Երևան
12 °C
Երեւանի ավագանու՝ մարտի 19-ին կայացած նիստն անցավ այնպես, ինչպես կանխատեսվում էր. սուր ելույթներ, փոխադարձ վիրավորանքներ, լարված մթնոլորտ:
Նման հեռանկարը հավանական էին դարձրել նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երկուսը՝ Վուդրո Վիլսոնի անվամբ փողոց անվանակոչելու եւ Վուդրո Վիլսոնի հուշարձան տեղադրելու մասին, ինչպես նաեւ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրման մասին նախագծերը: Երկուսն էլ ներկայացրել էր Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցությունը:
Առաջարկվում էր Վիլսոնի պատվին անվանափոխել Վազգեն Սարգսյանի փողոցը, որը գտնվում է հենց Երեւանի սրտում եւ նախարարությունների նորակառույց շենքի մոտով ձգվում մինչեւ Հանրապետության հրապարակ: Նախագծին դեմ էին ավագանու մյուս երկու խմբակցությունները: Բայց մինչ միմյանց հասցեին կծու խոսքեր կշռայլեին, ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել տասը տարի առաջ գրեթե 2800-ամյա Երեւանի կենտրոնում գնդակահարված 10 զոհերի հիշատակը: ԵԼՔ եւ «Երկիր ծիրանի» խմբակցությունների անդամները ոտքի կանգնեցին, հանրապետականներն ու Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մնացին նստած:
«Ցավում եմ, որ ձեր վերաբերմունքը դա եղավ: Դա շատ բանի մասին է խոսում»,- արձանագրեց Ալեն Սիմոնյանը: «Ինձ թվում է՝ կարիք չկար նման ձեւով սկսել: Նիստի օրակարգում այլ հարցեր նույնպես կան»,- իր եւ յուրայինների քայլը պատճառաբանեց նիստը վարող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ավելի լավ է ոչինչ չասեիք»,- քաղաքապետին դիմելով՝ ասաց ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
ԵԼՔ խմբակցության անդամները քննադատեցին Վազգեն Սարգսյանի փողոցն անվանափոխելու՝ «Երկիր ծիրանիի» նախաձեռնությունը, նախագիծը որակեցին տկարամիտ, համոզմունք հայտնեցին, որ այն Վազգեն Սարգսյանի հիշատակի ու նաեւ ԵԼՔ-ի դեմ է: Դա հաշվարկ ու շահ անվանեցին՝ ետեւում՝ տեսնելով պատվիրատուի ականջներ: Հետո ժամանակավորապես լքեցին նիստերի դահլիճը՝ չցանկանալով մասնակցել վերոնշյալ երկու հարցերի քննարկմանը: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այդ որոշումը հիմնավորելով՝ նկատել տվեց, որ ընդդիմադիր խմբակցության երկու առաջարկը, ի հեճուկս նախկին փորձի, քաղաքապետն այդքան արագ օրակարգ է ընդգրկել, որպեսզի ականատես լինեն երկու ընդդիմադիր ուժերի բախմանը հարցուպատասխանի եւ ելույթների տեսքով: «ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ ունի այնքան քաղաքական հասունություն եւ քաղաքական մշակույթ, որ նախաձեռնված սադրանքին եւ իշխանության կողմից ստեղծված օրակարգային այս ծուղակի մեջ չի ընկնի, եւ ԵԼՔ խմբակցությունը ՀՀԿ-ԵԾ քննարկումներին չի մասնակցի»,- ասաց Դավիթ Խաժակյանն ու խմբակցության մյուս անդամների հետ միասին դուրս եկավ դահլիճից:
Այնուհետեւ «Երկիր ծիրանիին» քննադատելու հերթը հանրապետականինն էր: Նրանք էլ դեմ էին Վազգեն Սարգսյանի փողոցը Վիլսոնի անունով կոչելուն: Բայց թեման պարբերաբար խաչվում էր նախորդ նիստի ժամանակ դահլիճ բերված կոյուղաջրերի սկանդալային պատմության հետ, որը հանրապետականները մարսել ու մոռանալ չեն կարողանում: Նրանցից մեկն էլ ՀՀԿ խմբակցության անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն էր, որն, ի դեպ, հանրության լայն շերտերին հայտնի դարձավ Տարոն Մարգարյանին նվիրված իր գիտական աշխատության շնորհիվ: Նա հայտարարեց, որ «Երկիր ծիրանին» ատում է Հայաստանը, հայ ժողովրդին եւ, մասնավորապես, Երեւանն ու երեւանցիներին: Այդ չարությունը կապեց երեւանցիներից քիչ քվե ստանալու եւ նրանց վստահությանը չարժանանալու հետ: Աննա Ասատրյանը հիշեց նաեւ Նուբարաշենից ԵԾ-ի բերած կոյուղաջրերի նմուշների մասին եւ դա համարեց ահաբեկչություն հիշեցնող գործողություն: «Որը, փառք Աստծո, կասեցվեց, եւ մենք զոհեր չունեցանք»,- հանգիստ շունչ քաշեց նա՝ փաստորեն կարծելով, թե իր հանրապետական գործընկերներն այդքան խոցելի են՝ գարշահոտությունը նրանց համար կարող էր մահացու լինել:
Դոկտոր, պրոֆեսորը նաեւ հայտարարեց, որ «ընդդիմադիր» հասկացությունն իր համար ընդունելի չէ: Նա, թերեւս, կնախընտրեր ոչինչ չքննարկող ու համատարած համաձայնությունների մթնոլորտը: «Ես առհասարակ ընդդիմադիր հասկացությունը խիստ մերժելի եմ համարում մեզ նման մի բուռ ժողովրդի համար: Չի կարելի, մենք պառակտվում են, ջլատում ենք մեր ուժերը, մինչդեռ հայտնի փաստ է, որ հայ ժողովուրդն իր միաբանության մեջ է հզոր ու անպարտելի: Եվ ես խնդրում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին, ընդդիմադիր դաշտում որեւէ արտահայտություն կամ գործողություն կատարելուց առաջ մտածեք ում ջրաղացին եք ջուր լցնում, մեր հարեւաններին ինչ եք ապացուցում, ում պատվերն եք կատարում»,- ասաց գիտնականը:
Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը նույնպես իր ոճի մեջ էր: Հայտարարեց, որ չարորակ քաղաքական թզուկներն իրենց հիվանդոտ երեւակայությամբ ներկաներին անընդհատ տանում են դեպի քաղաքականություն: Համոզմունք հայտնեց, որ «Երկիր ծիրանին» ու նրա ղեկավարը, որը հանդգնում է քննադատել, գնահատականներ տալ ու վիրավորանքներ հասցնել, երկրի ու ժողովրդի համար որեւէ բանով օգտակար չի եղել, իսկ ինքը ունի կենսագրություն ու ամբողջ կյանքում ծառայել է իր երկրին: «А кто ты такой», «пора взяться ум» իր ելույթը ռուսերեն բառերով համեմելով՝ ասաց Լեւոն Իգիթյանը: Ու ոչինչ, որ դրանք սխալներով էին, կարեւորը, որ ռուսերեն լինեն ու վկայեն իր ինտելեկտի մասին: «Ես որ իմ արածները էս երկրի համար վզիդ դնեմ, գրիժա կստանաս»,- սպառնաց, թե նախազգուշացրեց Լեւոն Իգիթյանը:
Երեւանի ավագանու նիստում չընդունվեց ոչ Վազգեն Սարգսյանի փողոցն անվանափոխելու հարցը եւ ոչ էլ մարտի մեկի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մասին նախագիծը: Վերջինս մնաց առաջինի ստվերում, ու կարգին հասկանալի չդարձան մերժելու հիմնավորումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT