Երևան
12 °C
Վերջին օրերին մամուլում եւ սոցցանցերում սկսեց քննարկվել մի թեմա, ըստ որի՝ իրականում, համաձայն Սահմանադրության՝ ՀՀ չորրորդ նախագահին պետք է ընտրեն քաղաքացիները, եւ ոչ թե Ազգային ժողովը: Այս դիսկուրսը առաջ բերեց փաստաբան Վահե Գրիգորյանը, ում պնդմամբ Արմեն Սարգսյանին Ազգային Ժողովի ընտրության միջոցով նախագահ դարձնելու՝ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի մտադրությունը հակասում է գործող Սահմանադրությանը: Վերջինս հղում է անում 2015 թվականին փոփոխված Սահմանադրության մի շարք հոդվածների:
Փոխված Սահմանադրության 125 հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին՝ նույն օրը, երբ Սահմանադրությունը լիարժեք ուժի մեջ է մտնում: Այսինքն՝ չորրորդ նախագահի ընտրությունները պետք է կայանան փետրվարի 28-ից մարտի տասն ընկած ժամանակահատվածում:
Վահե Գրիգորյանի պնդմամբ՝ Հանրապետության 4-րդ նախագահի ընտրությունը Ազգային ժողովի կողմից իրականացվելու սահմանադրականության մոտեցումը հիմնվում է 2015թ.-ի փոփոխություններով Սահմանադրության վերոնշյալ՝ 125 հոդվածի վրա, որը ուժի մեջ է մտնելու չորրորդ նախագահի պաշտոնի ստանձնումից հետո: Վերջինս հավելում է, որ մինչ նախագահի՝ իր պաշտոնի ստանձման օրը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները՝ կրկին հղում անելով 2015-ի Սահմանադրությանը: Վահե Գրիգորյանն, ըստ էության, չի սխալվում: Նա նաեւ խոսում է փոխված Սահմանադրության «Եզրափակիչ եւ անցումային դրույթներ»-ի մասին՝ մասնավորապես 211-րդ հոդվածի (Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի առաջին ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, եւ ոչ ուշ, քան երեսուն օր առաջ: Հանրապետության նախագահի ընտրության երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում առավել ձայներ ստացած թեկնածուն), որտեղ հաստատվում են վերջինիս պնդումները:
Վահե Գրիգորյանը, որպես փաստ, բերում է նաեւ փոխված Սահմանադրության 88-րդ հոդվածը՝ ըստ որի Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Գրիգորյանը ասում է, որ Ազգային ժողովը չունի նախագահ ընտրելու իրավասություն, սակայն Սահմանադրության անցումային դրույթներում նշվում է, որ Սահմանադրության 88-րդ հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից: Միեւնույն ժամանակ Սահմանադրության նույն կետում նշվում է՝ Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից սկսած մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումը շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան հոդվածների դրույթները:
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը Վահե Գրիգորյանի պնդումներին մի շարք հակափաստարկներ է բերում: Նա նշում է, որ Սահմանադրության 7-րդ հոդվածը, որը Սահմանադրության 209-րդ հոդված 1-ին համապատասխան ուժի մեջ է մտել 2015 թ. դեկտեմբերի 22-ին, վերացրել է Հանրապետության նախագահի ընտրությունը ընդհանուր եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա եւ համապետական մակարդակով նման ընտրակարգ սահմանել է միայն Ազգային ժողովի համար: Ուստի, ինչպես ասում է վերջինս, որեւէ պարագայում Հանրապետության նախագահը չի կարող ընտրվել ժողովրդի կողմից:
Վարդան Պողոսյանը պնդում է, որ Սահմանադրության անցումային դրույթներում ամեն ինչ պարզ եւ հստակ գրված է, որեւէ խնդիր չկա: Նրա խոսքով` Սահմանադրության հոդվածներն իրար չեն հակասում: Վարդան Պողոսյանի բերած ազդեցիկ փաստն այն է, որ Սահմանադրության 211-րդ հոդվածը lex specialis` գերակա է 209 հոդվածի 6-րդ մասի նկատմամբ եւ սահմանում է, որ Սահմանադրության 125-րդ հոդվածով սահմանված ընտրության կարգը գործում է նոր ընտրվելիք Հանրապետության նախագահի համար: Ընդհանուրի մեջ հատուկի գերակա լինելու կանոնը գործում է դեռ Հին Հռոմից:
Սա նշանակում է, որ միայն այս կետը կարգավորում է փոխված Սահմանադրության մեջ առկա անհասկանալի ու խնդրահարույց հոդվածները:
Մեկ այլ փաստաբան, սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը եւս համամիտ չէ Վահե Գրիգորյանի առաջ քաշած հարցի հետ:
Արտաշես Խալաթյանի կարծիքով` Գրիգորյանի տեսակետը որեւէ մեկնաբանության չի դիմանում, որովհետեւ փոփոխված Սահմանադրության մեջ հստակ նշված է`125-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում ավելի վաղ, քան նախագահի լիազորություններին վերաբերող հինգերորդ գլխի մնացած հոդվածները:
Մեր զրույցում Խալաթյանն ասաց, որ այստեղ տարբերակում է մտցվում նախագահի ընտրության ժամկետը կարգավորող հոդվածի ուժի մեջ մտնելու եւ նախագահի լիազորությունների վերաբերյալ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետների միջեւ.
«Վահե Գրիգորյանի հոդվածի բովանդակությունը վերաբերում է նախագահի լիազորությունների ուժի մեջ մտնելուն: Բնական է, որ նոր կարգավիճակով նախագահի լիազորությունները պետք է ուժի մեջ մտնեն, կիրառվեն նախագահի ընտրությունից հետո: Այսինքն` նորմալ չէր լինի այն մոտեցումը, որ գործող նախագահի` դեռեւս պաշտոնավարման ընթացքում ուժի մեջ մտնեին խորհրդարանական կառավարման շրջանակներում նախագահի լիազորությունները: Ուրեմն` բնական է, որ նախագահն ընտրվի 125 հոդվածի համաձայն: Եզրափակիչ եւ անցումային դրույթներում հստակ սահմանվում է, որ նախագահի ընտրության հետ կապված հատվածը ուժի մեջ է մտնում շատ ավելի շուտ»,-ասաց Խալաթյանը:
«Բացի այդ, եթե մենք նույնիսկ փորձենք ավելի կոնցեպտուալ վերլուծել, ապա այստեղ կարող եմ ասել եւս մի բան. Սահմանադրության առաջին գլխում հստակ սահմանված է, որ ժողովրդի կողմից համընդհանուր, ուղղակի, ազատ ընտրությունների միջոցով ընտրվում են Ազգային ժողովը եւ ավագանիները: Այսինքն` դա նշանակում է, որ արդեն իսկ հստակորեն կանխորոշված է, որ ժողովուրդն իր առաջնային մանդատը տալիս է համապետական ընտրությունների ժամանակ` Ազգային ժողովին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին»,-ասաց Արտաշես Խալաթյանը եւ հավելեց,- «Ուրեմն` Սահմանադրությունը, ըստ էության, բոլոր հարցերին սպառիչ պատասխան է տալիս: Ինձ համար նույնիսկ արտառոց թվաց այս դիսկուրսի` հրապարակ նետելը: Ակնհայտ է, որ ամեն ինչ հստակ հաշվարկված է եւ կա կանոնակարգում»:
Նախագահ ընտրելու ժամկետների վերաբերյալ մեր այն հարցին, թե այդ կետում ինչպես է հարթվում հակասությունը, փաստաբան Արտաշես Խալաթյանը պատասխանեց, որ այդ ժամանակահատվածը հստակ սահմանված է նրա համար, որ չլինի մի իրավիճակ, երբ երկիրը մնա առանց նախագահի.
«Այդ ժամկետները սահմանված են նրա համար, որ նոր նախագահն արդեն իսկ ընտրված լինի, նախկին նախագահը դեռեւս իր լիազորությունները վայր դրած չլինի, եւ տեղի ունենա իշխանության սահուն փոխանցում: Սա արված է Սահմանադրական կայունությունն ապահովելու համար: Այստեղ եւս որեւէ խնդիր չկա»:
Խալաթյանի խոսքով` եթե Վահե Գրիգորյանի ասածը վերցնենք անգամ ընդհանուր քաղաքականության տեսանկյունից, ապա այստեղ էլ խնդիր ունենք, քանի որ նախագահն ունի սիմվոլիկ լիազորություններ միայն. «Պատասխանատվության նվազ շրջանակ եւ շատ քիչ լիազորություններ ունեցող պետական ինստիտուտը չի կարող ունենալ այնպիսի բարձր լեգիտիմացիա, ինչպես Ազգային ժողովը: Դա եւս նոնսենս է: Նույնիսկ այս տեսանկյունից խնդիրներ կան: Ուրեմն, տեսնում ենք, որ պարոն Գրիգորյանի տեսակետը երկու ոտքից կաղում է` նաեւ կոնցեպտուալ առումով: Այսինքն` Սահմանադրության, այսպես ասած, հեղինակները, հանձնաժողովը, ովքեր աշխատել են այս նախագծի վրա, ըստ էության, այս բոլոր մտահոգություններն ու ռիսկերը հաշվի են առել: Դրա համար հստակորեն սահմանվել է մի շարք հոդվածների ավելի վաղ ուժի մեջ մտնելը»:
Ինչ վերաբերում է ընդհանուրի մեջ հատուկի գերակա լինելուն, փաստաբանն ասաց, որ դա բացարձակապես նորմալ է, եւ բացի գերակայությունից վերոնշյալ հոդվածներն իրար փոխլրացնում են ու հակասություն ընդհանրապես չկա:
Արտաշես Խալաթյանի կարծիքով` խնդիրը գուցե քաղաքական է, հասարակության ուշադրությունը ներքաղաքական օրակարգի վրա սեւեռելու փորձ է, սակայն անհաջող, որը, ինչպես ասաց վերջինս, նման է մի բաժակ ջրում արված փոթորկի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT