Կոնյակը կթանկանա. կոնյակագործությամբ զբաղվելը գրավիչ բիզնես է դառնում

Գյուղատնտեսության նախարարությունը օրենսդրական նախագծերի փաթեթ է մշակել, որի ընդունման պարագայում Հայաստանում վաճառվող կոնյակի գինը բարձրանալու է:

Փոփոխություններ են տեղի ունենալու Հարկային օրենսգրքում, Պետական տուրքի մասին օրենքում եւ Գործունեության իրականացման ծանուցման մասին օրենքում, փաթեթը դրվել է հանրային քննարկման:

Գործող օրենսդրությամբ էթիլային սպիրտի արտադրություն իրականացնելու իրավունք ստանալու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ: Այդ պատճառով անհանգստացնող չափերի է հասել կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: 2016 թվականին Հայաստան է ներմուծվել 7 միլիոն 996 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է շուրջ 88 հազար տոննա խաղողի: Գյուղատնտեսության նախարարությունում գտնում են, որ նշված ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման և մթերումների կազմակերպման համար: Բացի դա 15 միլիոն դրամ տարեկան տուրքի առկայությունը հնարավորություն չի տալիս գինեգործությամբ զբաղվողներին կոնյակի արտադրությամբ էլ զբաղվել: Առաջարկվում է 15 միլիոն դրամի շեմը նվազեցնել եւ հասցնել 10 միլիոն դրամի:

Բացի դա Հարկային օրենսգրքում առաջարկվում է բարձրացնել կոնյակի սպիրտով պատրաստված խմիչքների ակցիզային հարկը, ինչպես նաեւ հարկը սահմանել ըստ կոնյակի հնեցման տարիների: Այս նախագծի իրականություն դառնալու պարագայում կոնյակի գնի նվազագույն չափը այսպիսին կլինի՝

Մինչև 3 տարի հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 4000 դրամ

4-ից մինչև 5 տարի հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5000 դրամ

6-ից մինչև 7 տարի հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 7000 դրամ

8-ից մինչև 10 տարի հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9000 դրամ,

11 և ավելի տարի հնեցման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000 դրամ:

Նշված գները ամրագրվում են մեկ լիտրի համար առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի:

Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում կոնյակի 0.5 լիտրանոց մեկ շշի ձեռքբերման նվազագույն գինն արտադրողների համար նախկին 250 ռուբլու փոխարեն սահմանվել է 314 ռուբլի, այլ կազմակերպությունների համար՝ 262 ռուբլու փոխարեն՝ 323 ռուբլի, իսկ մանրածախ վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 371 ռուբլի նախկին 322 ռուբլու փոխարեն:

Կոնյակագործության զարգացման տեսանկյունից այս առաջարկները տրամաբանական են, քանի որ ակցիզային հարկը բարձրացնելը կոնյակ արտադրողի համար հարկային բեռ չէ՝ հարկը վճարում է սպառողը: Ավելին, կոնյակ արտադրելու իրավունք ստանալու համար տարեկան տուրքը նվազում է 5 միլիոն դրամով: Այս կերպ խթանում են արտադրությունը, որը տեսականորեն պետք է բերի նաեւ արտահանման ծավալների աճի: Գործնականում, թե ինչ ազդեցություն կունենա այս նախագիծը եւ արդյոք կիրականան կառավարության սպասելիքները ցույց կտա միայն ժամանակը, որովհետեւ միայն հարկերն ու տուրքերը չեն, որոնց փոփոխությունը նպաստում է բիզնեսի զարգացմանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11509 դիտում

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին