Երևան
12 °C
Փհենչհան 2018-ում հայ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկների հետ կապված սկանդալն իր շարունակություն ստացավ մրցումներից հետո: Երեկ՝ մարտի 1-ին, ՀՀ դահուկասպորտի ֆեդերացիայի ղեկավարներն ու լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին ներկայացրել են տեղի ունեցածի պատճառները, որից հետո որոշում է կայացվել լուծարել լեռնադահուկային սպորտի հավաքականը եւ նորը ստեղծել: Օլիմպիական խաղերի օրերին լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը մնացել է առանց դահուկների: Նշվում էր, որ նրան խոստացել են գույք տրամադրել մրցավայրում, սակայն չեն տվել: Խոսակցություններ կային, որ 18-ամյա մարզիկից այսպիսով փորձել են վրեժ լուծել, քանի որ ի սկզբանե ցանկացել են, որ խաղերին մասնակցի, ոչ թե նա, այլ թիմի ավագ մարզիչ Սեյրան Հարությունյանի որդին՝ Հարություն Հարությունյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը ներկայացրեց՝ ինչ փոփոխություններ են լինելու ֆեդերացիայում եւ փորձեց պարզաբանել՝ ինչ է տեղի ունեցել Փհենչհանում:
- Ի՞նչ որոշումներ են կայացվել նախարարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ:
- Քննարկվել է մասնակցությունն օլիմպիական խաղերին եւ, բնականաբար քննարկվեց նաեւ աղմուկ բարձրացրած միջադեպը: Կայացրեցինք որոշակի որոշումներ, որոնց մասին կասենք:
- Որոշումներից մեկն այն է, որ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ Սեյրան Հարությունյանը հրաժարական է տվել:
- Այո՛, այդպես է. առաջիկայում մենք չենք ունենալու հավաքական թիմ՝ լեռնադահուկային սպորտի մասին է խոսքը: Հավաքական թիմի բոլոր անդամները դադարում են թիմի անդամ լինելուց, այդ թվում՝ մարզիկները: Հավաքական թիմ կոչվելու եւ ընդհանրապես հավաքական թիմ ձեւավորելու նոր կանոնակարգ է գործելու: Ես ինքս մշակելու եմ կանոնակարգ, դրվելու է նախագահության քննարկմանը: Դա ենթադրում է որոշակի բարեփոխումներ, որը տալու է իր ցանկալի արդյունքը:
- Ովքեր գնացել են, նրանք վերադառնալու շանսեր ունե՞ն:
- Միանշանակ՝ բոլորը: Որոշակի սկզբունքներ են լինելու: Սկզբունքներին համապատասխանելու դեպքում դառնալու են հավաքական թիմի անդամներ: Լինելու են չափանիշներ, որոնց շնորհիվ մարդը դառնալու է հավաքականի անդամ: Դեռ մշակելու ենք, փոխանցելու ենք ֆեդերացիայի նախագահության նիստին, քննարկվելու է, ուղարկվելու է ֆեդերացիայի շահագրգիռ կազմակերպություններին ու անձերին, լսվելու են առաջարկությունները, բոլոր խելամիտ առաջարկությունները հաշվի առնելով՝ մշակվելու է հետաքրքիր կանոնակարգ, որը նաեւ հիմք է դառնալու մեր քառամյա ցիկլի համար:
- Կպարզաբանե՞ք ստեղծված աղմուկը: Ինչո՞ւ սա տեղի ունեցավ:
- Ես չեմ ուզում ինչ-որ բան ասել, որովհետեւ չեմ մեկնաբանում ուրիշների ասածները: Մենք մանրամասնորեն ներկայացրեցինք, որ դահուկների խնդիրը տեղում լուծված է եղել, նաեւ ցույց տվեցինք այն դահուկները, որոնք մարզիկին տրվել է, մինչեւ դահուկների գալը, մեր մարզիկը հրաժարվել է այդ դահուկներով մարզվել: Չգիտեմ՝ ինչու է հրաժարվել: Իհարկե, նա մեկնաբանում է՝ ես հո բոմժ չեմ, որ ուրիշի օգտագործած դահուկները քշեմ՝ մոռանալով, որ մինչեւ այդ նույն դահուկներից ավելի վատն էր քշում: Մի խոսքով, մանրամասները ներկայացվել են:
- Կմեկնաբանե՞ք այն, որ մարզիկն ասում է՝ երկար տարիներ նոր դահուկներ չի ստացել:
- Ես կարդացել եմ իր հարցազրույցները, ծաղկաքաղ եմ արել: Մենք լռել ենք, այնտեղ լռել ենք եւ չենք փորձել ցածրանալ կենցաղային մակարդակի, որովհետեւ այնտեղ շատ բաներ հնչեցին, որ ուղղակի ծիծաղելի եւ կենցաղային մակարդակի էին: Այնտեղ կարելի էր հայտարարել, որ մեղավորը ֆեդերացիայի նախագահն է, եւ ընդամենը 2 օր հետո նույն լրատվամիջոցին ասել՝ բայց ես ի՞նչ խնդիր ունեմ ֆեդերացիայի նախագահի հետ, մենք լավ հարաբերություններ ունենք: Այդ մակարդակի մենք չուզեցանք ցածրանալ եւ բացի դրանից՝ չուզեցանք նաեւ, որ մեզ մեղադրեն, թե մենք ճնշում ենք գործադրում մարզիկի վրա: Ինչ վերաբերում է դահուկներին, նա իր հարցազրույցներում նշել է, կարող եք նայել կամ կարող եմ նկարներն ուղարկել, ասում է. «2016 թ. Սենթ Մորիսում ստացել եմ դահուկներ»: Հաջորդ հոդվածում ասում է. «Եթե խոսքը վերաբերում է իմ՝ 2017 թ. ստացած դահուկներին...»: Այսինք՝ դա ի՞նչ է ենթադրում, ենթադրում է, որ թե՛ 16-ին, թե՛ 17-ին նա ստացել է: Եվ, երբ հարց ենք տալիս՝ ինչո՞ւ 2017 թ. ստացած քո դահուկները չես բերել մրցման վայր, նա պատասխանում է. «Գիտե՞ք՝ կանտերը մի քիչ մաշված էին»: Ասում եմ. «Եղբայր դու բեր ֆեդերացիայից ստացած քո դահուկները, եւ մենք կտեսնենք՝ մաշված է, թե՝ ոչ: Կամ խոսում է «սկոչած» կոշիկների մասին: Նայեք ՀՀ առաջնությունից արված Արմենիա հեռուստաընկերության ռեպորտաժը, նույն կոշիկներն են առանց «սկոչի»: Նույն կոշիկները նաեւ ես նկարել եմ Կորեայում՝ կրկին առանց «սկոճի»: Այսինքն՝ կարելի է «սկոչել» ցույց տալ, որ իբր ինքը քշում է «սկոչած» կոշիկներով, այդ «սկոչերը» հանել, քշել այդ նույն կոշիկներով:
- Իսկ ինչո՞ւ է նա այդպես ասում: Հենց այնպե՞ս: Կարելի էր ուղղակի մասնակցել...
- Իհարկե կարող էր մասնակցել, հենց դա ենք ասում, եւ հատկապես տեղյակ լինելով, որ դահուկների խնդիրը լուծվել է՝ նման աղմուկ բարձրացնել կարծում եմ, որ տեղին չէր, հատկապես, երբ ամեն ինչ փորձում են տեղափոխել անձնական դաշտ:
- Ըստ Ձեզ՝ նրա ասածների պատճառն ա՞յն է, որ ուզում էր անձնական խնդիր լուծել:
- Ես չգիտեմ: Ես չեմ կարող մեկնաբանել նրա ասածները, բայց բաներ կան, որոնք աբսուրդի են հասնում, այսինքն՝ մի հարցազրույցում ասում է ուրիշ բան, 2 օր հետո նմանատիպ հարցազրույցում ասում է հակառակը: Ես չեմ, Դուք եք, հիմա ես ինչպե՞ս բացատրեմ:
- Այդ դեպքում, հասկանալի չէ՝ ինչը կարող էր պատճառ լինել, որ նա նման բան ասեր:
- Ես էլ չեմ հասկանում եւ չեմ էլ կարող մեկնաբանել նրա ասածները:
- ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը նիստի ժամանակ ասել է, որ խնդիրն անձնական հարթության վրա է: Ինչո՞ւ է նրա մոտ նման տպավորություն ստեղծվել:
- Երեւի լսելով նաեւ մարզիկին:
- Ի՞նչ կասեք այն խոսակցությունների մասին, որ ավագ մարզիչ Սեյրան Հարությունյանը փորձել է իր տղային՝ Հարություն Հարությունյանին, առաջ տանել:
- Իմ անձնական կարծիքը ասեմ եւ կարծիքս որպես ֆեդերացիայի փոխնախագահ, որը չի կիսում տվյալ մարզիկի ասածը: Օրինակ բերեմ. կա միջազգային ֆեդերացիայի մարզումային ծրագիր: Ըստ կարգի՝ պետք է գործուղենք մարզիկների, որոնք ունեն 200-ից ցածր միավորներ (գիտեք մեզ մոտ նվազող համակարգ է (խմբ. որքան միավոր ցածր է, այնքան լավ)): Թե՛ Հարությունը, թե՛ Աշոտը 2016 թ. աշնանը չունեին համապատասխան միավորներ, էլ չեմ ասում, որ այնտեղ ընդունում էին 1 աղջիկ եւ 1 տղա, բայց ես ինքս իմ անձնական կապերն օգտագործելով այնպես արեցի, որ երկուսն էլ գնացին, դա խոսում է, չէ՞, հավասարության նշանի մասին: Նույն ծրագիրը կար նաեւ այս տարի: Երկուսի թեկնածությունն էլ ես անցկացրել էի, այսինքն՝ եթե պետք է գնար 1 աղջիկ, 1 տղա, ուղարկել էինք 2 տղա: Կրկին հաշվի առնելով երկուսի անձերը: Ցավոք, Կարապետյանն անձնագրի հետ կապված խնդիրներ ուներ, չհասցրեց վիզա ստանալ, մենք այդ տեղը կորցրեցինք: Բացի դրանից՝ ամենավառ օրինակը. ֆեդերացիայի նախագահության նիստում քննարկվում է երկուսի մասնակցությունը, մեկը մեկից ընդամենը մի 3 միավորի տարբերություն, որը տվյալ դեպքում էական չէ, նրանք գրեթե հավասար հնարավորությունների մարզիկներ են, Աշոտը մի փոքր առավել: Նախագահության ընդլայնված նիստն է, որոշում պետք է կայացվի, եւ առաջարկությունն արվում է Սեյրան Հարությունյանի եղբոր կողմից, որ պետք է միանշանակ Հայաստանը ներկայացնի Աշոտ Կարապետյանը: Ասեք՝ այդտեղ կա՞ միտում Հարություն Հարությունյանին ուղարկելու: Թիմի տղաներ են, չի կարելի մեկը մեկի անունը տալ, նրանք թիմակիցներ են, ընկերներ են:
- Կպարզաբանեք՝ ինչպե՞ս է եղել, որ մինչեւ գնալը նա դահուկ չի ունեցել ու ի՞նչ է եղել, որ ավստրիական ընկերությունը դահուկը չի ուղարկել Հարավային Կորեա:
- Քանի որ որոշումը կայացվել էր հունվարի 25-ին (խմբ. նկատի ունի որոշումը, թե ով է մասնակցելու օլիմպիական խաղերին), հենց 25-ին դիմեցինք ավստրիական մեր գործընկերոջը, որպեսզի մեզ ապահովի նոր դահուկներով:
- Կասե՞ք՝ որ ընկերությունն է:
- Դա առեւտրային գաղտնիք է: Ես հիմա բացատրեմ՝ ինչու չեմ ասում անունը. որոշ լրագրողներ սկսել են տարբեր ֆիրմաների գրել, թե մենք պատվիրել ենք, չենք պատվիրել, ինչ պայմաններում ենք պատվիրել, պատվիրել ենք դա Կորեա հասցնել, թե չենք պատվիրել ու նմանատիպ հարցեր: Մենք ունենք լավ հարաբերություններ ինչ-որ ֆիրմայի հետ: Այդ ֆիրման մեզ տալիս է բավականին մեծ զեղչեր, կամ անվճար եւ այլն, եւ այլն, ընկերական հարաբերություններ են: Նմանատիպ հարցումներ ստանալուց հետո, ի՞նչպես կվերաբերվեն մեզ: Նույնիսկ ինձ ուղարկում են, ասում են՝ այսպիսի բան են գրել մեզ, ի՞նչ պատասխանենք: Այդ մարդիկ վատ են զգում, որ իրենց նմանատիպ հարց են տալիս, վերջիվերջո նրանք եվրոպացիներ են: Նրանք կարող են մտածել, որ ինչ-որ խնդիր կա, եւ մենք փորձում ենք մեղքը նրանց վրա գցել: Մենք ամսի 25-ին պատվիրել ենք, պատասխանը եկավ, որ իրենք չեն կարող դա Կորեա առաքել: Մենք խնդրեցինք, որ եթե հնարավոր է, այնտեղ իրենք ներկայացուցչություն ունեն, մենք գոնե վերցնենք այդ պատվիրակությունից: Դահուկները մասնագիտական գույքն են, արտադրվում են սահմանափակ, այնպես չէ, որ կարող ես գտնել ազատ վաճառքում, կարող ես գտնել, բայց շատ դժվարությամբ: Օլիմպիական ցանկացած խաղերի, մենք մեր մարզիկներին ապահովել ենք տեղում՝ գնելով ամենավերջին արտադրության եւ մոդելի գույքը: Եվ քանի որ տվյալ ընկերությունն ասաց, որ չի կարողանում դա անել, դիմեցինք Մոսկվա:
- Բացատրեցին՝ ինչո՞ւ չեն կարողանում առաքել:
- Ո՛չ, չեն բացատրել, ուղղակի գրեցին, որ չեն կարող դա ապահովել: Ես, ճիշտն ասած, ես բացատրում եմ հեռավորության առումով: Հետո հասկացա. երբ մենք տեղում արդեն հանդիպեցինք տվյալ ընկերությունների ներկայացուցիչներին, հասկացանք, որ նրանք բացառապես բերել են դահուկներ, որոնք տրամադրում են նրանց, ովքեր օգտագործում են տվյալ ընկերության արտադրանքը, աշխարհահռչակ մարզիկների մասին է խոսքը: Եթե, ես օրինակ աշխարհի չեմպիոն դարձա, եթե քշում եմ տվյալ ընկերության դահուկները, ինձ հենց տեղում տալիս են նոր դահուկներ: Դա նաեւ գովազ է: Նրանք բերել էին իրենց հովանավորչական դահուկները, ավելի դահուկ չունեին մեզ տալու:
- Հետո ինչպե՞ս ստացվեց դահուկ ձեռք բերելը:
- «Ֆիշր» ընկերությունը, որի հետ հին բարեկամություն ունենք: Փետրվարի 11-ին, ունեին մարզիկ, որը, եթե չեմ սխալվում, դարձավ օլիմպիական բրոնզե մեդալակիր, դահուկներն օգտագործել էր 2-3 անգամ, այդ դահուկները համաձայնեցին մեզ տալ: Ուրախացանք, շնորհակալություն հայտնեցինք, որովհետեւ վերջիվերջո գույքի խնդիրը լուծվում է: Վերցրեցինք դահուկները: Հայտնեցինք մեր մարզիկին, որ դահուկները կան, կարող ես քշել: Հարցրեց՝ նոր են: Ասացի՝ նոր են, բայց 2-3 անգամ մարդը մրցումի է մասնակցել, եւ միանշանակ պատասխանը լսեցինք՝ հո ես բոմժ չեմ՝ ուրիշի քշած դահուկները քշեմ: Ես ապշեցի, ճիշտն ասած: Որովհետեւ, եթե խնդիրն այն էր, որ ես դահուկներ չունեմ մարզվելու, եւ դահուկների խնդիրը լուծվել է, եւ Մոսկվայում էլ լուծվել է դահուկների եւ կոշիկների խնդիրը, որը բերելը տեխնիկական հարց է... հասկացա, որ գործ ունենք երեխայական քմահաճույքի հետ:
- Իսկ օլիմպիական խաղերում 3 մարզիկի՝ Կատյան Գալստյանի, Միքայել Միքայելյանի ու Աշոտ Կարապետյանի ելույթներն ինչպե՞ս կամփոփեք:
- Ամենափորձառուն Կատյան էր. նրա 2-րդ օլիմպիական խաղերն էին: Կատյան նախորդ օլիմպիական խաղերում 200-ից ավելի միավոր էր հավաքել: Այս օլիմպիական խաղերում նա ցույց տվեց 170 միավորի կարգի արդյունք. չեմ ասում՝ շատ ակնհայտ էր առաջընթացը, բայց բնականաբար կա առաջընթաց, որն ինձ ուրախացնում է, եւ նաեւ հիմք է տալիս մտածել, որ կարող է շատ ավելի լավ արդյունքներ ցույց տալ: Միքայելը մեր միակ մարզիկն էր, որը մասնակցում էր վարկանիշով, մյուս երկուսը սպիտակ քարտով էին մասնակցում: Ի դեպ, ասեմ, որ մյուս օլիմպիական խաղերին չենք մասնակցելու սպիտակ քարտով, մասնակցելու ենք միայն ու միայն վարկանիշով: Միքայելը 125 միավորի արդյունք ցույց տվեց, բավարար եմ գնահատում: Ամենափոքրն էր տարիքով: Փառք ու պատիվ նրան, կարողացավ 30 մարզիկ թողնել իր ետեւում: Աշոտն ուներ 87 միավոր: Օլիմպիական խաղերում՝ հատուկ ոլորավայրէջքում ցույց տվեց 211 միավոր: Գնահատում եմ բավարար, որովհետեւ արեց այն, ինչ կարող էր: 3-ին էլ բավարար եմ գնահատում, ինչ կարող էին արեցին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT