Երևան
12 °C
ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին: Մայիսի 1-ին Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո 7-օրյա ժամկետում սահմանված կարգով անցկացվում են ընտրություններ: Եթե մայիսի 1-ի ընտրությունները ձախողվեն, այսինքն՝ առաջադրված թեկնածուներից ոչ մեկը չստանա պատգամավորների կեսից ավելին «կողմ» քվեն, ապա այս պահի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը եւս 7 օր շարունակելու է ղեկավարել կառավարությունը, իսկ 7-րդ օրը՝ մայիսի 8-ին, տեղի է ունենում վարչապետի նոր ընտրություն: Այս անգամ վարչապետի թեկնածու առաջադրելու է պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի:
Նման իրավիճակում Հայաստանում քաղաքական ճգնաժամ կառաջանա: Հայաստանում գրեթե բոլոր նախապայմանները կան, որ մեկ շաբաթից երկիրը հայտնվի քաղաքական ճգնաժամի մեջ: Քաղաքական վերջին զարգացումները եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների տարբեր պահանջները տանում են դեպի ճգնաժամի: Բացի այս, նաեւ անհամաձայնություն կա քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի ներսում:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց համաժողովրդական շարժում սկսել, ոտքի հանել հարյուր հազարավոր մարդկանց, ինչն էլ ձախողեց ՀՀԿ-ի քայլերի հաջորդականությունը: Այժմ Փաշինյանը պնդում է, որ ԱԺ-ում վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի մեծամասնության համակրանքը վայելող թեկնածուն: ՀՀԿ-ն շարունակում է մնալ այն տեսակետին, որ խորհդարանում մեծամասնություն են, բայց միաժամանակ նշում են, որ իրենց վերջնական որոշումը կայացնելու են՝ հաշվի առնելով պետական շահը:
«ՀՀԿ-ն իր բոլոր որոշումները կայացնելիս կառաջնորդվի ներքին կայունությունն ու պետական շահը հաշվի առնելով: Մենք դեռ քննարկում ունենք»,- երեկ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին՝ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի՞ Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Շարմազանովը պատասխանեց.
«ՀՀԿ-ն իր գործունեությամբ նպաստելու է քաղաքական երկխոսությանը բացառապես ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Մենք միմյանց միջեւ կիսելու հայրենիք չունենք, բոլորս պետք է ցուցաբերենք քաղաքական հանդուրժողականություն: Կա կուսակցական շահ, միտինգավորների շահ եւ ընդդիմության շահ, բայց սրանցից վեհ է պետության շահը: Մենք չենք մերժում Փաշինյանի օրակարգը, բայց ակնկալում ենք նաեւ մեր օրակարգը»,- ասաց նա եւ ընդգծեց, որ ՀՀԿ-ի օրակարգում հետեւյալն է.
«Երկխոսության ճանապարհով լսել միմյանց եւ դուրս գալ քաղաքական ճգնաժամից: Մեր թիմը պետք է ունենա միասնական դիրքորոշում եւ թիմի անունից բանակցելու է Կարեն Կարապետյանը»:
ՀՀԿ-ն դեռ վերջնական որոշում չի կայացրել վարչապետի թեկնածու առաջադրելու հետ կապված, սակայն չի բացառվում, որ այդպես էլ թեկնածու չառաջադրեն: ԲՀԿ-ից փոխանցում են, որ չեն կարող հաշվի չնստել ժողովրդի ցանկության հետ: Ծառուկյան խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀԿ-ն պետք է անհապաղ հեռանա, իսկ ԲՀԿ-ն վերջնական որոշում է կայացնելու Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումներից հետո:
«Քննարկումները շարունակվում են, եւ ԲՀԿ ժողովրդի ձայնը որոշիչ է լինելու: Գիտեք, որ Գագիկ Ծառուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել են, բայց ավելին չեմ կարող ասել: Մենք կաշկանդված ենք Սահմանադրությամբ տրված ժամանակով, այնպես որ վստահ եղեք, որ որոշումը չի ուշանա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կապերը նախօրեին խզած ՀՅԴ-ի քաղաքական ներկայացուցիչները շարունակում են լռել: Մեզ հաջողվեց քաղաքական իրավիճակի շուրջ զրուցել ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հետ, նա եւս նշեց, որ իրենց համար կարեւոր է ժողովրդի խոսքը:
«Եթե Նիկոլ Փաշինյանն առաջադրվի որպես վարչապետի թեկնածու, նա պետք է ներկայացնի ստվերային կառավարությունը, երկրի զարգացման իր տեսլականը։ Լսելով նրա մոտեցումները, համադրելով այն ՀՅԴ ծրագրերի, տեսլականների հետ, մենք կկայացնենք մեր որոշումը»,- ասաց Կյուրեղյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր
ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ
Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը
Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան
Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան
Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին
Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար
Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել
Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին
Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը
Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ
Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ
Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը
100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ
Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին
ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով
Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր
Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր
«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում
Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին
Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ
Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային
Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական պարգևով. տեսանյութ
Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից
Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ
54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ
Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ
Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան
Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է
Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել
Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր
Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան
Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել
Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT