Երևան
12 °C
Արեգ Կյուրեղյանը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քաղբանտարկյալների ազատման մասին: Նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Ողջունում եմ Ձեզ, պարոն Փաշինյան, ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունում արդարության ու սահմանադրական կարգի շուտափույթ վերականգնում (հաստատում)։ Վստահ եմ, որ գործելու եք Հայաստանի Հանրապետության շահերից եւ ամեն ինչ անելու եք արդարացնելու Հայ ժողովրդի հույսերը, ամեն ինչ անելու եք պահպանելու աշխարհով մեկ սփռված հայության այս աննախադեպ միասնականությունը։
Պարոն Փաշինյան, հատկապես այս օրերին «Սասնա Ծռերի» գործողությունների վերաբերյալ հնչել են այլեւայլ եւ տարաբնույթ կարծիքներ։ Ես վստահեցնում եմ Ձեզ եւ ի լուր աշխարհի, որ «Սասնա Ծռերը» գործել են բացառապես «Ի փառս Հայաստանի Հանրապետության եւ ի բարօրություն Հայ ժողովրդի»։ Վստահ եմ, որ անձամբ դուք չեք կասկածում եւ վստահ եք մեր նպատակների ազնվությանը։
«Հառաչող ազգերը ստրուկ, անիրավված, իրենց տառապանքին վերջ տալու հույսով մի՛շտ էլ դիմել են հեղափոխության՝ որպես ծայրահեղ եւ հերոսական միջոցի»։
Գարեգին Նժդեհ
Մեր խորին համոզմամբ «Սասնա Ծռերի» գործողությունները չեն գտնվում քրեական օրենքի դաշտում, վեր են դրանից եւ գտնվում են Իրավունքի սահմաններում ու Ազգային-ազատագրական պայքարի բարձունքին։
Հետեւաբար մեր ապստամբությունը կարող է դատապարտել կամ արդարացնել միայն Հայ ժողովուրդը։
Պարոն վարչապետ, լինելով բանտում սահմանափակ տեղեկատվություն ստանալու պայմաններում, առանձին դեպքերում նույնիսկ կեղծ կամ աղավաղված տեղեկություններ ստանալու պայմաններում՝ դժվար է ճիշտ պատկերացում կազմել իրերի իրական դրությունից եւ ժամանակին արձագանքել, այնուամենայնիվ առկա իրավիճակում արձագանքելը համարում եմ անհրաժեշտություն, իսկ լռությունը՝ առավել վնասաբեր։
Պարոն վարչապետ, տեղեկացել եմ, որ դուք առաջարկել եք այս հարցի լուծումը գտնել հանրային քննարկումների արդյունքում։ Ես համաձայն եմ այդ առաջարկին, բայց խնդրում եմ ձեզ այդ քննարկումներին զոհված ոստիկանների հարազատների հետ միասին հրավիրեք անպայման նաեւ Մարտի 1-ի զոհերի բոլոր հարազատներին, այս տարիների ընթացքում ոստիկանության բաժանմունքներում ծեծելով սպանված բոլոր քաղաքացիների հարազատներին, այս տարիների ընթացքում ինքնասպանության հասցված բոլոր քաղաքացիների հարազատներին, ծայրահեղ աղքատության մեջ սովից, ցրտից, հիվանդությունից մահացած բոլոր քաղաքացիների հարազատներին, երկրից վռնդված հարյուր հազարավոր բոլոր քաղաքացիների հարազատներին։ Ես չգիտեմ՝ առաջիկայում հնարավո՞ր է հրավիրել մի այսպիսի քննարկում, բայց ընդամենը մի քանի շաբաթ առաջ այսպիսի մի «քննարկում» արդեն իսկ տեղի է ունեցել։ Հանրապետության հրապարակում մի քանի հարյուր հազար մարդ պահանջում էր ձեզ ընտրել ՀՀ վարչապետ, հենց այդ նույն մի քանի հարյուր հազար մարդը վանկարկում էր «Սասնա Ծռեր», պահանջելով ազատություն, որը եւ վկայում է «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացիության մասին։ Մեզ համար մեր արդար լինելը վաղուց էր հաստատել հայ ժողովուրդը, իսկ այդ օրը, նաեւ ի լուր ողջ աշխարհի «Սասնա Ծռերի» ապստամբության արդարացման վճիռը վերահաստատեց։ Այլեւս ոչ մի դատավորի, ոչ մի դատախազի, ոչ մի անհատի, խմբի, միության, կուսակցության կարծիք կարեւոր չէ, մենք ունենք մեր գործողությունների արդարացման գերագույն վճիռը՝ Հայ ժողովրդի վճիռը։ Մենք արդեն գիտենք «թե ինչ կա կյանքից, մահից էլ անդին» (ի լուր Ա. Մեսչյանի)։
Պարոն Փաշինյան, ձեզ եմ ներկայացնում այս գերագույն արդարացման վճիռը՝ որպես հարցի լուծման բանալի, սա է ժողովրդի կամքը, սա է լուծման բոլոր հարցերի պատասխանը։ Արդարության իրականացումը թողնելով ՀՀԿ-ի մնացորդ նենգ, անարդար ու անբարոյական դատախազների ու դատավորների հույսին, այդ բանալին ունենալով իրենց ձեռքում, փորձում են հենց այդ բանալու միջոցով ճեղք գոյացնել Հայ ազգի՝ այս աննախադեպ միասնության «պատին», հույս ունենալով, թե հետագայում նաեւ կքանդեն։
Նամակիս վերջում առիթից օգտվելով շնորհավորում եմ Հայ ժողովրդին այս Մեծ Հաղթանակի առթիվ, շնորհավորում եմ նաեւ Ձեզ, պարոն Փաշինյան, Հայ ժողովրդի կամքին համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ։ Ցանկանում եմ «Սասնա Ծռերին», նաեւ բոլոր քաղբանտարկյալներին եւ ընդհանրապես բոլոր բանտարկյալներին՝ Հայ ժողովրդի կամքի համաձայն ու համապատասխան «Օր առաջ, ժամ առաջ» ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ։
Նուբարաշենի բանտից Արեգ Կյուրեղյան
22-ը մայիսի 2018թ.»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT