն հրապարակվել հստակ տեղեկություններ այն մասին, որ Բեռալուսի ու Ադրբեջանի միջեւ եղել է պաշտոնական պայմանավորվածություն «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի վերաբերյալ: Այդ թեման սկսվեց շրջանառվել բելառուսական ու ադրբեջանական մամուլում, երբ անցյալ տարի հոկտեմբերին տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ժամանակ նրանք քննարկել էին երկու երկրի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները:

Այդ ժամանակ էլ նույն Ալեքսանդր Ալեսինը ենթադրել էր, որ Բելառուսը, հնարավոր է, առաջարկել է Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը: Նա նշել էր, որ Բելառուսը շատ բան է արել ադրբեջանական հակաօդային պաշտպանության համակարգերի ամրացման համար՝ արդիականացնելով ՀՕՊ համակարգերը: «Բացի այդ, բելառուսները կարող են Ադրբեջան մատակարարել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ՝ մարտագլխիկների, անօդաչու սարքերի ազդանշանները ճնշելու համար»,- ասել էր փորձագետը:

Կրակի վրա յուղ լցրեց նաեւ այն, որ Լուկաշենկոն Մինսկում Հասանովի հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Բելառուսը մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար»:

Այս ամենից հետո նույն փորձագետը հայտարարում է, որ «Պոլոնեզ» հրթիռային համակարգի վաճառքի գործարքը, որի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն չի եղել, չի կայացել, քանի որ դրան դեմ է եղել Հայաստանը: Արդյոք Բելառուսը, որը ժամանակին դեմ գնալով ՌԴ-ի ու Իսրայելի կարծիքներին՝ Բաքու արտահանձնեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական ոլորտում, այժմ հանկարծ հաշվի նստեց Հայաստանի դիրքորոշման հետ ու հրաժարվեց «Պոլոնեզ» համակարգերի վաճառքի «յուղալի պատառից»:

Ավելին, ըստ փորձագետի, պարզվում է, անցյալ տարվա հոկտեմբերին անգամ փորձարկումներ են կատարվել, եւ ադրբեջանցիները գոհ են մնացել, եղել է նաեւ համագործակցությունն ընդլայնելու հեռանկար: Բելառուսն ընդհանրապես ադրբեջանական սպառազինության որոշակի տեսակների համար «յուրօրինակ գարաժի» ծառայություններ է մատուցում: Ըստ տեղեկությունների, Ադրբեջանում ռազմական ծառայություն իրականացնող Սու-27 եւ Սու-25 կործանիչներն արդիականացնում են հենց Բելառուսում: Ենթադրաբար, պատճառն այն է, որ տվյալ ծառայության արժեքը Բելառուսում էականորեն զիջում է ռուսաստանյան գներին:

Հենց ինքը՝ Ալեքսանդր Ալեսինը, նաեւ նշում է, որ Ադրբեջանը Բելառուսի ռազմա-արդյունաբերական համալիրի խոշոր հաճախորդներից մեկն է, որին «վաճառում ենք ՀՕՊ համակարգեր, մասնավորապես արդիականացված զենիթահրթիռային «Բուկ-ՄԲ» համակարգեր»: Ավելին՝ նա Բելառուսի դեպի Հայաստան շրջադարձի նոր ենթադրություն է անում. «Հնարավոր է, որ շուտով սկսենք ոչ թռիչքային զենք վաճառել Հայաստանին»:

Ուստի, հաշվի առնելով Մինսկի նկատմամբ պաշտոնական Երեւանի ազդեցության լծակների գրեթե բացակայությունը, հարց է առաջանում՝ այդ ի՞նչ կարող էր առաջարկել Հայաստանը Բելառուսին, որից այդ երկրի ղեկավարությունը չկարողանար հրաժարվել: Պատասխանը, գրեթե կասկած չի հարուցում՝ ոչինչ: Հարց է ծագում նաեւ, եղել է արդյո՞ք հստակ պայմանավորվածություն Բաքվի ու Մինսկի միջեւ «Պոլոնեզ» համակարգերի վերաբերյալ, որի մասին առաջիններից մեկը բարձրաձայնել է հենց Ալեսինը:

Դատելով տեղեկատվության սակավությունից՝ դժվար է հստակ պատասխան տալ, սակայն մեկ բան պարզ է, որ եթե անգամ նման գործարք եղել է, ապա դրա խափանման պատճառը դժվար թե Հայաստանը լիներ: Հատկապես, որ «Պոլոնեզ» համակարգերն Ադրբեջանում դիտարկվում էին որպես հակակշիռ ՀՀ-ում մարտական ծառայություն իրականացնող «Իսկանդեր» համակարգերին: Իսկ ո՞վ կարող էր լինել, եթե դատենք գործարքի առկայության մասին բելառուսցի փորձագետի հիպոթեզից:

Բանն այն է, որ «Պոլոնեզ»-ը «մաքուր» բելառուսական զենք չէ եւ դրա վաճառքի հարցում Մինսկը պետք է հաշվի առնի երրորդ երկրի կարծիքը: «Այդ երրորդ երկիրը Չինաստանն է, որի հրթիռներն են օգտագործվում այդ սպառազինության տեսակի կառուցման մեջ: Բելառուսն այդ համակարգը հավաքում է իր տարածքում, սակայն հրթիռը չինական է, ուստի վաճառքի հարցում պետք է լինի Չինաստանի համաձայնությունը»,- նշում է ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:

Դատելով Չինաստանի՝ ՀՀ-ի հետ ունեցած բավականին սերտ հարաբերություններից եւ տարածաշրջանում խաղաղության պահպանման Պեկինի խիստ հետաքրքրվածությունից՝ հարց է առաջանում՝ կհամաձայներ արդյո՞ք չինական կողմը այդ գործարքին, որը միայն հագուրդ է տալու Բաքվի ռազմական հռետորաբանությանը եւ որեւէ կերպ չի նպաստելու կայունության ամրապնդմանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5178 դիտում

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը