Երևան
12 °C
ԱԺ նիստում շարունակվում է քննարկվել ՍԴ նախագահի նշանակման հարցը: Ելույթով հանդես եկավ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը նշեց, որ պետք է առողջությունը մի փոքր քայքայի: Փաշինյանն իր խոսքը սկսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիշելով:
«Այն ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն չէր եւ աշխատում էր Բաղրամյան 26-ում, հայտարարում էր, թե Հայաստանում ստեղծում է կազմակերպված պետություն, իսկ իրականում դա կազմակերպված-արյունարբու պետություն էր: Այդ պետության համահեղինակ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույցով հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել: Ես սա համարում եմ հայտարարություն` կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հայտարարում է Հայաստանում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին եւ այդ պետությունը պետք է անվանել ստահոդ պետություն»,- ասաց նա:
Ապա՝ Փաշինյանը օրինակներ բերեց, թե ինչ կապ ունի այդ «ստահոդ պետության» հայեցակարգի հետ Հրայր Թովմասյանը եւ ինչու է այդ հայեցակարգը ստահոդ պետության:
«Կապն անմիջական է, հայտարարվում է՝ ՀՀ-ն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, բայց հիմնականում Թովմասյանի ձեռամբ գրված ԱԺ կանոնակարգ օրենքով խորհրդարանական քննարկումները վեր են ածվում շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են մեկ ժամանոց ռեժիմով, մեկ-երկու րոպեանոց ելույթներով, եւ երբ պատգամավորները շանս չեն ստանում կարդալու իրենց իսկ կողմից քվեարկվող օրենքները»,- ասաց Փաշինյանը եւ ավելացրեց, որ Թովմասյանի վերջին ակորդն այն էր, երբ վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից, որպես ամանորի նվեր, տեղափոխեց ապրիլի 17-ը: Փաշինյանը շարունակեց, որ սրանով գլուխգործոցները չեն ավարտվում:
«Կա ավելի մեծ գլուխգործոց, իրենք կազմակերպեցին ՀՀ նախագահի ընտրություններ: Չնայած Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված է, որ նախագահի ընտրությունները կարող են բողոքարկվել, հիմա պարզվում է` ոչ մեկ չի կարող, որովհետեւ Թովմասյանի ձեռքով գրած օրենքի ուժով բողոքարկելու դրույթն ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնած օրը, երբ բողոքարկելու բոլոր ժամկետներն ավարտված կլինեն: Սա է ստոհոդ պետության հայեցակարգը»,- հայտարարեց նա եւ շարունակեց.
«Այսքանից հետո ինչի՞ պիտի դրա հեղինակը չգործուղվի Սահմանադրական դատարան եւ դառնա ՍԴ նախագահ: Նա գործուղվում է ՍԴ, որովհետեւ այս ստահոդ պետության պահապան շունն է բառիս քաղաքական իմաստով»:
Փաշինյանը հայտարարեց, որ ընտրել են ստահոդ նախագահ, փորձելու են ընտրել ստահոդ վարչապետ: «Սրանով չեն բավարարվելու, մինչեւ որ Հայաստանում չհաստատեն ստահոդ ընդդիմություն»,- շեշտեց պատգամավորը:
Փաշինյանի այս ելույթին ՀՀԿ-ից պատասխանեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մասնավորապես, Շարմազանովը, ողջունելով գործընկերներին, շեշտեց. «Ողջունում եմ նաեւ` հուսով եմ ոչ ստահոդ ընդդիմադիր գործընկերներին»:
Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ չի անդրադառնա ստահոդ հայտարարություններին: «Բայց քանի որ բերվեց կենդանական աշխարհից օրինակ, բառիս բուն քաղաքական իմաստով ուզում եմ մի քաղաքական ժողովրդական ասացվածք հնչեցնել. «Հաչող շունը չի կծում»:
Բաղդասարյանն անդրադարձավ Հրայր Թովմասյանին, շեշտելով, որ վերջինս անձնական շահերից վեր է դասում օրենքի գերակայությունը:
«Եթե մենք ուզում էինք օրենքի շրջանցում կատարել, նա մոռանում էր քաղաքական ուժի պատկանելիությունը եւ հանդես էր գալիս որպես մասնագետ եւ այդ իմաստով որպես մեծամասնություն մեր խիղճը հանգիստ է: Սահմանադրական փոփոխությունների ակունքում գտնվող Հրայր Թովմասյանն այսօր առաջադրվում է ՍԴ նախագահ, ես համոզված եմ՝ ինչ բարեխղճությամբ կատարել է իր պարտականությունները նախկինում, նա այդպես կկատարի եւ այս պաշտոնում: Քաղաքական ուժերին կոչ եմ անում վեր կանգնել քաղաքական մանր շահերից, գնահատել անձի մասնագիտական կարողությունները»,- հայտարարեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT