Երևան
12 °C
Հունիսի 1-ին «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով նոր կառավարության գործունեությանը գրել էր, որ արդեն իսկ ուրվագծվում է, որ միայն կամքը բավարար չէ եւ պրոֆեսիոնալիզմի ակնհայտ պակաս կա: Բաբկեն Պիպոյանը հիմնականում անդրադառնում է գյուղատնտեսության ոլորտին:
Մեր զրույցում Բաբկեն Պիպոյանը մանրամասնեց, թե ի՞նչ թերություններ է տեսել կառավարության ծրագրում:
- Պարոն Պիպոյան, ի՞նչ թերություններ եք նկատել կառավարության ծրագրում, եւ ի՞նչ պրոֆեսիոնալիզմի պակասի մասին եք խոսում, որն արդեն նկատել եք նոր կառավարությունում:
- Մինչեւ այն պահը, երբ սուպերմարկետները որոշեցին գնալ թանկացումների, ես գրառում էի կատարել այն մասին, որ կառավարությունը քննարկման ծրագրում ներառի, թե ինչպիսին է լինելու նոր կառավարության վերաբերմունքը սուպերմարկետների նկատմամբ, որովհետեւ բոլորս քաջ գիտակցում ենք մի պարզ բան, տարիներ շարունակ` նախորդ իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում փոքր եւ միջին բիզնեսը ՀՆԱ-ի մեջ ունի միջին տեսակարար կշիռ: Մինչդեռ պետք է ունենա մեծ տեսակարար կշիռ:
Բացի այդ, սուպերմարկետները շուկայում դարձել են ամեն հարց թելադրող, սկսած նոր խաղացողների ի հայտ գալուց` ներմուծման փուլում, վերջացրած իրացման փուլում` նոր ներմուծողի համար ցանցի բացակայությունը: Այսինքն, ունենալով գերիշխող դիրք շուկայում, նրանք կարողանում են, որոշել՝ ումից ապրանք ընդունել, ումից չընդունել, ստեղծելով համապատասխան խոչընդոտներ՝ իրացումը կազմակերպելու տեսանկյունից, կարողանում են դաշտում թելադրել սեփական խաղի կանոնները:
Սա կարեւորելով առաջին բանը, որի մասին ես խոսել էի սուպերմարկետների հետ կապված նոր կառավարության դիրքորոշման հստակ արձագանքը պետք է լինի, որպեսզի մենք հասկանանք՝ ո՞ւր ենք գնում, շարունակում ենք մնալ, այսպես ասած, սուպերմարկետների գերիշխող դիրքի ազդեցության տա՞կ, թե՞ կառավարությունը փորձելու է մեղմել: Որպես առաջարկ ներկայացրել էի դիտարկել՝ հաշվի առնելով երկու էլեմենտ:
Առաջինն աշխարհին տրվող մեր ազդակները, մասնավորապես՝ անկախ ամեն ինչից, որքանով ենք մենք համամիտ սուպերմարկետ մայրաքաղաք ունենալու-չունենալու կամ ժամանակին նախորդների վարած քաղաքականությանը, սրանով հանդերձ մենք հարգում ենք կապիտալը: Այսինքն՝ մի կողմից ստեղծում ենք դաշտ՝ նոր խաղացողների համար, մյուս կողմից՝ հարգելով կապիտալը, մտցնում ենք ժամային սահմանափակում: Այսինքն՝ թույլատրում ենք, գործունեությունը մինչեւ ժամը 8-ը, բայց օրենքով արգելում ենք 8-ից հետո: Սրան հաջորդեց ինքնաբերաբար գյուղմթերքի, մսամթերքի գների թանկացումը շուկայում, եւ ըստ էության, եղավ վարչապետի հայտարարությունը, որին ես այս պահին տալիս եմ քաղաքական բնորոշում, ոչ թե տնտեսական:
Մենք պետք է գիտակցենք, որ երկրում դեռ քաղաքական իրողությունները շարունակվում են: Մենք ունենք խնդիր, որը քաղաքական մակարդակում պետք է սուր գնահատականի արժանանա, բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք տնտեսություն, եւ առնվազն գործադիրը պետք է ազդակ տա, թե ինչպես է պատկերացնում տնտեսությունը: Եւ, թերեւս, այս իմաստով է գալիս վատ ազդակը: Վատ ազդակը կայանում էր նրանում, որ, ըստ էության, սիրողական եւ շտապողականության տարրեր էր նկատվում, հատկապես այդ գործի հիմքում ներգրավել տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:
Ամենեւին չցանկանալով չտեսնել այս մարմնի բացերը, որոնք տարիներ շարունակ եղել են, մենք պետք է հասկանանք մեկ բան, որ եթե մենք այս պահին ասում ենք՝ գնացեք, մտեք սուպերմարկետներ եւ գինը իջեցրեք, դա նշանակում է, մենք շարունակում ենք սուպերմարկետայնացման պրոցեսը մեր երկրում: Եւ առնվազն տնտեսական ցիկլի տեսանկյունից տնտեսական պատասխանատուները այդ հորդորը պետք է չանեին:
Շատ դեպքերում դժվար է, բայց պետք է ասել՝ հայ ժողովուրդ, ուրախացեք, որովհետեւ իրական ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկատիրություն) զարգացման պրոցեսը հենց նման գործիքների ներդրումով է, որ լինելու է:
Այո` սուպերմարկետը հարկվելու է ԱԱՀ-ով, քանի որ մենք սպառողի համար տվյալ պարագայում ստեղծում ենք անհարմար իրավիճակ: Մենք հենց սպառողական շուկայի կարգավորմանն ուղղված արել ենք հետեւյալ քայլը: Մասնավորապես՝ տեսական վերահսկողությունն ուժեղացրել ենք, որպեսզի հանրության մեջ նստած փոքր եւ միջին բիզնեսի վատ վիճակը, սանիտարական պայմանների հետ կապված, կվերականգնվի:
Այսինքն՝ պետությունը մի ձեռքով երաշխավորում է, որ այս փոքր բիզնեսը, որը այսօր եկել է, անվտանգ սանիտարական պայմաններում է: Մյուս կողմից՝ սա հնարավորություն է տալիս դաշտում խաղացողների ի հայտ գալուն տնտեսական զարգացման էլեմենտում: Ավելին, եթե մենք անգամ հանրային դաշտն ենք ուսումնասիրում, մենք տեսնում ենք, որ մի կողմից եղան մեկ-երկու բողոք սուպերմարկետներում գյուղմթերքի ապրանքների բացակայության մասին, մյուս կողմից՝ հիմնական դժգոհությունը եղավ մսամթերքի թանկացման վերաբերյալ:
Սննդամթերքի շուկայում առանց պարենային անվտանգության երեք բաղադրիչը դիտարկելու չի կարելի խոսել: Ես որեւէ անձի հետ կապված խնդիր չունեմ, բայց եթե գյուղատնտեսության նախարարը կարող է ասել, որ շուկան է որոշում գյուղմթերքի գինը` պետությունն անելիք չունի, ապա դա նշանակում է, որ այդ մարդը գյուղատնտեսության մեջ անելիք չունի: Մենք պետք է հասկանանք մի բան, որ եթե գյուղացին ստիպված լինի ինքնարժեքից էժան վաճառել գյուղմթերքը, հաջորդ տարի նա կփոխի մշակաբույսը:
- Ուզում եք ասել, որ գյուղատնտեսության ոլորտում այժմյան կազմը այդքան էլ պատրաստված չէ՞:
- Եթե գործադիր իշխանության ղեկավարը խնդրի մասով տվել է քաղաքական գնահատական, սրան պետք է հաջորդի կաբինետի մյուս ներկայացուցիչների, բառիս բուն իմաստով, քաղաքականից կտրված եւ փորձագիտական մակարդակի ճշգրիտ` տնտեսական ուղղությունը բնութագրող, վերլուծած ռիսկային տվյալներով բազան:
Սրա բացակայությունը պարզապես նշանակում է, որ գործադրի ղեկավարին թողնում են իր հայտարարության հետ մենակ:
- Սննդի անվտանգության պետական ծառայության պետին ազատեցին աշխատանքից, սա ոլորտում դրական փոփոխություն կբերի՞:
- Ես պետք է լինեմ մաքսիմալ անկեղծ. ես իմ կյանքում այս երկրում տեսել եմ բազմաթիվ կադրային փոփոխություններ: Շատ քիչ պետական պաշտոնյաներ կան, ում գործունեությունը առնվազն վերջին 5 տարվա ընթացքում մեր կողմից խիստ սուր քննադատության չի արժանացել: ՍԱՊԾ-ն եղել է այն ոլորտը, որը քննադատվել է իմ կողմից բազմիցս, ավելին, ինքս լինելով ՍԱՊԾ-ում, դուրս եմ եկել այդ համակարգից, քննադատել եմ նախկին ղեկավար կազմին, բայց այդ մարդկանց հետ առ այսօր ես ունեմ հրաշալի մարդկային հարաբերություններ:
Այդ կազմից հետո որեւէ փոփոխություն էլ ավելի լավ վիճակի չի բերել: Այսինքն, ըստ էության, իմ աշխատանքի ժամանակ աշխատած ղեկավարը ավելի լավ է աշխատել, քան մնացած բոլորը: Այստեղ կարեւոր է, թե փոփոխությունը ուր է տանելու: Ես միշտ ասել եմ՝ գործադրի օղակները, երբ սկսում են գործել մեկը մյուսից անկախ, զարմանալի է:
- Կառավարության ծրագիրը ծանոթանալուց հետո, գյուղոլորտին վերաբերվող ծրագրի շուրջ ի՞նչ կարծիք ունեք:
- Հեղափոխական փոփոխություն կարող է լինել ՏՏ ոլորտում, օրինակ՝ ասենք վաղվանից 7000 հոգով կգնաք, կնստեք այստեղ ու հեղափոխություն կանեք: Բայց չես կարող դու այնպես անել, որ մեկ ամսում կովը 4 հազար լիտրից սկսի 11 հազար լիտր կաթ տալ: Ես միշտ ասել եմ՝ համաներումը լավ բան է, վարկերը մարելը լավ բան է, բայց դա կարող է գործադրին վատ վիճակի մեջ դնել: Այս պահին հաճելի բան ենք անում, բայց մասնավորը պետք է մեզ երաշխավորի չէ՞, որ եթե ինքը վարկի համաներում է անում, արդյո՞ք վաղվանից ավելի թանկ չի դառնա գյուղվարկի փողը, որովհետեւ ռիսկային դարձավ:
Եթե իր համար վատ վարկ մարողն ու լավ վարկ մարողը դառնում են նույն գոտու մարդիկ, իր համար փողը կթանկանա, որովհետեւ ռիսկային է դառնում դա: Մեկը պետք է չվախենա եւ ասի՝ հարգելի գյուղացի ջան, մյուս տարի էս տարվա քո չտված փողի դրական կողմը տեսնելու եմ:
Առանց սննդի անվտանգության գյուղոլորտ գոյություն չունի: Ես չեմ ուզում քննարկել գործադրի կողմից ներկայացված նոր ծրագիրը, որովհետեւ ամենաառաջին նախադասությունը արդեն իսկ ասում է, որ ուզում ենք արտահերթ ընտրություն լինի: Այսինքն՝ պարզից պարզ է, որ կառավարությունը գերխնդիր ունի լուծելու արտահերթ թափանցիկ ընտրությունների հարցը: Ես այս իրողության հետ չեմ կարող հաշվի չնստել, որովհետեւ քաջ գիտակցում եմ, որ քաղաքական իրողությունների փուլ ենք ավելի շատ թեւակոխել:
Բայց մյուս կողմից չեմ կարող չնկատել, որ ծրագրում բացակայում է սպառող բառը: Սպառող բառ գոյություն չունի կառավարության ծրագրում: Կառավարության ծրագրում գոյություն չունի սննդամթերքի անվտանգության հետ կապված որեւէ թեզ: Իսկ եթե աշխարհում որեւէ մեկը գիտի, որ գյուղատնտեսություն է զարգացել՝ առանց սննդամթերքի անվտանգության, ես կարող եմ ճղել կազմակերպությանս փաստաթղթերն ու փորձագետի որակավորումները եւ գնալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT