Երևան
12 °C
16:30- տարբեր փողոցներում քայլերթերը շարունակվում են:
16:17- ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերին: Նա ընդգծել է, որ նրանք հնարավորինս շուտ պետք է ազատ արձակվեն: Փաշինյանը նման հայտարարություն է արել այսօր՝ ապրիլի 26-ին, երթի ժամանակ:
«Հնարավորինս արագ, օր առաջ, ժամ առաջ պետք է ազատ արձակվեն քաղբանտարկյալները: Այդտեղ 2 կարծիք լինել չի կարող: Երբ այդ լիազորությունները հասանելի լինեն... ուղղակի ես պետք է խնդրեմ, որ եւս մի քանի օր համբերատար լինեն, որպեսզի այդ հարցերը լուծվեն»,- ասել է նա:
14:45- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը եւ ուսանողների ներկայացուցիչները գնացին ժողով անելու, քանի որ, ինչպես Փաշինյանը նշեց, առաջիկայում կարեւոր իրադարձություններ կան. մայիսի 1-ին վարչապետի ընտրություններն են: Նա ասաց, որ իրենց գործողությունների մանրամասները պետք է պլանավորեն:
14:44- Քիչ առաջ Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց.
«Մենք դադարեցրինք ճանապարհների շրջափակման գործողությունը, որպեսզի այս օրը նվիրենք առանց պետհամարանիշերով մեքենաների բացառմանը: Եւ ես հույս ունեմ, որ այդ խնդիրը լուծել ենք: Այս հարցում, ըստ անհրաժեշտության, համագործակցում են նաեւ ոստիկանության հետ: Այսինքն՝ որեւէ առանց պետհամարանիշի մեքենա չի լինում, որեւէ լկտի վարորդ չի լինում, եւ սա շատ կարեւոր է:
Ժամը 16:00-ի դրությամբ Հանրապետության բոլոր ավտոճանապարհներն ապաշրջափակվում են, որպեսզի մարդիկ մարզերից գան հասնեն մեր ժամը 7-ի հանրահավաքին:
Երեւանի բոլոր ճանապարհներն ապաշրջափակված են: Եթե ապաշրջափակված չեն խնդրում եմ անմիջապես ապաշրջափակել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
14:31- Այսօր՝ ապրիլի 26-ին՝ ժամը 19.00 Հանրապետության հրապարակում կլինի հանրահավաք։ Գրված է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքի պաշտոնական էջում:
14:30- Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը Հանրապետության հրապարակում է:
13:40- Եթերից մեկի առաջնորդ Սարգիսը հայտարարեց, որ առանց պետհամարանիշի մեքենաներով չշրջեն, քանի որ դա խուլիգանություն է, ոչ թե հեղափոխություն: Նա նշեց, որ, եթե անօրինական գործողություններ անեն, դրանով ՀՀԿ-ից ոչնչով չեն տարբերվի: Նա ասաց, որ ամեն մեկը պետք է աշխատի իր վրա, պետք է սկսի աղբը գետնին չթափելուց:
13:29- Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը եկել եւ միացել է շարժմանը:
13:06- Նիկոլ Փաշինյանը մեկնաբանություն չտվեց ՀՀԿ հայտարարության առթիվ, ըստ որի, Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Փաշինյանը նաեւ չմեկնաբանեց Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումը: Նշեց, որ ամեն ինչի մասին կխոսի երեկոյան հանրահավաքի ժամանակ:
13:01- Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու որոշվեց ճանապարհների շրջափակումը դադարեցնել.
«Ճանապարհների շրջափակումը դադարեցնում ենք, որպեսզի այդ նույն կետերում երթեւեկությունը հնարավոր լինի, եւ ակտիվիստները հետեւեն, թե արդյո՞ք երթեւեկության մեջ առանց պետհամարանիշի ավտոմեքենաներ կան, եւ եթե կան, կանգնեցնեն եւ խնդրեն, որ պետհամարանիշները տեղադրեն եւ միայն հետո երթեւեկեն: Որովհետեւ, եթե փակում ենք, մենք չենք տեղեկանում իրավիճակից, այսինքն՝ պետք է մեքենաների հոսք ապահովել տեսնելու համար կա՞ն այդպիսի մեքենաներ, թե՞ ոչ, եւ հայտնաբերելու դեպքում միջոցներ ձեռնարկեն»,- ասաց նա:
12:53- Քաղաքացիները վանկարկում են. «ՀՀԿ, հեռացի՛ր»:
12:46- Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մեկնարկեց երթը Կոմիտասի պողոտայով:
12:43- Այսօր կեսօրին մեկնարկել են #ԻմՔայլը շարժման ակցիաները: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ակցիաների ընթացքում հանրապետությունում ոչ ոք չպետք է առանց պետհամարանիշի մեքենա վարի:
«Հանրապետությունում չպետք է լինի առանց պետհամարանիշի ոչ մի մեքենա, լկտի ձեւով քշող ոչ մի մեքենա: Այսօր Հանրապետությունում եւ Երեւանում կարգուկանոնին թիվ 1 պատասխանատուն մենք ենք: Որեւէ մեկը չփորձի օգտվել առիթից եւ իր ապօրինի քմահաճույքները փաթաթի մարդկանց վզին: Չի լինելու այդպիսի բան: Բոլորին կոչ եմ անում մեր ճանապարհների շրջափակման գործողությունը դադարեցնել եւ էներգիան ուղղորդել երաշխավորելու, որ ոչ մի հատ առանց պետհամարանիշի, ոչ մի հատ անկանոն քշող, երթեւեկության կանոնները կոպտորեն խախտող ոչ մի մեքենա չի լինելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
Ծաղկաձորում կվադրոցիկլի ինքնավթարի հետևանքով մահացած աղջիկները շրջանավարտներ չեն. ՆԳՆ ոստիկանություն
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացն ակտիվացել է. 2 մլրդ դրամ արդեն վերադարձվել է. տեսանյութ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ռուսաստան
Հեղուկ գազ տեղափոխող կցորդիչով բեռնատարը Դիլիջան-Երևան ճանապարհին կողաշրջվել է
Կառավարությունը կսուբսիդավորի սպանդանոցային մորթի ծառայության գինը. Գևորգ Պապոյանը մանրամասնել է գործընթացը
Դատարանն անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» վճարի որոշման մի շարք դրույթներ. Երևանի քաղաքապետարանը կբողոքարկի
Ինչպես է հայտնաբերվել 2-ամյա Տիգրանի դին. ՆԳ նախարարն այցելել է փոքրիկի տուն
Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը ներկայացրել է իր ընթացիկ ծրագրերը Հայաստանում
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. անձրևներ կտեղան
14 բալիստիկ հրթիռ, 250 հարվածային ԱԹՍ. ՌԴ-ն գիշերը հարվածներ է հասցրել Ուկրաինային
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետը
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում. տեսանյութ
Երեխայի դին հայտնաբերվել է 10։40-ին, դուրս բերվել՝ 11։11-ին. քանի փրկարար և ոստիկան է ներգրավվել որոնմանը
Զանգերի սպասարկման և աջակցման բաժնի 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարան
Ծաղկաձորում կվադրոցիկլը կողաշրջվել է. զոհեր և վիրավորներ կան
Արայիկ Հարությունյանը մասնակցում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին
Ախուրիկի մանկապարտեզի բացմանը չմասնակցելով վերահաստատում եմ՝ պետական միջոցը չպետք է անտեղի ծախսվի. Առուշանյան
2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
ԱՄՆ-ն սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման գործընթացը
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 24-ին
Հայաստան կժամանի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն
Քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է 2-ամյա Տիգրանի դին
ՔԿ շենքից գողացված 590 հազար դոլարի մեծ մասը հայտնաբերվել է. մանրամասներ
Հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի դին
Ֆիլիպինների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Նապոլին՝ Իտալիայի քառակի չեմպիոն
Զանգակատուն գյուղում մեքենաներ են բախվել. «ՎԱԶ 2106»-ի վարորդը հիվանդանոցում մահացել է
Տավուշի սահմանազատված ոչ մի հատվածում սահմանային միջադեպեր չեն գրանցվել. մարզպետն ընդունել է Կանադայի դեսպանին
Տերյան-Պուշկին խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել. մեկը շրջվել է, կա տուժած
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT