Երևան
12 °C
Մարտի 15-ին «Հայկական ժամանակ»-ը Երեւանի քաղաքապետարանի կայքից տեղեկացավ, որ ԵԼՔ դաշինքին մազ կազմող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դիմել է Երեւանի քաղաքապետարանին ապրիլի 3-ին ժամը 18:00-22:00 հանրահավաք եւ երթ անցկացնելու համար: ՔՊ-ի այս նախաձեռնության մասին տեղյակ չէին դաշինքի մյուս կուսակցությունները՝ Լուսավոր Հայաստանը եւ Հանրապետությունը: Նրանց անդամները լրագրողներից էին տեղեկանում այս հանրահավաքի մասին եւ անակնկալի գալիս: ԵԼՔ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք սա չի նշանակում, թե դաշինքից ովքեր փողոցային պայքար սկսելու ցանկություն ունեն, ովքեր՝ ոչ:
«Ձեր հարցն ինձ չի գալիս, այն ունի ուղղորդող բնույթ եւ պարունակում է սխալ պատասխան: Այս պահի դրությամբ չկա որոշում ԵԼՔ-ի եւ ՔՊ-ի կողմից փողոցային կամ այլ գործողություն սկսելու: Հիմա կան քննարկումներ, որտեղ կա ՔՊ-ի կողմից առաջադրված ճանապարհային քարտեզ, մյուս ուժերի կողմից այլ մոտեցումներ, այլ գործողությունների պլաններ, որոնք քննարկման փուլում են: Լինելով ճանապարհային քարտեզի հեղինակ, ՔՊ-ի մեր գործընկերները գտել են, որ անհրաժեշտ է այս պահից իրենց երաշխավորել որոշ տեսակի սադրանքներից, որպեսզի հետագայում չպարզվի, որ այլ ուժերի կամ հենց իշխանության կողմից բոլոր օրերը զբաղված են: Ես այստեղ լուրջ խնդիր չեմ տեսնում, ցանկալի կլիներ, որ մեզ էլ տեղյակ պահեին»,- ասում է խմբակցության քարտուղարը եւ տեղեկացնում, որ այս պահին քննարկվում է դաշինքի համատեղ քայլերի ծրագիրը:
Ճշտող հարցին, եթե ՔՊ-ն այս քայլին միայնակ է գնացել, թեկուզ օր «բրոյնա» անելու մասով, առանց մյուսներին տեղյակ պահելու, սա չի՞ նշանակում, որ հետագա գործողությունները միայնակ է անելու, Գորգիսյանն ասաց.
«Բնավ ոչ, որովհետեւ փողոցային պայքար կոչվածին ուժերից որեւէ մեկը կտրականապես դեմ չէ: Մենք ունենք տրված խոստումներ, քաղաքական մոտեցումներ եւ չի կարելի կրկնել մինչ այս եղած ընդդիմությունների թույլ տված սխալները: Չի կարելի քաղաքացիներին անընդհատ տանել փակուղի, տանել պարտության: Սա ավելի է վնասում քաղաքացուն, քաղաքացու ձեւավորմանը եւ այս ամենի համատեքստում են գնում մեր քննարկումները»,- ասում է Գորգիսյանը: Հարցին, թե Լուսավոր Հայաստանն ի՞նչ տարբերակ է առաջարկում քաղաքացիներին փակուղի չտանելու մասով, խմբակցության քարտուղարը չի պատասխանում, առհասարակ ծրագրերի մասին չի խոսում, քանի որ ԵԼՔ-ում դեռ քննարկումները շարունակվում են:
Գեւորգ Գորգիսյանը միաժամանակ նշում է, որ ԵԼՔ-ում եղած ուժերից Հանրապետություն կուսակցությունը փողոցային պայքարի երկար ճանապարհ է անցել, Լուսավոր Հայաստանի մեծամասնությունը քաղաքականություն է եղել փողոցային պայքար անցնելով: Իսկ թե այժմ փողոց դուրս գալու անհրաժեշտություն տեսնու՞մ է, Գորգիսյանն ասում է.«Հիմա քննարկման փուլում ենք, երբ որ կլինի ԵԼՔ-ի դիրքորոշումը, ապա կհրապարակվի»:
Այս պահին քաղհասարակությունը եւս փղոցային պայքար իրականացնելու ցանկություն ունի: Եթե դաշինքը փողոց դուրս չգա, ապա չի ստացվում, որ հասարակությանը կրկին հիասթափեցնում են: Այս հարցին Գորգիսյանը պատասխանեց.
«Մեր քննարկումները միտված են նրան, որ մենք երբեք քաղաքացիներին չտանենք հիասթափության եւ երբ կլինի որոշում այն կլինի՝ կշռադատված, համակողմանի քննարկված, չի վնասի ու չի հիասթափեցնի ՀՀ քաղաքացիներին: Բնականաբար այնպես պետք է անենք, որ որոշումը չվնասի ԵԼՔ-ին»:
ԵԼՔ-ի վերջին խմբակցության նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ անկախ քննարկումներից ճանապարհային քարտեզը չի վնասվելու: Հարցին, թե սա չի՞ ենթադրում, որ անկախ քննարկումների արդյունքից ՔՊ-ն դուրս է գալու փողոց, Գորգիսյանն ասաց.
«Պարոն Փաշինյանը նկատի է ունեցել, որ այս քննարկումների արդյունքում բացահայտվում են առկա ռիսկերը եւ հնարավորություն է ունենում դրանց հավաշարակշռող մոտեցումներ ներկայացնել եւ դրանով շարունակվում է քննարկումը»:
ՀԺ-ի հարցին, թե ԵԼՔ-ի հուշագիրը լուծման ի՞նչ տարբերակներ է առաջարկում, երբ դաշինքի կուսակցությունները ինչ-որ հարցի շուրջ միասնական համաձայնության չեն գալիս, Գորգիսյանը նշեց, որ ծայրահեղ դեպքում, եթե ուժերից մեկը որոշի ինքնուրույն գործողություն ծավալել, ուրեմն պետք է դաշինքի հետ քննարկի:
ԵԼՔ-ի պատգամավորներից Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու լավագույն ժամանակը 2017-ի խորհրդարանական ընտրություններն էին: ՀԺ-ն Գորգիսյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ դաշինքը կամ դաշինքում առկա կուսակցություններից մեկը որոշի նստել եւ սպասել, մինչեւ 2022 թվականի խորհրդարանական ընտրությունները՝ իշխանափոխության փորձ անելու համար:
«Քաղաքական որեւէ ուժ երբեք չի նստում եւ սպասում, առավել եւս ԵԼՔ-ում առկա քաղաքական ուժերը: ԵԼՔ-ը ստեղծման օրից պայքարում է իշխանափոխության համար: Դուք հիմա ներկայացնում եք մինչեւ հիմա եղած ընդդիմության մոտեցումները եւ դրանց բացարձակ թերությունները: Մյուս ընդդիմությունները պարապ նստել են, հասել են մինչեւ հաջորդ ընտրություններ եւ ընտրություններից մի քանի ամիս առաջ սկսել են ինչ-որ ակտիվություն ցուցաբերել...Միշտ հեշտ է ասել՝ վայ, գնացինք, սպանենք, գրավենք եւ հերթական անգամ գնանք տապալման, անհաջողության եւ ասել՝ դե լավ ժողովուրդ, այս անգամ էլ չստացվեց, որոհետեւ դուք էիք մեղավոր, որովհետեւ քչով էիք եկել, այ որ մի 700 հազար մարդ լիներ, որքան ՀՀԿ-ին էր ձայն տվել՝ միանգամից այդ հեղափոխությունը կանեինք»,-ասաց նա, իսկ մեր հարցին, թե դաշինքն ի՞նչ է անում, որ 700 հազար մարդ դուրս գա պայքարի, խմբակցության քարտուղարն ասաց.
«Դաշինքը ոչ մի բան չի անում 7 հարյուր հազար մարդ փողոց հանելու համար, որովհետեւ դաշինքը չունի որոշում, որ պետք է 700 հազար մարդու հանի փողոց»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT