Շարքային Աղասի Ասատրյան. նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից

Մեր ժամանակների հերոս Աղասի Ասատրյան. 2014 թվականին բանակ զորակոչված Աղասի Ասատրյանը ծառայել էր Թալիշում՝ որպես հետախույզ: 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ նրանց դիրքն առաջիններից էր, որ գրոհի ենթարկվեց հակառակորդի կողմից: Մի խումբ ընկերների հետ Աղասին կասեցրել է թշնամու գրոհը, ստիպել նրան նահանջել: Հակառակորդը ավելի մեծաքանակ ուժերով մարտը վերսկսել է երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում: Տղաները կռվել են մինչեւ վերջին փամփուշտը եւ զոհվել:

Պատերազմը սկսվելուց առաջ Աղասին խոսել էր հոր հետ: Ուրախությամբ պատմել, որ «կրակայինից» առաջին տեղն է զբաղեցրել, որ մեդալ է ստանալու: Ասել էր նաեւ, որ գնալու է դիրքեր ու վերադառնալուց հետո հույս ունի արձակուրդ գալ: Խոսակցություններ էր լսել, թե այդպիսով իրեն խրախուսելու մտադրություն կա: Հուսադրվել էր եւ ընտանիքին էլ հուսադրել: Բայց պատերազմն ավելի շուտ եկավ, եւ ծնողներն ու երկու քույրերն Աղասիին այլեւս չտեսան: Նրանք, սակայն, մշատապես զգում են սիրելի որդու եւ  եղբոր ներկայությունը:

Բանակ զորակոչվելու օրը Աղասի Ասատրյանը պնդել է, որ մայրը չգնա ճանապարհելու: Բայց մոր սիրտը զգում էր, որ դա տղային տեսնելու վերջին հնարավորություններից է եւ չէր լսել նրան: «Դեմքիս չնայեց ընդհանրապես: Ես սկզբում շատ վիրավորվեցի իր այդ վերաբերմունքից, բայց հետո հասկացա, որ ուղղակի չէր ուզում հուզվել: Շատ լցված էր ինքը»,- հարցազրույցներից մեկում պատմել է Նարինե Ասատրյանը:

«Այդպիսի բառ չկա այս երկրագնդի վրա, որ իրեն կարողանամ նկարագրել: Ինքը մի տեսակ ուրիշ է եղել: Շա՛տ: Այսքան շփվում եմ մարդկանց հետ, ընկերությունս մեծ է, բայց իր նմանը չկա»,- Աղասիին փորձել է բնութագրել ընկերներից մեկը:

Աղասի Ասատրյանը ծնվել է 1996 թվականին՝ Արարատի մարզի Մասիս քաղաքում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է տեղի ճանապարհատրանսպոտային քոլեջում: Սպորտով էր զբաղվում՝ ըմբշամարտով եւ քիքբոքսինգով: Մասնակցել է Հայաստանի առաջնությանը եւ երկրորդ տեղը գրավել:

Մասիսի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է քառօրյա պատերազմի հերոսի՝ Աղասի Ասատրյանի անունով: Բացի այդ, Մասիս քաղաքի փողոցներից մեկը կրում է նրա անունը:

Մերօրյա hերոսը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով եւ Արցախի «Արիության համար» մեդալով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6600 դիտում

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը