Երևան
12 °C
Շիրակի մարզի Ջաջուռում ապրող 38-ամյա Աստղիկը 5-րդ զավակին է լույս աշխարհ բերել: 5-րդ երեխա ունենալը Շիրակի մարզում ոչ միայն ռիսկային քայլ է, այլ՝ հերոսական, հատկապես հիմնական աշխատանք չունեցող ընտանիքների համար, ինչպիսին Աստղիկի ընտանիքն է: Ինքը չի աշխատում, ամուսինը բանվորություն է անում, որպեսզի բազմանդամ ընտանիքը կարողանա մի կերպ ծայրը ծայրին հասցնել: Վերջին մեկ ամիսը շատ զբաղված են եղել Մակարյանները: Աստղիկի ամուսինն ու երկու որդիներն ամեն օր մասնակցել են Գյումրիում անցկացվող քայլերթերին ու հանրահավաքներին՝ հույսով, որ Նիկոլ Փաշինյանի հաղթանակն իրենց կյանքում շրջադարձային է լինելու: Հեղափոխական տրամադրությունները երեկոյան տանն ավելի էին բռնկվում: Աստղիկը ջաջուռցի Սահակ պապի հարեւանուհին է: Այն Սահակի, ով առավոտ վաղ գալիս էր Գյումրի եւ քայլերթի առաջին շարքերում ոգեւորում բոլորին: Երեկոյան էլ մանրամասն բոլորին պատմում օրվա կատարվածը:
Աստղիկը նորածնին Թավշյա հեղափոխության ծնունդ է համարում: Ասում է՝ երեխաները հրապարակում թրծվեցին, ինքը՝ տանը, հեռուստացույցի եւ համակարգչի դիմաց:
«Հենց Նիկոլը ելույթ կունենար, երեխեն կսկսեր աշխուժանալ, դե ես էլ հուզվում էի: Ամբողջ օրը ոչ տան գործի էի, ոչ ուրիշ բանի: Ամեն րոպեն անգիր գիտեմ՝ որտեղ ինչ եղավ, ով ինչ ասեց ու արեց: Երեխեքն էլ, որ որոշեցին ցույցերին մասնակցել, ճիշտ է առաջի օրն անհանգստացա, բայց հետո զգացի, որ ճիշտ են անում, տղա են, պետք է ամեն ինչ էլ տեսնեն: Հետո էլ վտանգավոր բան չկար, բոլորն էլ շնորհքով, խելացի մարդիկ են: Համ էլ հերը հետներն էր»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Աստղիկ Մակարյանը:
Մինչեւ #Իմ քայլը նախաձեռնությունը երեխայի սեռը ծնողներին չի հետաքրքրել, կարեւոր են համարել առողջ բալիկ ունենալը: Հանրահավաքների օրերին, սակայն, Աստղիկը որոշել ու մի քանի անգամ գնացել է բժշկի, անգամ Երեւան է հասել, որպեսզի իմանա, տղա՞ թե աղջիկ է ծնվելու:
«Գնացի Երեւան, բժիշկը նայեց, ասեց տղա է հաստատ: Ես ու բժիշկս էլ որոշեցինք, որ հենց տղա ծնվի, անունը Նիկոլ կդնեմ: Հետո եկա տուն: Բայց մի քանի օր հետո էլի ուզեցի, որ հաստատ գիտենամ տղա է, թե աղջիկ: Տնեցոնք առավոտ քաղաք կերտային միտինգի, ես՝ բժշկի: Մի քանի անգամ գնացի, մի օր ասում էին աղջիկ է, մի օր ասում էին տղա է: Բայց ես էլ որոշել էի, որ անունը Նիկոլ էր լինելու, որովհետեւ ինքը հենց բդի ծնվիր էս նոր Հայաստանում, որի համար իրենց կյանքի գնով ամեն ինչ անում են Նիկոլն ու նրա կողքը կանգնած մարդիկ»:
Բայց ոչ թե տղա, այլ աղջիկ ծնվեց: Հատուկ անուն չունեն որոշած: Աստղիկն ասում է, դե որ տղա չեղավ, չկարողացան անունը Նիկոլ դնել՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, դստերն Աննա կկոչեն՝ Նիկոլ Փաշինյանի կնոջ անունով:
«Ամբողջ օրը մեր Նիկոլի հետ է, ամեն տեղ իրար հետ են, մարդիկ տեսան, որ ընտանիքներով պայքար է: Ինքն էլ երեխաներ ունի, բայց նրանց թողած ամուսնու հետ պայքարում է հանուն բոլորիս: Ինքն էլ է էլի Նիկոլ: Մի անգամ էլ ամուսնուս հետ խոսեմ, ու Աննա էլ կդնենք անունը»,-ասաց Աստղիկն ու վստահությամբ նշեց, թե շուտով Հայաստանում նոր կյանքն է սկսվելու, բոլորն իրենց քաղաքներում ու գյուղերում արդեն ոչ թե գոյատեւելու, այլ ապրելու են:
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT