Վաշխառուից տուժածը փորձել է թույն խմելով ինքնասպանություն գործել. ով է հովանավորը

Տարբեր քրեական գործերով որպես վաշխառու ճանաչված Տիգրան Մարտիրոսյանից տուժածները դժգոհ են ՀՀ դատարանների՝ նրա նկատմամբ ցուցաբերած մեղմ մոտեցումից: Ավելին՝ նրանք կարծում են, որ Տիգրան Մարտիրոսյանի ետեւում որպես հովանավորներ կանգնած են դատավորները:

Բավական է միայն datalex.am պաշտոնական կայքում փնտրել Տիգրան Մարտիրոսյանի մասնակցությամբ մի քանի տասնյակի հասնող գործերը: Այդ բոլոր գործերով Մարտիրոսյանը դիմել է դատարան՝ ՀՀ քաղաքացիներից գումար բռնագանձելու կամ իրենց բնակարաններից նրանց վտարելու պահանջով: Տիգրան Մարտիրոսյանը միայն մեկ տարում երկու անգամ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն նրա «բախտն» այնքան է բերել, որ երջանիկ պատահականությամբ երկու անգամ էլ նրա նկատմամբ կիրառվել է համաներում եւ նա ազատվել է պատժի կրումից: Մասնավորապես երկու տարբեր քրեական գործերով արհեստավարժ վաշխառու Տիգրան Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՔՕ 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, տուժողներ Անահիտ Թոխյանի, Անաիդա Դոխոյանի, Էռնեստ Դուլյանի, Լաուրա Սարգսյանի, Սուրեն Սադոեւի, Աղասի Վարդանյանի եւ Անահիտ Կարապետյանի նկատմամբ վաշխառություն կատարելու համար:

Որպես բարեգործ եւ բարերար (իրեն հռչակած) ներկայացած Տիգրան Մարտիրոսյանի գործարքներից տուժել են երեք տասնյակից ավելի քաղաքացիներ, ոմանք նույնիսկ մահացել են, չեն դիմացել ապօրինություններին. անգամ դեպք է եղել, որ բնակարանից վտարվելու ժամանակ քաղաքացիներից մեկն իրեն գցել է պատուհանից, մեկը փորձել է թույն խմելով ինքնասպանություն գործել: Չնայած վերը նշված հանգամանքներին, Տիգրան Մարտիրոսյանը շարունակում է քրեական գրծով տուժողներից պահանջել վաշխառության գումարները, մասնավորապես՝ այն գումարները, որոնք նշվել են վաշխառության արդյունքում կազմված ձեւական պայմանագրերում: Մարտիրոսյանն այս «գործին» է 2005 թվականից. սխեման ըստ էության հետեւյալն է եղել՝ Մարտիրոսյանը, օրինակ, 10 000 դոլար տոկոսով գումար է տվել՝ ստորագրել տալով 20 000 դոլար պարտքով տալու մասին ստացական, որը հետագայում ներկայացրել է դատարան՝ նշելով թե իր գումարները չեն վերադաձնում եւ դատարանից պահանջել է 20 հազար դոլար գումարը: Դատարաններն էլ բավարարել են Մարտիրոսյանի հայցերը. այդ հայցը բավարարող դատավորներից մեկն էլ այժմ կաշառքի գործով ամբաստանյալի աթոռին հայտնված Իշխան Բարսեղյանն է:

Վաշխառուից տուժած քաղաքացիներից մեկը՝ Անահիտ Կարապետյանը, մեր զրույցում ասաց, որ այժմ իր բնակարանը Տիգրան Մարտիրոսյանի տիրապետության տակ է: Բանն այն է, որ Տիգրան Մարտիրոսյանը Անահիտ Կարապետյանին տվել է տոկոսով գումար եւ որպես գումարի վերադարձման երաշխիք գրավ ընդունել նրա բնակարանը: Այսպես՝ Անահիտ Կարապետյանը Մարտիրոսյանի հետ հիփոթեքային գրավի պայմանագիր է կնքել օրենքով սահմանվածից բարձր տոկոսով: «Ես Տիգրան Մարտիրոսյանից 13 հազար դոլար եմ վերցրել, սակայն պայմանագրում նշված է եղել 18 հազար դոլար՝ 5000 դոլար ավել: Շատ խորմանակ քայլ է արել Տիգրանը. երեք տարով բանավոր պայմանագիր է կնքել, սակայն գրավոր՝ երեք ամիս: Ամեն ամիս ես վճարել եմ 650 դոլար: Արդեն որ մի քանի ամիս է մնում պայմանագիրը վերջանա, ինքը մտնում է դատարան ոչ թե 13 հազար դոլար գումարի պահանջով, այլ՝ 18 հազար դոլարի պահանջով՝ պլյուս օրենքով սահմանված բանկային տոկոսները: Հայց է ներկայացրել դատարան, որ ես իրենից 18 հազար դոլար եմ վերցրել եւ այդ գումարը չեմ վճարել: Նա ասում էր, թե դատարան է դիմում ապահովության համար, այնինչ, հայցը բավարարվելուց հետո նա պահանջում է օր առաջ վճարել 18 հազար դոլարը»,- պատմեց տուժած կինը՝ հավելելով, որ ամբողջ գումարը կազմել է 23 հազար դոլար (18 հազար դոլար՝ գումարած տոկոսներ): Այնուհետեւ իրեն է զանգահարել քննիչը եւ խնդրել ներկայանալ վարչություն: Այդ մասին իմացել է Տիգրան Մարտիրոսյանը, սկզբում խնդրել, որ տոկոսի անուն քննիչի մոտ չտա, ապա խնդրանքից անցել է սպառնալիքի. «Խնդրեց, հետո ահաբեկեց, սպառնաց, ասեց՝ եթե տոկոսի անուն տաք, ուրեմն, կդառնանք թշնամիներ ու շատ վատ կլինի ձեր համար»,- Մարտիրոսյանի խոսքերը փոխանցեց Կարապետյանը: Վախենալով ընտանիքի անդամների համար՝ տիկին Անահիտը սկզբում քննիչի մոտ տոկոսի անուն չի տվել, սակայն, երբ քննիչն ասել է, որ ողջ եղելությունը գիտի, արդեն պատմել է ճշմարտությունը: Տիգրան Մարտիրոսյանի դեմ վաշխառության հոդվածով քրեական գործ է հարուցվել, գործն ուղարկվել է դատարան: Մարտիրոսյանը վաշխառության համար մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել ազատազրկման երկու տարի ժամկետով: Սակայն նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մնացել է անփոփոխ:

Ապա տիկին Անահիտը հայցով դիմել է դատարան, որպեսզի իր բնակարանի՝ Տիգրան Մարտիրոսյանի մոտ գրավադրման պայմանագիրն առ ոչինչ ճանաչվի, քանի որ հարուցված գործով պարզվել է, որ Մարտիրոսյանը վաշխառու է, եւ որ Անահիտը իր վերցրած գումարից մի բան էլ ավելի է վճարել: Տիկին Անահիտի խոսքով, սակայն, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանը մեկ տարուց ավել է՝ չի կարողանում լուծել խնդիրը: Նիստերը տեղում դոփում են, կամ դատավորն է վատառողջ լինում, կամ դատարանի ծանրաբեռնվածության պատճառով նիստերը չեն կայանում: Ավելին՝ տիկին Անահիտը պնդում է, որ Սիմիզար Հովսեփյանը կողմնակալ վերաբերմունք ունի, նրա դեմ մի քանի անգամ ինքնաբացարկ է ներկայացվել, սակայն՝ անօգուտ: Նա նաեւ ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ հետաքրքիր զուգադիպությամբ Տիգրան Մարտիրոսյանի դեմ ներկայացված հայցերի մի մասը քննում է հենց Սիմիզար Հովսեփյանը:

Տիգրան Մարտիրոսյանի գործողություններից տուժած մյուս քաղաքացին Հայկանուշ Հովակիմյանն է, նրա բնակարանը կրկին վաշխառության արդյունքում հայտնվել է Տիգրան Մարտիրոսյանի ձեռքում: Ավելին՝ երբ տիկին Հայկանուշն ու ամուսինը քաղաքում չեն եղել, նրանց բնակարանից երեխաներին վտարել են, իսկ թողնված իրերը՝ հետագայում գողացվել: Նա պատմեց, որ 2009 թվականին ամուսնու ընկերոջը 60 հազար դոլար էր հարկավոր, իրենց խնդրել է, որպեսզի բնակարանը գրավադնեն, եւ Տիգրան Մարտիրոսյանից ինքն այդ գումարը ստանա ու պարտավորվի ամեն ամիս վճարել գումարները: «Ինքը 1.3 միլիոն դոլարանոց անշարժ գույք ուներ Երվանդ Քոչար փողոցի վրա ու ասում էր, որ դա պիտի վաճառի ու պարտավորագրով 6 ամսում ամբողջ գումարը Տիգրանին պետք է վերադարձներ, մեր բնակարանն էլ ազատության մեջ կլիներ: Իսկ իր այդ գույքն արդեն գրավի տակ էր: Երբ գնացինք նոտար, չգիտեմ, մեզ տուպկի առաջ դրեցին, նոտարում ձեւակերպեցին բնակարանի առուվաճառք: Տիգրան Մարտիրոսյանը պայմանագրում գրել է 90 հազար դոլար, բայց տվել է, 60 հազար դոլար՝ վրայից տոկոս վերցնելով»,- պատմեց տիկին Հայկանուշը: 

Կրկին Մարտիրոսյանը դիմել է դատարան՝ Հայկանուշ Հովակիմյանի բնակարանին տիրանալու պահանջով, նշելով, թե դա իր բակարանն է: Կրկին Մարտիրոսյանն ասել է, թե անհանգստանալու կարիք չկա, դատարան դիմում է ապահովության համար, սակայն երբ դատարանը բավարարել է նրա հայցը, շտապել է Հայկանուշ Հովակիմյանի ընտանիքի անդամներին բնակարանից վտարել: Մի քանի տարի է՝ տուժածն ու իր ընտանիքն ապրում են վարձով: «Եթե դա իր բնակարանը լիներ, մի ամսվա հարկ կարող էր վճարել, բայց այդ ամբողջը ես եմ վճարել: 47 հազար դոլար վերցնելուց հետո իրեն արդեն բնակարանն էր հետաքրքրում»,- ասաց նա: Տիկին Հայկանուշն էլ է դիմել իրավապահներին եւ այժմ Տիգրան Մարտիրոսյանի դեմ երրորդ անգամ քրեական գործ է հարուցվել կրկին վաշխառության հոդվածով: Այս գործը դեռ ընթացքի մեջ է: Զուգահեռ տիկին Հայկանուշը դիմել է դատարան, որպեսզի իր բնակարանի առուվաճառքի պայմանագիրն առ ոչինչ ճանաչվի, քանի որ Մարտիրոսյանը նախկինում էլ վաշխառու է ճանաչվել: 

Մարտիրոսյանից տուժած մյուս քաղաքացին Լուսինե Հակոբյանն է: Նշենք, որ Մարտիրոսյանից տուժած քաղաքացիներն իրար հետ ծանոթացել են հենց այս գործերի շրջանակներում, երբ սկսել են բացահայտվել Մարտիրոսյանի «գործարքները»:

«2007 թվականին, քեռուս՝ Աղասի Վարդանյանին գումար է պետք լինում ստանոկներ առնելու, «Շանթի» վազող տողով տեսնում է հայտարարություն, որ տրվում է գումար 5 տոկոսով: Գալիս, մամայիս խնդրում է, որ տունը գրավ դնենք, 10 հազար դոլար վերցնի, մի քանի ամսից հետ կտա: Մայրս համաձայնվում է, բայց չի իմանում, որ դա տոկոսով է: Գնում են նոտար, գումարը տալիս են քեռուս, ստորագրում է մայրս: Կնքում են հիպոթեքի պայմանագիր: Քեռիս սկում է տոկոսները տալ, ինչ-որ ժամանակ չի կարողանում վճարել: 10 հազար դոլարից տոկոս է վճարում 7000 դոլար»,- պատմեց Լուսինե Հակոբյանը: Տիգրան Մարտիրոսյանը կրկին հայց է ներկայացնում դատարան՝ պահանջելով 5 միլիոն դրամից ավելի գումար, այն դեպքում, երբ դատարանը նրան իրենց գործով վաշխառու է ճանաչել: Նա պահանջում է որպես բռնագանձման գույք Լուսինե Հակոբյանի մոր բնակարանը: «Երբ քրեական գործը դատարանում էր, քաղաքացիական դատարանում քննվում էր մեր դեմ հայցը: Ինչքան գնում, ասում էինք՝ այս նույն տան հարցով քրեական գործ կա, թողեք ավարտվի, նոր ձեր քաղաքացիականը շարունակեք, ասում են՝ ոչ: Մեր առաջվա իրավաբանն էլ կաշառվում էր Տիգրանի կողմից: Ես ասում եմ՝ պարտավորվում եմ էդ 3000 դոլարը տալ, բայց փակեք էս թեման գնա, մամաս հիվանդ է: Անհնար էր, իր օգտին որոշում կայացրին: Իրեն հովանավորում են, բոլոր իր գործերը գնում է Սիմիզար Հովսեփյանի մոտ, չի կարող նույն մարդու վերաբերյալ նույն դատավորը քննի: Ինքը ասում էր՝ գիտեք՝ ով է մեջքիս կանգնած»,- ասաց Հակոբյանը՝ նշելով, որ դեռ հովանավորյալներին չեն կարողացել բացահայտել: Լուսինե Հակոբյանի մայրը մահացել է, նա որպես իրավահաջորդ է:

Այժմ Տիգրան Մարտիրոսյանից տուժածները պատրաստվում են դիմել Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազություն, բարձրագույն խորհուրդ՝ խնդրելով հանձնարարել, որպեսզի արհետավարժ վաշխառու Տիգրան Մարտիրոսյանի նկատմամբ ՀՀ դատարանների կողմից նշանակվի արդարացի եւ համարժեք պատիժ, կանխվի վերջինիս ոչ իրավաչափ վարքագիծը, դադարեցվի «հովանավորչությունը», խիստ մոտեցում դրսեւորվի տուժողներից վաշխառության գումարները պահանջելու Տիգրան Մարտիրոսյանի արարքին:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8392 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս