Ձուն, հավի միսը էժանացել են, կարագի գինը էլի բարձրացավ

Առաջին սպառման ապրանքների գները Հայաստանում շարունակվում են տատանվել: «Հայկական ժամանակ»-ը հերթական դիտարկումն է իրականացրել Երեւանի փոքր կենտրոնի սուպերմարկետներում, որի արդյունքները ներկայացնում ենք ստորեւ:

Առաջին ծավալուն դիտարկումն իրականցրել էինք 2017 թվականի նոյմեբերի 7-ին: Մինչ այդ, կարագի եւ մսի թանկացումն արձանագրել էինք հոկտեմբեր ամսին: Այսօր իրականացված դիտարկումը համեմատելու ենք նոյեմբեր եւ հոկտեմբեր ամիսների գների հետ, որպեսզի ստանանք վերջին երեք ամսվա գների տատանման պատկերը:

Ամենաարագ թանկացած ապրանքը կարագն է: Հոկտեմբեր ամսին 1 կիլոգրամ «Նոր զելանդական» տեսակի կարագն արժեր 3940, իսկ «Անքոր»-ը՝  3980 դրամ: Այսօր արդեն հետեւյալ պատկերն ենք արձանագրել՝ «Նոր զելանդական» կարագն արժե 4400 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագը 4700 դրամ: Հոկտեմբերի համեմատ կարագը թանկացել է համապատասխանաբար 420 եւ 720 դրամով: Նոյեմբերին արձանագրված գների համեմատ «Նոր զելանդական» կարագն էժանացել է 90, իսկ «Անքոր» տեսակի կարագը թանկացել է 250 դրամով: Գնային այս տատանման համար որեւէ հիմնավորում չկա, քանի որ կարագի այս տեսակներն իրարից չնչին տարբերությամբ են վաճառվել, իսկ այսօր «Անքոր» տեսակի կարագն անհամեմատ ավելի թանկ է: «Անքոր» տեսակի կարագը որոշ խանութներում հանդիպում է նաեւ 1կգ-ն 4990 դրամով, որն առավելագույն գինն է կարագի այս տեսակի համար:

Եթե կարագի գինը չի նվազում, ապա հավի մսի դեպքում հակառակ գործընթացն է: Ամբողջական հավի մեկ կիլոգրամ միսն այսօր արժեր 1200-ից 1300 դրամ (կախված արտադրող ընկերությունից): Մինչդեռ հոկտեմբեր ամսին կատարած մեր դիտարկման ժամանակ արձանագրել էինք, որ հավի մսի գինը սկսվում է 1560 դրամից: Այսինքն՝ հավի միսն էժանացել է մինչեւ 360 դրամ:

Տավարի փափուկ միսը հասել է իր ռեկորդային ցուցանիշին: 1 կիլիոգրամ փափուկ միսն այսօր վաճառվում էր 4100 դրամի սահմաններում: Նույեմբերին մենք արձանագրել էինք, որ տավարի փափուկ միսն արժեր 3650 դրամ: Երեք ամսում մսի այս տեսակի գինը թանկացել է շուրջ 450 դրամով: Խոզի չալաղաջն այսօր արժի 3750 դրամ, որը նոյեմբերին արձանագրված գնից թանկացել է ընդամենը 10 դրամով: Կարելի է ասել, որ նախորդ տարվա թանկացումից հետո խոզի մսի այդ տեսակի գինը գրեթե անփոփոխ է մնացել:

Թռչնաբուծական ֆաբրիկաների արտադրած ձուն այսօր վաճառվում էր 1700-ից 2000 դրամի միջակայքում (30 հատը): Մեկ հատի գինը տատանվում էր 56-66 դրամի սահմանում: Նոյեմբերին կատարած մեր դիտարկման համեմատ ձուն էժանացել է շուրջ 10 դրամով: Ձվի գնի դեպքում 10 դրամը շոշափելի նվազում է, քանի որ մարդիկ մեկ գնման ժամանակ ձուն առնվազն մի քանի հատ են գնում: Տնական ձվի մեկ հատի  գինը տատանվում է 80-90 դրամի սահմաններում:

Բանաջարեղենի գնի էական փոփոխություն չկա: Միայն կանաչ սոխի մեկ կապը թանկացել է 50 դրամով՝ 130 դրամից դարձել է 180 դրամ, իսկ համեմն էլ 90 դրամից դարձել է 100 դրամ: Հայկական լոլիկը 700 դրամից դարձել է 1090 դրամ, իսկ չերի տեսակի լոլիկի գինը դարձել է 2050 դրամ: Այն թանկացել է շուրջ 400 դրամով: Վարունգի գինը, եթե նոյեմբեր ամիսին սկսվում էր 370 դրամից, ապա  այսօր արդեն սկսվում է 800 դրամից: Թանկացումն այս դեպքում կազմում է 430 դրամ: Կարտոֆիլի գինը կայուն 250 դրամ է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4313 դիտում

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ

Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին

ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցությանը

Ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին. ՌԴ ՊՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները

2 ամսում՝ 12 հազարից ավելի այցելու. Անահիտ աստվածուհու արձանը մեծացրել է Պատմության թանգարանի հոսքը. տեսանյութ

Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար

Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի

Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր

Երկրաշարժ` Ադրբեջանում. ցնցումները Հայաստանի տարածքում ևս զգացվել են

Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ

Ռուսաստանում զորահավաքի մասին խոսք անգամ չկա. Պեսկով

Երևանում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը. կան տուժածներ

Այսօր էլ՝ Նորք-Մարաշով եկա աշխատանքի, բայց կրկին հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Առկա խնդիրները վկայում են, որ Հայաստանը դեռ պատրաստ չէ առողջապահության ապահովագրության անցնելուն. Փաշինյան

Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

Նախ՝ օրը որոշեցի. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է սափրվել

Նեղվում ենք «Արևմտյան Ադրբեջան»-ից, չե՞նք մտածում, որ Արևմտյան Հայաստան ասելով մարդկանց գրգռում ենք. Փաշինյան

Վարչապետը մանրամասնեց՝ ինչու ՀՀ-ն չի բարձրաձայնում Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարցը

Արագաչափերը հանելու հարցը պետք է լուծենք համաժողովրդական ձևով՝ հանրաքվեով․ Փաշինյան

Վարչապետը ծառայողական ավտոմեքենաները կկրճատի «կացնային» մեթոդով

Ինչու է վարչապետը պաշտոնյաներին նամակով տեղեկացրել ազատումների մասին

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

Վարչապետը պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում

Պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ համակարգերի հետ են կապված. վարչապետ

Ակնկալում ենք, որ տրիբունաները լեփ-լեցուն կլինեն. Հայաստանի բասկետբոլի հավաքականը կընդունի Ավստրիային

ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 3-րդ հորիզոնականում է. Պապիկյանը հրապարակել է մեդալակիրների անունները

Ավանեսյանը «Գյումրի» ԲԿ-ում ընթացող նորոգման աշխատանքներում առկա խնդիրները վերացնելու հանձնարարական է տվել

Մարդու իրավունքների պաշտպանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունները

Թուրքիան ներառված չէ այն երկրների ցանկում, որտեղ Իսրայելի վարչապետը չի կարող մեկնել

Քննարկվել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները

Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ (տեսանյութ)

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս

Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը