Երևան
12 °C
Անցած օրերին պարզվեց, որ բանակի կարիքների համար լվացքի մեքենաներ մատակարարելու բարեգործական ակցիայից բացի նախաձեռնվել է 20 հազար հատ տուֆի խորանարդներ հավաքելու գործընթաց: Դրանք անհրաժեշտ են առաջնագծում խրամատների պատերը ամրացնելու համար:
Այն, որ բանակին անհրաժեշտ են լվացքի մեքենաներ, տուֆ, օգտագործված անվադողեր ու էլի հազար ու մի բան, դա հաստատ է: Այն, որ մենք պաշտոնապես ռազմական ծախսերին կարող ենք ուղղել պետական բյուջեի 15-20 տոկոսը եւ ոչ ավելի, դա էլ է հաստատ: Հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք մեր հիմնական գործընկեր ֆինանսական կառույցների ՝ Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այն, որ մեր բանակի վրա մենք պետք է ծախսենք շատ ավելին, քան դրված է մեր պետական բյուջեով, դա էլ է հաստատ: Իսկ այն, որ գնալով այդ ծախսերը անընդհատ պետք է աճեն, նույնպես հաստատ է:
Ահա այստեղ է, որ հանդիպում ենք մեր պետական կառավարման հիմնական ախտերի հետ:
Օբյեկտիվորեն մեր բանակը պետք է ունենա ֆինանսավորման երկու աղբյուր՝ պաշտոնական եւ ոչ պաշտոնական: Պաշտոնական ֆինանսավորումը, որը կատարվում է մեր պետական բյուջեից, օրինակ անցած տարի կազմել է ավելի քան 294 միլիարդ դրամ: Իհարկե, տարիների ընթացքում այս գումարը ավելանում է, ընդ որում՝ շոշափելի տեմպերով, սակայն դա ակնհայտորեն բավարար չէ, քանի որ մեր հակառակորդը նույնպես զինվում է եւ ունի ֆինանսական ավելի մեծ հնարավորություններ: Այս գումարը ավելի բարձր տեմպերով մեծացնելու համար պետք է ունենանք ուժեղ ու որակյալ տնտեսություն: Իսկ դա մեզ մոտ մի տեսակ չի ստացվում: Տնտեսությունը բաժան-բաժան է արված մի քանի խմբավորումների միջեւ, որոնք որեւէ շահագրգռվածություն չունեն ժամանակին համահունչ արդիականացնելու տնտեսությունը, տեխնոլոգիաներ ներդնելու, տնտեսության մրցունակությունը ըստ էության չի աճում, տնտեսությունն ու բիզնեսը սերտաճած են եւ այլն: Իսկ եթե բանակի ֆինանսավորումը աճի ավելի արագ տեմպերով, քան բյուջեի եկամուտները, ապա կստացվի, որ դրան ուղղված գումարները վերցվում են այլ ոլորտներից: Իսկ նման կերպ վարվելու դեպքում, պատկերավոր ասած, բանակի թիկունքն է թուլանալու: Եվ ուրեմն, բանակի ֆինանսավորման պաշտոնական՝ բյուջետային ֆինանսավորման աճի հնարավորությունները սահմանափակ են:
Ոչ պաշտոնական ֆինանսավորման հեռանկարները տեսականորեն անսահման են թվում: Ունենք հսկայական սփյուռք, ունենք շատ հարուստների խավ եւ ունենք բանակի հոգսերի նկատմամբ սրտացավ բնակչություն:
Տարիներ շարունակ մեզ ասում էին, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում չի վերացվում, որովհետեւ օլիգարխները, բացի իրենց պաշտոնական հարկերից, վճարում են նաեւ «սեւ դրամարկղին», որտեղից հիմնականում ֆինանսավորվում է բանակը: Ապրիլյան պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդ այսպես կոչված «սեւ դրամարկղից» բանակին ոչինչ, կամ գրեթե ոչինչ չի հասնում: Պարզվեց, որ 21-րդ դարում առաջնագծում հսկող մեր զինվորները ունեն գիշերային դիտարկման սարքերի, սահմանի վրա շարժումների դետեկտորների ու բազմաթիվ, բազմատեսակ ժամանակակից այլ սարքավորումների խիստ պակաս, եթե մեղմ արտահայտվենք: Թշնամու մոտենալը շատ դեպքերում իմանում են լարերից կախված պահածոների տուփերի զնգոցից: Մի խոսքով, պարզվեց, որ հանուն բանակի տնտեսության ստվերը ընդամենը «կրուտիտ է» ու հսկայական՝ հարյուրավոր միլիոն դոլարներ ուղղակի գրպանվել են:
Բանակի ոչ պաշտոնական ֆինանսավորման մյուս աղբյուրը բարեգործությունն է: Որոշակի միջոցներ այս աղբյուրից, իհարկե, գալիս են: Բայց դա քիչ, չափազանց քիչ է, եթե համեմատենք ունեցած հնարավորությունների հետ: Ու այստեղ հիմնական խնդիրը վստահությունն է: Բարեգործական նպատակներով գումար հատկացնողին անշուշտ, հետաքրքրում է, թե ուր գնաց այդ փողը, արդյո՞ք դրանով ձեռք բերվեց այն, ինչ պետք է ձեռք բերվեր, թե՞ այդ գումարը նույնպես գրպանվեց: Դատելով մեր ներկա ու նախկին բարձրաստիճան զինվորականներից, ոմանց ունեցած նյութական կարողությունների ծավալից, բարեգործների մտավախությունները առնվազն տեղին են: Այլ կերպ ասած, կա վստահության խիստ պակաս, կամ եթե անկեղծ լինենք՝ վստահության իսպառ բացակայություն: Ու այս պայմաններում հուսալ, որ զուտ բարեգործական խողովակներով բանակը մեծ գումարներ կստանա, թերեւս միամտություն է:
Այսպիսով. բանակի բյուջետային ֆինանսավորման էական աճի ռեսուրսները խիստ սահմանափակ են, քանի որ տնտեսության մեջ իրական՝ որակական բարեփոխումներ չեն լինում եւ տնտեսության աճը ընդամենը քանակական է: Եվ եթե, օրինակ, գունավոր մետաղների գները համաշխարհային շուկայում կրկին ընկնեն, կամ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների ծավալները կրկին նվազեն, բանակի ֆինանսավորման խնդիրները կրկին կսրվեն: Բանակի ֆինանսավորման ոչ պաշտոնական աղբյուրները նույնպես թույլ են՝ վստահության բացակայության պատճառով: Այլ կերպ ասած, քանի դեռ կա իշխանության նկատմամբ խորը անվստահություն, կոռուպցիա, տնտեսությունը օլիգոպոլացված է, բիզնեսն ու իշխանությունը սերտաճած են եւ այլն, մեր բանակը ունենալու է ֆինանսավորման լրջագույն խնդիրներ, հետեւաբար մեր երկրի անվտանգության մակարդակը միշտ դրվելու է կասկածի տակ թե՛ ներսում եւ թե՛ հակառակորդի կողմից:
Նման պայմաններում բանակի այս կամ այն կարիքը, պատկերավոր ասած, ֆեյսբուքյան մեկանգամյա ակցիաներով լուծելու փորձերը լինելու են աղմկահարույց, ունենալու են շատ ցածր արդյունավետություն, եւ որ ամենակարեւորն է, բացասական ազդեցություն է ունենալու այն նուրբ զգացմունքների վրա, որ տածում է բնակչությունը բանակի հանդեպ: Այսինքն՝ բացասական էֆեկտը շատ ավելին է լինելու, քան ստացված լվացքի մեքենաները կամ տուֆե խորանարդները: Իշխանության նկատմամբ վստահություն ձեւավորելը եւ տնտեսության որակն ու բովանդակությունն արմատապես փոխելը որեւէ այլընտրանք չունեն:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 27-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT