Թովմասյանի՝ մինչեւ 65 տարեկանում ՍԴ նախագահ լինելը հակասում է Սահմանադրությանը. Զեյնալյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հրայր Թովմասյանին: ՍԴ նախագահի ընտրությունը տեղի կունենա առաջիկա ԱԺ քառօրյա նիստում, որը սկսվելու է մյուս երեքշաբթի օրվանից: Պարզվում է, որ այս ընտրություններում հետաքրքիր ենթատեքստ կա, որն առաջին հայացքից աչքի չի ընկնում: Բան այն է, որ 2005 թվականի Սահմանադրությամբ ՍԴ նախագահը կարող է ընտրվել ԱԺ-ի կողմից եւ պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, իսկ 2015-ի փոփոխություններով ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ անդամների կողմից եւ կարող է պաշտոնավարել 6 տարի ժամկետով: Հիմա ստացվել է այնպես, որ այս կարգը ուժի մեջ է մտնում ապրիլի 9-ից, սակայն ՍԴ նախագահն ընտրվում է նախկին Սահմանադրությամբ: Պարզ է, որ սա միանշանակ հաշվարկված էր Թովմասյանի կողմից մինչեւ Սահմանադրությունը գրելը:

Գագիկ Հարությունյանը՝ ՍԴ նախկին նախագահը, որը հիմա զբաղեցնում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, ՍԴ նախագահի պաշտոնից պետք է հեռանար մարտի 23-ին, քանի որ նրա 70-ամյակը լրանում է այդ օրը: Այս դեպքում էլ հնարավոր չէր լինի նոր Սահմանադրությամբ ՍԴ նախագահ ընտրել, քանի որ մինչեւ ապրիլի 9-ը ժամանակ կար, թեեւ օրենքն ասում է, որ ՍԴ նախագահի ընտրությունը կատարվում է նախկինի լիազորությունների ավարտից հետո՝ 30 օրվա ընթացքում: Ստացվում է, որ Հրայր Թովմասյանը նոր Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի համար կարելու ընթացքում «ձեռքի հետ էլ» իր չափսերն է վերցրել ու մի կոստյում էլ իր համար է կարել:

Արդյո՞ք ժողովրդավար է նոր Սահմանադրության առկայության դեպքում ՍԴ նախագահ ընտրել հին Սահմանադրությամբ, երբ ՀՀ 4-րդ նախագահն ընտրվեց 2015-ին ընդունված Սահմանադրությամբ: ԱԺ-ում լրագրողների այս հարցին պատասխանելով՝ ԵԼՔ-ի պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանն ասաց.

«Այս հնարքով, այս տեղադրված բանալիով արգելափակվում է նոր Սահմանադրության տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ սա հատուկ արվել է նրա համար, որ չեզոքացվի դա, ՍԴ նախագահի պաշտոնում իրականացվի քաղաքական մեծամասնության կամքը՝ քաղաքականացվի ՍԴ-ն: ՍԴ նոր օրենքով հանված է Սահմանադրական դատարանի որոշումների անփոփոխելիության արգելքը: Սա արվել է, որ չեզոքացվեն ժողովրդավարական այն էլեմենտները, որոնք կային այս Սահմանադրության մեջ»,- ասաց Զեյնալյանը:

Զեյնալյանը նշեց, որ այս քայլը հակասում է Սահմանադրությանը, եթե որեւէ մեկը պաշտոնավարի 65 տարեկանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5455 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ