Ռուզան Ազիզյանը վեց տեղակալ ուներ, իսկ հավաքարարների բարեւին չի էլ պատասխանել

Երեւանի N11 դպրոցում երեկ վերականգնվել էր ուսումնական պրոցեսի բնականոն ընթացքը: Ուրբաթ օրը դպրոցում անցկացված հեղափոխական հանրահավաքից հետո, երբ աշակերտները տնօրեն Ռուզան Ազիզյանից պահանջում էին հեռանալ պաշտոնից, իսկ աշխատակազմի անդամներն ու ծնողները միմյանց հերթ չտալով թվարկում էին նրա չարաշահումները, Ռուզան Ազիզյանը հաջորդ օրն աշխատանքից ազատման դիմում էր գրել:

Այժմ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Գոհար Հակոբյանը: Այստեղ, ի դեպ, վեց փոխտնօրեն կա: Տիկին Հակոբյանը դա պատճառաբանեց աշակերտների մեծ քանակով՝ ավելի քան 2 100: Առաջիկայում պետք է անցկացվի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ: Թե հատկապես երբ դա կլինի, առայժմ հայտնի չէ: Մինչեւ այդ պետք է լուծարվի գործող կառավարման խորհուրդը, ապա ձեւավորվի նորը, որի գործառույթներից մեկն էլ տնօրեն ընտրելն է: Համար 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանը, որը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, կրթօջախը ղեկավարել է ավելի քան 15 տարի: Բայց դպրոցում չեն հիշում, թե այդ ընթացքում երբեւէ տնօրենի ընտրություն կազմակերպված լինի կամ եղած լինեն նշված պաշտոնի այլ հավակնորդներ: Այդ իսկ պատճառով գործող կառավարման խորհուրդը սպառել է իր նկատմամբ վստահության պաշարները:

Փոխտնօրեն Գոհար Հակոբյանը կանխատեսեց, որ դպրոցի տնօրենի առաջիկա ընտրությունը կլինի մրցակցային: Ինքը կմասնակցի՞ այդ մրցույթին, թե չէ, ասաց, որ դեռ չգիտի:

Դպրոցում ստալինյան ռեժիմ էր

N11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հեռանալուց հետո էլ նրանից դժգոհությունները չեն դադարում եւ ստանում են նորանոր դրսեւորումներ: Ազիզյանի քամահրական վերաբերմունքը տարիներ շարունակ վիրավորել է նաեւ դպրոցի տեխաշխատողներին: Նրանք պատմում էին, որ դպրոցում իրենց հատկացված փոքրիկ տարածքը աստիճանների տակ է, որտեղ զգեստափոխվում են աշակերտների եւ ուսուցիչների աչքի առաջ, այդտեղ ընդմիջում են անում, իսկ դպրոցի բուֆետից օգտվելու իրավունք չունեն:   

«Սա է մեր այս դրախտային դպրոցում մեր պայմանները: Հավաքարարը իրավունք չունի նստի հաց ուտի, իրավունք չունի ինչ-որ բան անի: Հավաքարարին անկյուն պետք չէ, դրա համար մենք աստիճանի տակ հաց ենք կերել, աստիճանի տակ էլ հանվել-հագնվել ենք: Մենք ով ենք, մենք չորրորդ կարգի մարդ ենք, մենք ոչ մի բանի իրավունք չենք ունեցել: Անգամ պրիմիտիվ բարեւին երբեք չի պատասխանել, որովհետեւ մենք ամենացածր խավն ենք եղել: Մենք իրավունք չունեինք բարձր խավի մարդկանց բարեւել ու բարեւի պատասխան ստանալ, ինչ մնաց ինչ-որ բանից օգտվել: Այս դպրոցը մինչեւ երեկ չէ առաջին օրը ստալինյան ռեժիմով է ապրել, որ իրար հետ էլ իրավունք չունեինք խոսել»,- ասաց Գայանե Հակոբյանը:

Նրա արարքներում քրեական տարր կա

N11 դպրոցում երեկ հանդիպեցինք Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին: Անդրադառնալով այցի նպատակի մասին մեր հարցին՝ նա պատասխանեց. «Ես հրապարակայնորեն դիմել եմ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի թե՛ ոստիկանապետին, թե դատախազին, որպեսզի ինձ ընդգրկեն այս գործընթացի մեջ, որովհետեւ ես շատ ասելիք ունեմ, լուրջ փաստեր ունեմ եւ դրանք ուզում եմ ներկայացնել իրենց»:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը այս դպրոցում տեղի ունեցած չարաշահումների ու յուրացումների մասին մամուլի հրապարակումներն ուղարկել էր ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու եւ ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով: Անահիտ Բախշյանը դժվարացավ ասել՝ նաեւ քրեական գործ կհարուցվի, թե՞ չէ, բայց վստահություն հայտնեց, որ Ռուզաննա Ազիզյանի գործողություններում քրեական տարր կա: «Ես դեռ չգիտեմ՝ ինչ կլինի, բայց չլինելով իրավաբան, ես շատ լավ գիտեմ՝ որ գործողությունն է ապօրինի: Այդ ապօրինության մասին վաղուց էր խոսվում: Հիմա դա ե՞րբ կհամարվի քրեական հանցանք, չգիտեմ: Ես կարծում եմ, որ այդ գործում իսկապես քրեական տարր կա: Բայց նաեւ փորձ ունեմ, որ շատ ավելի վատ ու լուրջ ֆինանսական խախտումների դեպքում համապատասխան մարմինները առանձնապես խոշոր չափի չարաշահումը դարձրին խոշոր չափ, ու պատիժը մեղմացավ: Նույնը, այս պարագայում էլ կարող է լինել: Բայց հիմա ես ձեր միջոցով ուզում եմ ուղերձ հղել մեր հասարակությանը, ովքեր այս վերջին օրերին շատ են խոսում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է բարության, սիրո, հանդուրժողականության հեղափոխություն: Այո, ես Նիկոլի հանձնարարությունը լսելով, այս ամեն ինչը անում եմ ամենայն սիրով, որովհետեւ երբ սիրում ես արդարությունը, երբ սիրում ես օրենքը, երբ սիրում ես օրինականությունը, դու հակառակը չպիտի ընդունես: Հիմա ես հակառակը չեմ ընդունում: Ես սիրով եմ անում դա: Շատ մեծ սիրով»,- հայտարարեց Անահիտ Բախշյանը:

Հիշեցնենք, որ այս դպրոցի աշխատակիցները նշում էին կաշառքով գործի ընդունվելու, պարգեւավճարները տնօրենին փոխանցելու եւ այլ արատավոր երեւույթների մասին:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 8-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
29706 դիտում

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ