N16 պոլիկլինիկայում մթնոլորտը շիկացած է. գործընկերներն իրար դավաճան ու շահամոլ են անվանում

Երեւանի N16 պոլիկլինիկայում մթնոլորտը շարունակում է շիկացած մնալ: Նախկին տնօրեն Մարինե Ստեփանյանի հեռանալուց հետո բուժանձնակազմի մի մասը գործադուլ է անում՝ պահանջելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել իրենց թեկնածուին՝ պոլիկլինիկայի վարակաբան, նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանին:

Այդպիսի խնդրանքով նրանք ավելի վաղ դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ներկայացնելով նաեւ հարյուրի չափ ստորագրություն, ինչը, սակայն, մնացել է անարձագանք, եւ N16 պոլիկլինիկան ժամանակավոր տնօրենի կարգավիճակով այժմ ղեկավարում է պոլիկլինիկայի սոնոգրաֆիստ Նունե Խաչատրյանը: Այս նշանակմանն ընդդիմացողները, որոնք աշխատանքային ժամերն անցկացնում են բակում, մեզ հետ զրույցում ասում էին, որ դա ոչ թե գործադուլ է, այլ բողոքի ցույց, որովհետեւ եթե իրենց դիմում են անհետաձգելի բուժսպասարկման կարիք ունեցող քաղաքացիներ, իրենք չեն մերժում: Մեր այցելության պահին այդ ցույցին մասնակցում էին մոտ երկու տասնյակ բուժաշխատողներ: Հավաքվածները վստահեցրին, որ իրենց շարքերը շատ ավելի խիտ են, պարզապես գործընկերների մի մասը տարբեր պատճառներով այդտեղ չէ:

Տնօրենի պաշտոնակատար Նունե Խաչատրյանը

Իրենց դժգության պատճառները նշելով՝ ասում էին, որ Նունե Խաչատրյանը չունի վարչական աշխատանքի փորձ, նաեւ իրենց վիրավորված էին զգում, որ նա այդ պաշտոնում աշխատելու հավակնություններ է ունեցել ու իրենցից գաղտնի է պահել՝ չնայած այլ թեկնածուի համար ստորագրահավաք էր անցկացվում: Դժգոհ բուժաշխատողները հայտարարում են, որ Նունե Խաչատրյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրածոն է եւ վստահություն էին հայտնում, որ հետագայում թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի արդյունքում էլ նա հաստատվելու է այդ պաշտոնում: Ընդգծում էին, որ սկզբում տնօրենի պաշտոնակատար է նշանակել Գայանե Ղոնյանը՝ արդարամտիտ, ազնիվ ու անկաշառ մարդ, ինչը գոհացրել էր բոլորին, բայց շատ կարճ ժամանակ անց նա փոխարինվել է մեկ ուրիշով:

Այստեղ հերքում էին պնդումները, թե բողոքի ցույցերը կազմակերպում է նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանը՝ նշելով, որ նա նույնիսկ չի իմացել, որ իր օգտին ստորագրահավաք է իրականացվում, թեպետ հետո ընդառաջ է գնացել իրենց ցանկություններին: Հայտարարում էին նաեւ, որ Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նույնպես որեւէ կապ չունի այս ամենի հետ: Հիշեցնենք, որ պոլիկլինիկայում տեղի ունեցող ապօրինությունների մասին ավելի վաղ ահազանգել էր Դավիթ Խաժակյանը՝ հղում անելով իրեն հասցեագրված բողոքներին: «Նրա անունն անտեղի շահարկվում է, որ հրահրում է մեզ: Բայց այդ տղան ոչ մի կապ չունի, նա ընդամենը արձագանքել է մեր դիմումին ու մեր խոսքը տեղ է հասցնում»,- հայտարարեցին բուժաշխատողները՝ հավելելով. «Նունե Խաչատրյանին այդ պաշտոնում նշանակելը իրենց տակ եղած կեղտերը փակելու յուրատեսակ միջոց է: Մենք բոյկոտում ենք, չենք ուզում քաղաքականությունը հերթական անգամ մտնի այս պատերից ներս: Մեր պայքարն էլ ուզում են տեղափոխել քաղաքական դաշտ՝ ասելով, որ սա ԵԼՔ-ի ու քաղաքապետի պայքարն է: Դավիթ Խաժակյանն այս ամենի հետ ոչ մի կապ չունի»:

Բողոքի ցույցին չմասնակցող Սուսաննա Մակարյանը

Աշխատանքը չդադարեցրած եւ բողոքի ցույցին չմիացած թերապեւտ Սուսաննա Մակարյանն ասաց, որ երկու գործընկերներն էլ, որոնք հավակնում են լինել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հարգված ու սիրված են: Նա, սակայն, չի համարում, թե անձերը կարեւոր են այն դեպքում, երբ առողջապահության համակագում արատավոր երեւույթները համակարգային բնույթ են կրում: «Տնօրենը վարչական պատասխանատու անձ է, նա ենթարկվում է վարչական օրենսդրությանը, ենթարկվում է իր ղեկավարին, աշխատում է այնպես, ինչպես մյուս տնօրենները, փոխհամաձայնության են գալիս: Որ օղակը արատավոր եղավ, մարդն էլ գայթակղվող արարած է, նա միայնակ ինչպես կարող է պայքարել: Դրա համար ես այս պայքարին չեմ մասնակցում: Մինչեւ արատավոր համակարգը չվերացվի, էլի մեկը կգտնվի՝ ամեն ինչ խճճելու եւ մեզ խաբելու: Մեր անվստահությունը գալիս է այդտեղից, ու տուժում են մեր ընկերները, արդեն իրար դավաճան, թշնամի ու շահամոլ են անվանում: Բայց սա հրաշալի կոլեկտիվ էր: Մեր ընկերները, որ իրար հետ շատ համերաշխ էին, պառակտվեցին: Ու հիմա ես էլ ուրիշ առաջարկություն անեմ՝ ոչ սրան, ոչ նրան, այլ այն մարդուն, որը օրենքով ունի ստորագրած պայմանագիր, որ տնօրենի բացակայության դեպքում ժամանակավոր կատարելու է նրա պարտականությունները»,- ասաց մեր զրուցակից թերապեւտը՝ նշելով, որ այդ մասնագետը թերեպեւտիկ բաժնի վարիչ Գայանե Ղոնյանն է:

Մեր այցելության պահին բուժանձնակազմի մի մասի նախընտրելի թեկնածու Լենա Հովսեփյանը պոլիկլինկայում չէր: Այնտեղ չէր նաեւ Գայանե Ղոնյանը, որից հնարավոր կլիներ պարզել կարճատեւ պաշտոնակատար նշանակվելու մասին տեղեկությունը: Գործող պաշտոնակատար Նունե Խաչատրյանը հայտարարեց, որ քաղաքապետարան հրավիրվել են հինգ աշխատակից՝ այդ թվում ինքն ու բողոքի ցոյւց անողների թեկնածուն: Իր տեղեկություններով՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել համաձայնել են միայն իրենք երկուսը: Անդրադառնալով Լենա Հովսեփյանի օգտին մեծամասնության ստորագրություններին, նա նշեց, որ դրանք դրվել են պոլիկլինկայում ստեղծված խառը իրավիճակում, հետո սակայն, շատերն անդրադարձել են դրան եւ ապարդյուն առաջարկել ժողով անել, քննարկել թեկնածություններ: Ի վերջո, ըստ նրա, քաղաքապետարանում պարտավոր չեն նշանակում անելիս առաջնորդվել կոլեկտիվի նախապատվություններով:

Նունե Խաչատրյանն ասաց, որ տնօրենի թափուր պաշտոնի սպասվող մրցույթին մասնակցելու որոշում դեռ չունի: Դժգոհություն հայտնեց նաեւ պոլիկլինկայում ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գործունեությունից՝ հայտարարելով, որ նա կողմնակալ է, լսում է այն, ինչ ուզում է լսել, տեսնում է այն, ինչ ուզում է տեսնել՝ պաշտպանելով փողոց դուրս եկած ցուցարարներին:

Մանկաբարձ-գինեկելոգ Արփինե Սողոյանը

«Սա շատ վտանգավոր գործընթաց է, ինձ մոտ այն տպավորությունն է, որ ով դուրս գա փողոցում կանգնի ու բղավի, ուրեմն նա ճիշտ է: Ինձ սա է հիմա սարսափեցնում: Այս ոչ օբյեկտիվ մեկնաբանումը հատկապես ԵԼՔ խմբակցության անդամի կողմից վտանգում է մեր պետությունը: Դավիթ Խաժակյանն իր քաղաքական ամբիցիաներն է ուզում բավարարել: Ես ուղղակի մեծ հույս ունեմ, որ մեր նոր երկրում քաղաքական ամբիցիաները ճշմարտությունից վեր չպետք է կանգնեն: Սա մեթոդ չէ, խաժակյանները վարկաբեկում են մեր ստեղծած փոփոխությունները»,- ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, որը նույնպես գտնվում էր տնօրենի աշխատասենյակում: Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնակատարի վարչական աշխատանքի փորձ չունենալուն՝ նա արձանագրեց. «Հեղափոխությանը հարվածում է այդ գաղափարը, այսօր մենք ունենք կառավարություն, որի անդամների գրեթե մեծամասնությունը չունի վարչական աշխատանքի փորձ, բայց հուրախություն մեր բոլորի, առաջին իսկ աշխատանքային օրում մարդիկ ցույց տվեցին իրենց կոմպետենտությունը եւ իրենց համարձակ եւ ճիշտ որոշումները այս երկիրը ոտքի հանելու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9371 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին