Երևան
12 °C
Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ բարերարներ Հրանտ եւ Մանուշակ Սիմոնյանների անվան ամենամյա մրցանակաբաշխությունը: ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանն իր խոսքը սկսեց գրողներին տրվող մրցանակներն ավելորդ համարող, եւ առհասարակ ժամանակակից գրողներին վարկաբեկող ու նրանց գործը չգնահատող մարդկանց քննադատելով:
«Հաճախ են ասում, թե գրողին ի՞նչ մրցանակ, կամ այս մրցանակներն ինչի են ստանում, բայց այդ մրցանակներն օգնելու են, որպեսզի եւ՛ գրողի անունը հիշվի, եւ՛ ընթերցողները ճանաչեն», - ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Միլիտոնյանն իր խոսքում նշեց, թե նմանատիպ հայտարարություններ արվում են, իբրև թե ցույց տալու սեփական գրական ճաշակն ու բարձր մտածողությունը, այնինչ ինքն այդ ամենի մեջ միայն սնանկություն է տեսնում. «Չճանաչել կողքը ապրող գրողին, չկարդալ եւ մեծ -մեծ կարծիքներ հայտնել՝ հատկապես բացասական»,- Հայաստանում հաստատված վիճակը ն ներկայացրեց Միլիտոնյանը:
Եվ նշեց, որ այնպիսի պարզունակ հայտարարությունները, ինչպես օրինակ՝ ու՞ր են մեր թումանյանները, կամ ու՞ր են նարեկացիները, ոչ թե գրականության շահերից ելնելով են ասվում, այլ՝ ընդհակառակը: Էդվարդ Միլիտոնյանն ասաց, որ ինքը չի մասնակցում մրցանակակիրների ընտրության գործընթացին՝ հանձնաժողովի անդամ չէ, այլ գրականագետներ եւ ճանաչված գրողներն են կարդում եւ ընտրում:
Մրցանակն ունի հատուկ դիպլոմի ձև, ներառված է նաև որոշակի գումար: «Մեկ կամ երկու հոգի են ստանում, 60-70 հազար դրամի չափով, մնացածինը ավելի քիչ են»,- ասաց Միլիտոնյանն, ավելացնելով, որ գումարներն այնքան էլ մեծ չեն, բայց այդ մրցանակներն ուղղված են մեր ընթերցողին, հասարակայնության լայն շրջանակին, որ ճանաչեն իրենց ժամանակի մեջ ապրող գրողներին:
Առաջին անգամ շնորհվեց Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական մրցանակ, որին արժանացավ Արամ Արսենյանը, Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գրքի թարգմանության համար: Արամ Արսենյանը մոտ 30 գրքի թարգմանություն է կատարել, «Տիրոջ դասը», «Իրական հորինվածքներ» եւ մի շարք այլ երկերի հեղինակ է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արամ Արսենյանն ասաց, որ այսօր ստացած գումարով կարող է մեկ ամսվա հոսանքի վարձ վճարել, սակայն գումարի չափը չցանկացավ նշել: Արամ Արսենյանի խոսքով՝ այսօր գրողի եւ թարգմանչի խնդիրը նույնն է. «Ցանկացած մտավորական բախվում է բոլոր այն խնդիրներին, ինչ բնակչության 80 տոկոսը, այսինքն ոչ մի լավ բան չկա, կա միայն գոյատևելու խնդիր», -ասաց նա:
Վերջինս թարգմանչական ամենակարևոր հիմնախնդիրներից առանձնացրեց թարգմանիչների հաճախակի անբարեխղճությունը բուն տեքստի նկատմամբ եւ հայոց լեզվի վատ իմացությունը: «Օտար լեզվի հետ խնդիր չկա, միայն հայերենի հետ է խնդիրը»,-վստահեցնում է թարգմանիչը:
Ի հակադրություն Գրողների միության նախագահի, Արամ Արսենյանը նշեց, որ ընթերցողները բոլորին էլ ըստ արժանվույն գնահատում են, ուղղակի ժամանակակից գրականության ընթերցողի թիվն է փոքր:
Վախթանգ Անանյանի անվան մրցանակի արժանացած Անահիտ Թարյանը մեր զրույցում ասաց, որ գումարը պատրաստվում է նվիրաբերել Համահայկական գրական հիմնադրամին, սակայն նշեց, որ գումարի չափը դեռ չգիտի: Մեր այն հարցին, արդյոք ժամանակակից գրողի եկամուտը իրեն թույլ է տալիս հրաժարվել տրված գումարից, վերջինս նշեց, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ հայ անվանի գրողի մրցանակին,
«Մինչ հիմա առանց այդ գումարի ենք ապրել եւ էլի կապրենք, բայց կան ընդհանուր խնդիրներ, ընդհանուր շահեր եւ հոգսեր, որը ես համարում եմ իմը»,-ասաց Անահիտ Թարյանը: «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, 18 գրքի հեղինակ, արձակագիր, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը «...Եվ գիրը մեր» հրապարակախոսական գրքի համար ստացավ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ:
Գիրքը սկսել է գրվել 94 թվականից: Զետեղված են պատումներ, որոնք հասցեագրված են թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: «Փոքրերի մասին, բայց մեծերի համար, այն մասին, թե ինչի համար է ապրում մարդը»,-ասում է Տիգրան Նիկողոսյանը: Եվ նշում, որ այս մրցանակն ավելի շատ պատասխանատվություն է իր գրի համար:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT