ID քարտը պետք կլինի միայն պացիենտին, եթե նա ցանկանում է հետևել իրեն վերաբերող տեղեկությանը

Էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման պարագայում բժշկին դիմելու համար նույնականացման (ID) քարտի անհրաժեշտություն չկա: Այս մասին մեր  հարցմանն ի պատասխան պարզաբանեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:  

Բժիշկների ու մասնավորապես ստոմատոլոգների շրջանում համոզմունք կա, որ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալուց եւ այդ ծրագրով աշխատել սկսելուց հետո այլեւս չեն կարող ընդունել նույնականացման քարտ չունեցող այցելուներին, որովհետեւ պարտավորված են լինելու նրանց տվյալները մուտքագրել էլեկտրոնային առողջապահական համակարգ: Անահիտ Հայթայանն ասում է, որ նույնականացման քարտը կարող է անհրաժեշտ լինել միայն պացիենտին, եթե նա ցանկանա այդ համակարգում մուտք ունենալ դեպի իր հիվանդության պատմությանը վերաբերող տեղակատվությունը:

Ստոմատոլոգներն այդ համակարգին պետք է միանային մարտի վեցից, բայց նրանց 99 տոկոսը ոչ միայն չի միացել, այլեւ շատերը նույնիսկ հստակ պատկերացում չունեն, թե ինչպես է այդ ծրագիրը գործելու եւ ինչ է պահանջվում իրենցից:

Նախարարի խոսնակը նշեց, որ էլեկտրոնային առողջապահական համակարգում առայժմ մուտքագրվում են պետական պատվերով տրամադրված բուժօգնության վերաբերյալ տեղեկությունները, եւ բուժհաստատությունները պետպատվերով տրամադրված ծառայությունների դիմաց ֆինանսավորում են ստանում ըստ այդ տեղեկությունների:

Լուրը հրապարակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:

Տպել
1097 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ