Լուսանկարը՝ 2014 թվականի պայքարի օրերից, Երեւան

2018 թվականի հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու Հայաստանի մասնավոր հատվածի այն աշխատող քաղաքացիների համար, ովքեր ժամանակին դիմում էին գրել եւ հրաժարվել «պարտադիր» բաղադրիչից: Մեկ ամսից ավելի ժամանակ կա, որ բոլոր քաղաքացիների աշխատավարձից 5 տոկոս պահվի, սակայն հասարակությունում արդեն պատրաստվում են «կռիվ» տալ եւ պահանջել, որ «պարտադիր» բաղադրիչը փոխարինվի «կամավոր» բաղադրիչով:

Այս հարցը կրկնակի կամ եռակի քննարկման թեմա չէր դառնա, եթե քաղաքական ֆիգուրների հետաքրքիր վերադասավորումներ չլինեին: Մասնավորապես, 2013-14 թվականներից սկիզբ առած «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության առանցքային դեմքերից Մանե Թանդիլյանն այսօր դարձել է  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Թանդիլյանը ինչ-որ չափով խուսափում է որեւէ տեսակետ հայտնել այս հարցի շուրջ եւ ինչպես ֆեյսբուքի իր մի գրառման մեջ է նշել, ինքը գործադիր մարմնի անդամ է եւ չի կարող անհատական տեսակետ հայտնել: Սակայն ընդգծել էր, որ Հայաստանին կուտակային համակարգն անհրաժեշտ է:

«Հարգելի քաղաքացիներ, իմ արտահայտած յուրաքանչյուր միտք այլեւս գործադիր մարմնի դիրքորոշում է, կառավարության մոտեցում է, որտեղ աշխատում եմ ոչ միայն ես։ Ավելին, սա ազատության ավելի մեծ տարածք ունեցող պատգամավորի կամ տեսակետ ունեցող ակտիվ քաղաքացու կարծիք չէ, որն ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, չունի այն գինը եւ ազդեցության աստիճանը, ինչը որ ունի գործադիր մարմնի անդամի կողմից արված հայտարարությունը։ Միգուցե ես ավելի պատասխանատու եմ վերաբերվում, քան պետք է, բայց այո՛, ես պատասխանատվության բարձր զգացում ունեմ, եւ անգամ եթե դրա արդյունքում անհիմն թիրախավորվեմ, ապա պատրաստ եմ այդ գինը վճարել։

Հիմա՝ ըստ էության։ Նախեւառաջ, մեր պետության շահը ինձ համար գերակա է։ Եվ եթե մեկը մտածում էր, որ իմ անձնական շահը կարող է վերադաս լինել, նրան հիասթափություն է սպասվում։ Հուսով եմ, սա վերջնականապես պարզ դարձավ։

Երկրորդ, կուտակային համակարգ պե՞տք է Հայաստանին. այո՛։ Քանզի մարդը պետք է ունենա ընտրության հնարավորություն՝ ինքն ուզում է իրեն ապահովի այսօր իր իսկ միջոցներով, թե՝ ոչ։ Պետությունը պետք է ապահովի այդ ընտրության հնարավորությունը»,- մասնավորապես, գրել է նախարարը:

Արդյո՞ք Մանե Թանդիլյանի սկզբունքները չեն փոխվել: Մեր այս հարցին ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Թանդիլյանի կուսակից Գեւորգ Գորգիսյանը նշեց, որ Մանե Թանդիլյանի մոտ մոտեցումների փոփոխություն չի եղել:

«Երբ կուտակայինի դեմ շարժումը սկսել էինք, ասում էինք, որ կուտակային կենսաթոշակային մոդելը ինքը շատ լավ է, լավ կիրառություն ունի աշխարհում, իսկ այն տարբերակը, որ բերվել է Հայաստան, աբսուրդ է: Մենք դրա դեմ պայքարում էինք»,- ասաց Գորգիսյանը եւ ընդգծեց, որ իրենք պահանջում էին, որ կուտակայինը լինի կամավոր:

Հարցին՝ կուտակայինը կկասեցվի՞ հուլիսի մեկից, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Տիկին Թանդիլյանն այդ մասին հայտարարություն արել է: Նրա արած ոչ մի հայտարարություն մինչ այդ արված հայտարարություններին և գործունեությանը չի հակասում»:

Նա նշեց, որ ժամանակին իրենք աշխատել են դրա կասեցման համար, բայց հիմա այլ իրավիճակ է, և որ նախարարի հետ կքննարկեն, դեռևս պրոցես չի սկսվել: Գորգիսյանը նշում է, որ այնպես պետք է անել, որ երկիրը չտուժի:

«Պետք է այնպես անենք, որ երկիրը դրանից չտուժի, որովհետև կան ֆոնդերի հետ ձեռք բերված պայմանավորվածություններ: Հիմա իրավիճակ է փոխվել: ՀՀ քաղաքացիները վստահում են կառավարությանը և նաև վստահում են, որ կառավարությունը կվերահսկի, որպեսզի գումարները չկորեն»,- ասաց Գորգիսյանը:

Հարցին` համաձայն է արդյո՞ք, որ մեծ հիասթափություն կլինի, եթե հուլիսի մեկից այդ պարտադիր բաղադրիչը դուրս չգա, նա ընդգծեց. «Ես վստահ եմ, որ տիկին Թանդիլյանի որոշումը լինելու է հիմնավորված: Մենք որևէ քննարկում այդ թեմայով չենք հասցրել ունենալ: Ոլորտը, որը վստահվել է տիկին Թանդիլյանին, լի է խնդիրներով: Նախարարի հայտարարությունից կարելի է եզրահանգում անել, որ սկզբունքները պահպանվելու են»:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե նման իրավիճակում որն է ճիշտ՝ կասեցնե՞լ, թե՞ շարժվել ըստ օրենքի, ասաց. «Ես հույս ունեմ, որ օրենքը գործելու է, քանի որ Հայաստանում օրենքի գերակայություն կա: Օրենքը բարեփոխվել է 2014 թվականից մինչեւ օրս եւ բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել: Եկեք կասեցնել շարունակելը թողենք կառավարությանը, բայց մենք, որպես ֆինանսական ոլորտի պատասխանատու, չենք կարծում, որ այդպիսի փոփոխության կարիք հիմա կա: Հիմա, որ քննարկումները գնում են կառավարությունում, հնարավոր է, որ բարեփոխված տարբերակը ինչ-որ բանով համեմվի եւ բոլորի համար ընդունելի լինի»:

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ կարծում է, որ եթե կուտակային համակարգը դուրս մղվի, ապա գործելու է հետեւյալ սկզբունքը. «Այսօրվա աշխատողը պահելու է այսօրվա թոշակառուին»:

«Եթե ասվում է, որ պետք է կենսաթոշակն ավելացվի, ապա դա արվում է աշխատող քաղաքացուց շատ եկամտահարկ վերցնելու հաշվին: Թեեւ սա արդարացված կլիներ, եթե 6 աշխատողին բաժին հասներ մեկ թոշակառու: Սա նպատակահարմար չէ, երբ մեր երկրում մեկ աշխատողին բաժին է հասնում մեկ թոշակառու: Ունենք մոտ 500-600 հազար աշխատուժ եւ մոտ 480 հազար թոշակառու: Դրա համար ճիշտ է, որ գնանք կենսաթոշակի կուտակման ճանապարհով: Այսինքն՝ այսօրվա աշխատողների միջոցով կենսաթոշակառուներին պահելուն զուգահեռ, կամաց-կամաց աշխատողը պետք է ապահովի իր կենսաթոշակը: Սա օգտակար ճանապարհ է»,- ասում է Խոսրով Հարությունյանը:

Կուտակային համակարգը ճիշտ ու դրական գնահատող ՀՀԿ-ական պատգամավորը, խոսելով վիճելի դարձած ծրագրի կամավոր եւ պարտադիր տարբերակների մասին, ասում է, որ փորձը ցույց է տվել՝ «կամավոր ոչ մեկ չի ուզում գումար կուտակել»:

«2007-08 թվականներից մեր երկրում կամավորական սկզբունքը գործում է, բայց չեք կարող ցույց տալ մեկին, որ կամավոր հիմունքներով իր թոշակին գումարներ է ավելացրել: Հետեւաբար՝ կամավորական հիմունքը կենսաթոշակի կուտակման համար օգտակար տարբերակ չէ»:

Ընդդիմադիր դարձած Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով Մանե Թանդիլյանի տեսակետին, նշում է, որ պետք չէ զարմանալ, թե ինչպես նախկինում այս համակարգին դեմ կանգնող ակտիվիստը հիմա կողմ է արտահայտվում:  

«Ես չեմ զարմանում, քանի որ կա սխալ ընկալում՝ ընդդիմությունը ոչ մի բանի համար պատասխանատու չէ: Ընդդիմությունը նույնպես կրում է պատասխանատվություն քաղաքական որոշումների որակի համար: Այս դեպքում կոնկրետ քաղաքական պատասխանատվության հարց է: Այսօր տիկին Թանդիլյանն ուղղակի սոցիալական քաղաքականության պատասխանատուն է դարձել  եւ նա է կրում «ինչու՞ մեր թոշակը չեք բարձրացնում» պատասխանատվությունը: Այստեղ շատ բնական է, որ ինքը սկսել է այլ կերպ մտածել, քան այն ժամանակ, երբ ինքն ընդդիմադիր էր: Ժամանակն է, որ գիտակցենք՝ ընդդիմություն չի նշանակում լինել անպատասխանատու»:

Այստեղ մեկ դիտարկում պետք է անել, որ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները համակարծիք են համակարգի շարունակականության համար, իսկ քաղաքացիները՝ դեմ: Այս պայքարում, հավանաբար, քաղաքացին միայնակ կմնա՝ չունենալով որեւէ ուժի աջակցությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45027 դիտում

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր

Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը

ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել

ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում

Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան

Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի

VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին

Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի

ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ

Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները

ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը

Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին

Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով

Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս

Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը

Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը

Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ