Տաքսու վարորդները փակել էին վարչապետի նստավայրը. նրանց հետ զրուցեց նախարար Հակոբյանը

Այսօր անհատ եւ տաքսի ծառայություններում աշխատող մոտ 50 տաքսու վարորդ փակել էին Բաղրամյան պողոտան վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի հատվածում: Վարորդները պահանջում էին հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Պատճառները եւ բողոքները շատ տարբեր էին:

Մեզ հետ մասնավոր զրույցում վարորդներից մեկը` Արմեն անունով, ներկայացրեց իրենց հիմնական պահանջները եւ դժգոհությունների պատճառը: Նա նշեց, որ բողոքի պատճառներն են կարմիր գծերը, արագաչափները, տեսախցիկները: Հարցին, թե վարորդները դե՞մ են արագաչափերին, Արմենը պատասխանեց՝ դեմ չեն, բայց ամեն քայլափոխի տեսախցիկներ են: «Կանգնում ես մի տեղ, որ ուղեւորին իջեցնես, մեկ էլ այդ հազար դրամանոց ուղեւորափոխադրման դիմաց ամսվա վերջում 5 հազար դրամանոց տուգանք է գալիս», - նշեց տաքսու վարորդը:

Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են, որ խախտումներից առաջացած տուգանքները չեղարկեն, քանի որ մարդիկ մեծ պարտքեր ունեն: Պահանջների շարքում է նաեւ տաքսի վարելու նպատակով լիցենզիայի դիմաց վճարվող գումարը: Արմենը նշեց, որ իրենք լիցենզիայի համար վճարում  են 12 հազար դրամ, իսկ օնլայն պատվերներով աշխատող ընկերությունների` gg-ի եւ yandex-ի վարորդները նմանատիպ գումարներ չեն վճարում: Նա նաեւ նշեց, որ լիցենզիայի համար վճարի տարբեր քանակներ են սահմանված, Երեւանում ապրողը վճարում է 12 հազար դրամ, իսկ մարզերում ապրողները՝ 5 հազար դրամ:

Վարորդներից մեկին թույլ տվեցին մուտք գործել վարչապետի նստավայր, նա դուրս գալուց հետո նշեց, որ այնտեղից հեռախոսազրույց է ունեցել վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ, եւ նա վարորդներին հրավիրել է կառավարություն՝ պահանջները լսելու համար:

Վարորդները, հետեւելով Աղաջանյանի հրավերին, գնացին կառավարության մոտ, որտեղ նրանց մոտեցավ Տրանսպորտի եւ կապի նախարարության մի աշխատակից եւ ասաց, որ 5 վարորդ եւ լրագրողները կարող են գնալ նախարարի հետ հանդիպման:

Նախատեսված 5-ի փոխարեն 9 վարորդ կարողացավ գնալ նախարարի հետ հանդիպման:  

Տաքսու վարորդները նախարարին ներկայացրեցին իրենց պահանջները` զրոյացնել լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները: Ինչպես նաեւ նրանք դժգոհեցին արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից: Տաքսու վարորդներից մեկը նշեց, որ նախարարությունը աջ ղեկով մեքենաների վարորդներին լիցենզիա չի տրամադրում, սակայն օնլայն տաքսու վարորդների 90 տոկոսը վարում է աջ ղեկով մեքենա:

Նախարար Աշոտ Հակոբյանը, լսելով տաքսու վարորդներին, ասաց, որ նրանց բարձրացրած խնդիրները 10 տարվա խնդիրներ են. «Այժմ երկրում իրավիճակ է փոխվել, կառավարությունը հակված է աշխատել ժողովրդի հետ, իհարկե, հանդիպումներ կլինեն, խնդրում եմ հարցերը գրավոր ձևակերպեք, ներկայացրեք ու քննարկենք: Ասեմ, որ այդ խնդիրներին մեկ-երկու օրվա մեջ լուծում չի տրվի, կառավարություն ներկայացնելու, քննարկման համար ժամանակահատված է սահմանված», - ասաց նախարարը: 

Տաքսու վարորդները որոշել են առաջիկա երկու օրվա ընթացքում իրենց առաջարկները ներկայացրել նախարարին: Նրանք նախարարին նաեւ հորդորեցին կադրային փոփոխություններ անել իրենց վերաբերող ոլորտում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5846 դիտում

Աղվերանում տևական ժամանակ գազ չի լինի

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը