Վարչապետը գնացքով գնացել է Գյումրի. փակ խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

ՀՀ վարչապետ  Կարեն Կարապետյանը նոր արագընթաց էլեկտրագնացքով էր նախընտրել գալ Գյումրի:  Վարչապետի հետ Գյումրի էին ժամանել նաեւ  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:  

Վարչապետը հասցրել էր մինչեւ Գյումրի հասնելը ծանոթանալ  էլեկտրագնացքի պայմաններին ու հնարավորություններին: Տպավորությունը հավանաբար դրական է, քանի որ Գյումրի կայարան իջնելուն պես  ողջունեց  «Հարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ին նման  որոշում կայացնելու եւ նոր արագընթաց գնացք  շահագործելու գաղափարի համար: Վարչապետը լրագրողների հարցերին չպատասխանեց,  այլ շտապեց Շիրակի մարզպետարան՝ փակ խորհրդակցության:  Փոխարենը սրտաբաց զրույցի պատրաստ էր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Գոհ էր գաղափարից էլ, գնացքից էլ, գնացքի արագությունից էլ:

«Առաջին անգամ չէ, որ գնացքով եկա Գյումրի, իսկ էս նոր գնացքով շատ ավելի հաճելի, ավելի լավ, հարմարավետ էր: Կարող եմ ասել, որ շատ ավելի հարմար էր, քան որւէ այլ երթուղային, կամ տաքսի: Ճիշտ ժամանակին շարժվեց, ճիշտ ժամանակին հասանք, 1ժամ 59 րոպեում հասանք Գյումրի»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը: Արդյոք տոմսի համար բարձր գին չէ սահմանված, որովհետեւ 2500դրամը շատերի համար է անմատչելի, նախարարն ասաց, որ արագընթացին կա այլընտրանք՝ հին շարժակազմը:

«Հին գնացքը կա, որն ավելի էժան է, եւ տարբեր կանգառներում է կանգնում, էս գնացքը էքսպրեսս է Երեւանից մեկից  Գյումրի է հասնում առանց կանգառների, եւ հետո, այլընտրանքը նաեւ երթուղային տաքսիներն են, մյուս տաքսիներն են: Մարդը կարող է ընտրել իր գրպանին եւ հարմարավետությանը համապատասխան»,-ասաց նախարարը:

Վահան Մարտիրոսյանը նաեւ ընդգծել է, որ այս արագընթացը եւս մեկ խթան կհանդիասան զբոսաշրջության զարգացման համար: Նաեւ «Շիրակ» օդանավակայանն է աշխուժանում,-ընդգծեց նա եւ տեղեկացրեց, որ ներկա պահին քննարկվում են նոր ծրագրեր արագընթաց այլ փոխադրամիջոցներ եւս ունենալու համար: Հնարավոր է առաջիկայում նաեւ երկրորդ արագընթացը բերվի Գյումրի, որ ոչ թե վաղ Երեւանից դուրս գա երեկոյան նոր մեկնի, այլ նաեւ հնարավորություն լինի առավոտ շուտ նաեւ  Գյումրիից շարժվել Երեւան: Երբ երկրորդ գնացքը լինի, Երեւան-Գյումրի-Երեւան երթուղին արագընթացով կդառնա ամենօրյա:

Ի՞նչ կասեք «Տարոն Ավիա»-ի մասին, հարցին, նախարարը պատասխանեց. այդ հարցին պատրաստ չեմ:  Որոշակիորեն պատրաստ էր Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին առնչվող հարցերին: Տեղեկացրեց, որ այս տարի ծրագիրը մինչեւ Գյումրի չի ավարտվի, իսկ Գյումրի-Բավրա հատվածը դեռ նախագծման փուլում է, մրցույթ էլ հայտարարված չէ:

Շիրակի մարզպետարանում կայացած փակ խորհրդակցությունից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին, այուամենայնիվ ինչ-որ բան ասաց: Իհարկե, չպատասխանեց տրվող հարցերին, մաիյն տեղեկեցրեց, որ հերթական մարզային հանդիպումն էր, քննարկել են  2017-ին կատարված աշխատանքը, խոսել 2018-ի  ուրվագծումներից:  Մոտ ժամանակներս նորից լինելու եմ Գյումրիում, կամփոփենք,-ասաց վարչապետը: 

Ի դեպ, գնացքով Գյումրի եկած պատվիրակության անդամները վարչապետի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանից դեպի  Արագածոտնի մարզ մեկնեցին իրենց մեքենաներով: 

 

 

Տպել
5032 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում